Սահմանափակ կարողություններով երեխաների ընտանեկան դաստիարակության առանձնահատկությունները
Տարեց տարի աճում է երեխաների քանակը, որոնց մոտ արտահայտվում են հոգեկան տկարության որոշակի նշաններ: Մարդու զարգացման համար կարևոր է յուրաքանչյուր տարիք: Եվ այնուամենայնիվ, դեռահասային տարիքը զբաղեցնում է հատուկ տեղ հոգեբանությունում: Զարգացման բոլոր կողմերը ենթարկվում են որակական վերակառուցման, առաջանում և ձևավորվում են նոր հոգեբանական նորագոյացություններ, ձևավորվում են սոցիալական հաստատումներ: Հենց այդ պրոցեսն է սահմանում դեռահասային տարիքի երեխաների անձի հիմնական առանձնահատկությունները:
Դաստիարակության ավանդական գլխավոր ինստիտուտ համարվում է ընտանիքը: Այն, որ երեխան մանկական տարիներին ձեռք է բերում ընտանիքում, նա պահում է ողջ հաջորդ տարիների ընթացքում: Ընտանիքի կարևորությունը որպես դաստիարակության ինստիտուտ պայմանավորված է նրանով, որ նրանում երեխան գտնվում է իր կյանքի զգալի մասի ընթացքում, և ըստ տևողության ինստիտուտներից ոչ մեկ չի կարող համեմատվել ընտանիքի հետ: Նրանում ներկայացվում են երեխայի անձի հիմքերը, և դպրոց մուտք գործելիս նա արդեն կիսով չափ ձևավորվել է որպես անհատ:
Ընտանիքը կարող է ներկայանալ ինչպես դրական, այնպես էլ դաստիարակության բացասական գործոնում: Դրական ազդեցությունը երեխայի անձին կայանում է նրանում, որ ոչ-ոք, բացի ընտանիքի անդամներից, չեն վերաբերվում երեխային ավելի լավ, չի սիրում նրան այնքան և բավական հոգ չեն տանում: Եվ այնուամենայնիվ, ոչ մի այլ սոցիալական ինստիտուտ չի կարող պոտենցիալ կերպով կրել վնաս երեխաների դաստիարակությունում, որքան կարող է կատարել հենց ընտանիքը:
Ընտանիքը հատուկ տիպի կոլեկտիվն է, որ դաստիարակությունում խաղում է հիմնական, երկարատև և կարևորագույն դեր: Անհանգիստ մայրերի մոտ հաճախ աճում են անհանգիստ երեխաներ և այլն:
Կապված ընտանիքի հատուկ դաստիարակչական դերի հետ, առաջանում է հարց այն մասին, ինչպես անել այնպես, որպեսզի մեծացնել դրականը և նվազագույնի հանգեցնել ընտանիքի բացասական ազդեցությունները երեխայի դաստիարակությանը: Դրա համար անհրաժեշտ է հստակ սահմանել ներընտանեկան սոցիալ-հոգեբանական գործոնները, որ ունեն դաստիարակչական նշանակություն:
Գլխավորը մարդու դաստիարակությունում հոգեկան միավորման ձեռքբերումն է, երեխայի հետ ծնողների բարոյական կապը:
Հենց ընտանիքում է երեխան ստանում առաջին կենսական փորձը, կատարում է առաջին հետևությունները և սովորում ինչպես վարվել տարբեր իրավիճակներում: Շատ կարևոր է, որպեսզի այն, ինչին մենք սովորեցնում ենք երեխային, ամրապնդվել է կոնկրետ օրինակներով, որպեսզի նա տեսնի, որ մեծահասակների մոտ թեորեմը չի նույնացվում պրակտիկայի հետ:
Ծնողներից յուրաքանչյուրը երեխաների մեջ նկատում է իր շարունակությունը, որոշակի հաստատումների և իդեալների իրականացումը: Եվ շատ դժվար է հեռանում նրանցից:
Ծնողների միջև կոնֆլիկտային վիճակը տարբեր մոտեցումներն են երեխաների դաստիարակությանը:
Երեխաները արագ են ՙգրավում՚ ասվածը և բավական հեշտ մանյովրացնում են ծնողների միջև:
Ծնողները, ընդունելով որոշումներ, պարտավոր են առաջին տեղում դնել ոչ սեփական հայացքները, այլ այն, որ պետք է լինի առավել օգտակար երեխայի համար:
Մեծահասակների և երեխաների շփումում մշակվում են շփման սկզբունքներ.
1. Երեխայի ընդունումը, այսինքն երեխան, ընդունվում է այնպես ինչպես նա կա
2. Էմպատիա- մեծահասակը նայում է երեխաների աչքրով խնդիրնրին, ընդունում նրա դիրքը
3. Կոնգրուենտություն: Ենթադրում է ադեկվատ մոտեցում մեծահասակի կողմից` կատարվածին:
Ծնողները կարող են սիրել երեխային ոչ այն պատճառով, որ գեղեցիկ չէ, խելացի չէ: Երեխան ընդունվում է այնպես, ինչպես կա: Հնարավոր է, ծնողները սիրում են նրան, երբ երեխան համապատասխանում է նրանց սպասումներին, երբ լավ է սովորում և պահում իրեն, բայց եթե երեխան չի բավարարում այն պահանջներին, ապա երեխան խուսափում է, մոտեցումը փոխվում է վատ կողմ: Դա հանգեցնում է զգալի բարդություններին, երեխան վստահ չէ ծնողներում, չի զգում այն էմոցիոնալ անվտանգությունը, որը պետք է լինի հենց նորածնային շրջանից: Երեխան կարող է ընդհանրապես չընդունվել ծնողների կողմից: Նա անտարբեր է նրանց կողմից և կարող է մեկուսանալ նրանցից: Յուրաքանչյուր ընտանիքում օբյեկտիվորեն ներկայացվում է որոշակի, դաստիարակության միանգամայն չգիտակցված համակարգ: Այստեղ նկատի է առնվում նաև դաստիարակության նպատակների հասկացությունը, նրանց խնդիրների ֆորմուլավորումը, և դաստիարակության մեթոդների և միջոցների շատ կամ քիչ նպատակաուղղված կիրառումը, այն հաշվառումը, որ կարելի է և չի կարելի թույլ տալ երեխայի հետ շփումում: Ծնողները, բնականաբար, կարող են և պետք է ներկայացվեն պահանջները իրենց երեխային, ելնելով դաստիարակության նպատակներից, կոնկրետ վիճակներից, որոնցում անհրաժեշտ է ընդունել մանկավարժական և բարոյական արդարացված լուծումներ: Ընտանիքում միջանձնական հարաբերությունների համակարգը, որ կառուցվում է հնարավորությունների գիտակցումում, կարող է ծնվել ՙանմիջամտության՚ տակտիկայով:
Համագործակցությունը որպես ընտանիքում փոխհարաբերությունների տեսկ ենթադրում է միջանձնական հարաբերությունների միջնորդավորվածություն ընտանիքում` գործունեության ընդհանուր նպատակներով և խնդիրներով, նրա կազմակերպվածությամբ և բարձր բարոյական արժեքներով: Հենց այդ վիճակում կանխվում է երեխայի էգոիստիկ անհատականացումը: Ընտանիքը, որտեղ փոխհարաբերությունների հիմնական տեսակ համարվում է համագործակցությունը, ձեռք է բերում հատուկ որակ, դառնում է զարգացման բարձր մակարդակի խումբը` կոլեկտիվ: Երեխայի համար առավել թանկագին, մտերիմ, հիասքանչ էակ համարվում է մայրը: Մայրը ոչ միայն ջերմություն է, ուշադրություն: Նա սիրո, բարության, քնքշության աշխարհ է, ողջ աշխարհը մոր ձեռքերում:
Մայրական ուշադրության անբավարարության դեպքում երեխայի զարգացումը մշտապես ուշանում է` հոգեկան, ֆիզիկական, ինտելեկտուալ, էմոցիոնալ: Որոշ հոգեբաններ ենթադրում են, որ մայրական ազդեցության զրկման միքանի ամիսները բավական են նրա համար, որպեսզի երեխայի հոգեկանում կատարվեն փոփոխություններ, որոնք արդեն անհնար է լիովին կանխել ապագայում: Ինչը գտնվում է վերին մասում, ավելի հաճախ չի նկատվում: Այսպիսով, ընտանիքը բավական կարևոր դեր է խաղում երեխայի շփման հարցում: Մայրը երեխայի համար ամենաառաջինն ու լուսավորն է, որ նա տեսնում է իր առջև ծնվելուց հետո: Կարևորագույն խնդիր երեխաների հետ աշխատանքի դեպքում համարվում է ընտանեկան հոգեբանական մեխանիզմների արտահայտումը, որոնք ազդեցություն են ունենում երեխաների վարքի առանձնահատկություններին և հոգեկան առողջությանը: Ընտանիքների մեծամասնությունը տարբերվում են հիպերհոգատարությամբ, որ նվազեցնում է երեխայի սոցիալական ակտիվությունը, բայց հանդիպում են ընտանիքներ` հիվանդ երեխայի վառ կամ բաց էմոցիոնալ հուզմամբ: Սոցիալական աշխատանքի գգալի բաղկացուցիչ մաս համարվում է ծնողների հոգեբանա-մանկավարժական պատրաստվածությունը: Հարկավոր է նշել, որ երեխաների հետ ծնողների և մանկավարժների աշխատանքը թույլ է տալիս լուծել երեխայի անձի զարգացման խնդիրները, նրա սոցիալական ռեաբիլիտացիան և ադապտացիան ապագայում: