Երևանի հ. 100 հիմնական դպրոց
  • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․
    • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
      • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
        • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
          • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
          • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
          • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
          • Հաշվետվություններ 2018-2019թթ.
          • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
          • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
          • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
          • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
          • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
          • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
            • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
              • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
              • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
          • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
            • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
              • Ներդպրոցական միջոցառումներ >
                • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                • Ծննդյան օր 6-րդ դասարանում
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2018-2019
    • Ֆոտոդարան 2016-2017
    • ֆոտոդարան 2015-2016
    • Ֆոտոդարան 2014 - 2015 >
      • Ֆոտոդարան 2013 - 2014
      • Ֆոտոդարան 2012 - 2013
      • Ֆոտոդարան 2011 - 2012
      • Ֆոտոսրահ 2010 - 2011
      • Ապահով Ինտերնետ
    • Ֆոտոդարան 2017-2018
    • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

Երգս` Իմ հոգու աղոթք

Հոգուս աղոթքը, իմ սրտի երգը, թող քամու թևերով հասնի հեռավոր շրջաններ ու գյուղերում ապրող այն մայրերին, ովքեր ունեն խնդիրով երեխա: Նյութս գրելուց առաջ, ուզում եմ դիմել ձեզ` մեր բախտակից ընկերներ: Երբեք չհուսահատվեք, չկորցնեք ձեր հոգու հավատը, հավատը վաղվա օրվա հանդեպ: Մեր երեխաները մեր օջախների փոքրիկ խաչքարերն են, իսկ մենք նրանց հույսի հավատի և սիրո մատուռները, ինչի վրա նրանք հենվում են: Երբեք չլռեցնեք ձեր հոգու երգը, ձեր սրտի աղոթքը, թող այն լսվի անձայն ու բարձրաձայն, և թող այն լսեն մարդիկ, թող լսեն, բայց չխղճան ու չկարեկցեն, այլ ոգեշնչեն մեզ, օգնության ձեռք մեկնեն և վստահ ասեն, որ մենք ուժեղ ենք և կհասնենք մեր բաղձալի նպատակին: Ես վստահ կարող եմ ասել, որ, չնայած, մենք հեռու ենք իրարից, բայց մեր հոգսերն ու խնդիրները նույն են, անկախ խնդիրի մեծությունից, բարդությունից: Երևի շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու հենց երգի մասին, կամ ինչու հոգու աղոթք: Ես կբացեմ իմ գաղտնիքը: Երբ ես տխուր եմ լինում, կամ ունենում եմ խնդիրներ, անպայման երգում եմ ինքս ինձ համար, շատ հաճախ էլ աղջիկներիս հետ (ասեմ, որ երկուսն էլ ունեն լավ ձայնային տվյալներ) ու երգում ենք ցանկացած երգ: Հավատացեք,  որ շատ է օգնում: Գիտեմ, հիմա շատերտ կասեք, - Ինչ լավատես մայրիկ է, ինչ հեշտ է ասում` երգեք: Այսօրվա կյանքը, դժվարությունները, մարդկանց սոցիալական վիճակը երգելու տեղ է թողնում: Այո’ ես համաձայն եմ ձեր կարծիքի հետ: Այսօր շատ դժվար է ապրել, գոյատևել, երբ գտնվում ես սոցիալապես ծանր վիճակում և դրան գումարած խնդիրով երեխա: Բայց միևնույնն է պետք է պայքարել և հույսով լցվել, որովհետև մի օր մեր հոգու երգը, մեր աղոթքը հասնելու է աշխարհի բոլոր անկյունները, ու մարդիկ հականալու են, որ մայր կոչված արարածը ուժեղ է ու պայքարող: Ես ուզում եմ նաև շնորհավորել մեր մայրերին ու քույրերին Մարտի 8-ի կապակցությամբ: Ցանկանալ նրանց առողջություն, համբերություն և լավատեսություն: Հույսով և հավատով սպասենք, որ գալու է մի բաղձալի օր, երբ խնդիր ունեցող երեխաները կգտնեն իրենց տեղը այս կյանքում, շրջապատված կլինեն հոգատար և բարի մարդկանցով, ու մեր հոգու աղոթքները լույս կառնեն նրանց ճանապարհին:
<<Ցանկանում եմ հավերժ գեղեցկություն և երիտասարդություն, անսահման սեր, երջանկություն, առողջություն, ամենայն լավն ու բարին>>:
Հարգանքներով` Վարդուհի Հովհաննիսյան

<<Զարմանք, թե հիացմունք>>

Picture
Ես անակնկալի եկա երբ, որ իմացա երեխայիս հիվանդության մասին: Ուղեղումս մշուշ էր, ընտանիքս վշտի մեջ էր, չէի կողմնորոշվում անելիքս: Եվ երկար մտորելուց հետո ես գտա ելքը: Սկսեցի օգտվել գրականությունից, ինչը վերաբերվում էր Դաուն հիվանդությանը: Ես ծնվաց օրից հաշված երկու ամիս հետո սկսեցի առաջի քայլերը երեխայիս օգնելու համար: Ամեն օր առավոտից երեկո միշտ իր ականջին հասանելի երաժշտություն էի միացնում:
 Չորս – հինգ ամսեկանում սկսեցինք երաժշտությանը զուգահեռ ականջի տակ բարձր ձայնով կարդալ: Մեկ տարեկանից դիմեցի մասնագետների օգնությանը, գիտակցելով որ ինքը մարդ արարած է, և իր հասակակիցներից չպետք է  շատ հետ մնա: Եվ այդ միտքը ուժ տվեց ինձ, ես իրեն հետ վարվում էի այնպես, ինչպես, որ վարվում էի մնացած առողջ երեխաներիս հետ, մոռանալով իրեն հիվանդության մասին: Եվ ինքը ինձ համար դասվում էր մյուս առողջ երեխաների կողքին: Երկու տարեկանից տանում էի մանկապարտեզ, մակապարտեզի հետ զուգահեռ մասնագետների մոտ: Պարապունքների էինք մասնակցում: Մեզ շատ օգնեցին  այդ միջամտությունները: Երեխայիս հետ պարապել են հոգեբաններ, լոգոպեդներ, մանկավարժներ, երաժշտաթերապիստ, արտթերապիստ և այդպիսով սկսվեցին  այն պահերը, որ ես հույսս չկորցրեցի, մտացելով որ դեռ ամեն ինչ առջևում է: Ջանք չեմ խնայել, որ ինքը արդյունքի հասնի: Մանկապարտեզին հաջորդեց դպրոցը, որը ինձ համար մի դարբնոց է, որտեղ կրթվում է իմ երեխան: Եվ պետք է պայքարեմ այնքան, որ դառնա ինքը իր համար պիտանի և հույսը չդնի ուրիշի վրա: Եվ խորհուրդ եմ տալիս այն մայրերին, ովքեր հայտնված են այդպիսի կացության մեջ, թող չհուսահատվեն: Ամեն ինչ առջևում է, ոչինչ կորած չէ: Կյանքը պայքար է  և ձգտում: Եթե ցանկություն լինի և համբերություն անշուշտ արդյունքը ակնհայտ է, մի հուսահատվեք, ապրեք, որ ապրեցնեք:      
  <<Մարդը օժտված է սիրելու հատկությամբ, իսկ երբ նա չի կարողանում կիրառել սիրելու հատկությունը և չի ստանում պատասխանը, նա սկսում է ատել, ցուցադրելով ագրեսիվություն, փախչելով սեփական հոգեկան ցավից>>: 

Հարգանքներով Անյա Բելյան 


Իմ <<Արևի դպրոցը>>

Picture
Սիրելի ընթերցող ես համոզված եմ, որ երբ որ կարդաք իմ գրածը շատ կզարմանաք իմ ընտրած վերնագրի համար: Ես  երկար եմ մտածել այս վերնագրի շուրջ և հաստատ ու վստահ կասեմ, որ չեմ սխալվել, իսկ թե ինչու «Արևի դպրոց» կիմանաք կարդալով այս փոքրիկ պատմությունը: Տարիներ առաջ էր, երբ ես իմ բալիկի հետ եկա  100 դպրոց: Չնայած որ դպրոցը այնքան էլ գրավիչ տեսք չուներ, բայց ես հենց դպրոցի շեմից հասկացա, որ իմ ընտրությունը ճիշտ է: Դպրոցի միջանցքում մեզ դիմավորեց տնօրենը` դպրոցի մեծ արևը` Արեգա Օհանյանը: Շիկահեր, գրավիչ արտաքինով, ժպտուն աչքերով այդ կնոջը ես նմանեցրի մեծ արևի, որն իր շուրջն էր հավաքել մարդկային բարձր արժեքներով օժտված ուսուցիչների մոլորակը: Հարգելի ընթերցողներ ես չեմ ուզում, որ դուք մտածեք թե ես գրում եմ միայն գրելու համար, կամ տնօրենին գովաբանելու համար, ո'չ, ասեմ, որ չարաչար կսխալվեք: Այն ինչ ձեզ ասելու եմ, կցանկանամ լսեն այն ծնողները ովքեր չեն կողմնորոշվել դպրոցի հարցում, առավել ևս, եթե ունեն խնդիրով երեխա: Ես չեմ գովազդում 100 դպրոցը, ընդամենը ցանկանում եմ պատմել նրա առավելությունների մասին: Մարգարյան փողոցի մի անշուք անկյունում է գտնվում իմ «Արևի դպրոցը»: Ամեն օր այստեղ են հաճախում 200 ից ավելի աշակերտներ, որոնց միանում են նաև մեր երեխաները: Ամեն օր դպրոցի նախասրահում յուրաքանչյուր  աշակերտ և ինչու չէ նաև ծնողներին դիմավորում և բարի լույս է մաղթում դպրոցի տնօրենը: Իր ժպտուն աչքերով նա յուրաքանչյուր աշակերտի ճանապարհում է իր դասարանը: Կասեմ ավելին.  Նա մարդ է մեծատառով, մի մեծ մայր դպրոցը հաճախող յուրաքանչյուր երեխայի համար: Մարդկային բարձր արժեքներով է օժտված մեր տնօրենը: Մարդ, ում համար երեխայից ու նրան  վերաբերվող ցանկացած հարցից այն կողմ չկա սահման: Իմ կարծիքով այսօր չկա այնպիսի պետական կառույց որ չունենա հոգսեր  ու խնդիրներ  և մեր դպրոցն էլ բացառություն չէ: Բայց ես ոչ միայն կարծում եմ, այլ նաև նկատել եմ, որ ցանկացած հարց ստանում է իր գրագետ լուցումը տնօրենի գլխավորությամբ: Այս մեծ Արևը իր շուրջը հավաքել է հրաշալի ուսուցիչներ, մանկավարժներ, ովքեր իրենց բարիությամբ, ներողամտությամբ հասկանում են յուրաքանչյուր երեխայի: Ես հույսով եմ, որ տարիներ հետո էլ այս դպրոցը կպահպանի իր բարի համբավը: Թող այն ծաղկի ու բարգավաճի և միշտ բաց լինի յուրաքանչյուր երեխայի համար: 
Հարգանքներով Վարդուհի Հո
վհաննիսյան

ՀՈՒՅՍԻ ԵՎ ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Picture
Եվս մեկ հույս` լույսի շող իմ անցած դժվարին ու համառ պայքարը շարունակելու այդ անըմբռնելի հիվանդության դեմ:
2002թ-ը երկար սպասված ուրախություն բերեց մեր ընտանիքին: Հոկտեմբերի 25-ին լույս աշխարհ եկավ մեր շատ սպասված որդին` Սուրենը: Մեծ անհամբերությամբ սպասում էի նրա ծնունդին, որ նրան կնքեի իմ հոր անունով, որին կորցրել էի դեռևս 7 տարեկան հասակում: Կատարվեց երազանքս, ծնվեց որդիս` Սուրենը: Մի քանի տարի ևս և ես նկատեցի որդուս տարօրինակ պահվածքը, նա տարբերվում էր մյուսներից: Սկզբում ինձ համար դժվար էր ընդունել այդ փաստը, որ իմ երեխան ունի խնդիր և որին պետք է տալ լուծում: Ու սկսվեց իմ համառ ու դեռևս անվերջանալի պայքարը: Առաջին քայլս եղավ այցելությունները <<ԱՐԲԵՍ առողջարանական կենտրոն>>,  որտեղ գրկաբաց ընդունեցին որդուս: Կենտրոնի մասնագետների միահամուռ աշխատանքների շնորհիվ օրեցօր նկատվում էր նրա մեջ փոփոխություն դեպի լավը, բայց դա դեռ ինձ լիովին չէր բավարարում: Ես չէի հանձնվում, պայքարը շարունակվում էր, բայց մինչև երբ ինքս էլ չգիտեի: Սկսեցինք հաճախել նաև <<Նորագյուղի վերականգնողական կենտրոն>>, <<Փյունիկ>>, <<Ս.Ղազարյանի  անվան հոգեբանական կենտրոն>> և այդպես քայլ առ քայլ գնում ենք առաջ: Այժմ սովորում ենք թիվ 100 դպրոցի IIբ  դասարանում: Այդ դպրոց ոտք դրած առաջին իսկ օրվանից ինձ հիացմունք պատճառեց տնօրեն` Ա. Օհանյանի և դասղեկ` Դ. Ծատուրյանի հոգատար և կարեկից վերաբերմունքը մեր երեխաների նկատմամբ: Ինձ թվում էր, թե դպրոցում ես ինձ օտար և մեկուսացված կզգամ, բայց ի զարմանս ինձ ես ձեռք բերեցի շատ լավ ու մտերիմ ընկերներ, իսկ որդիս անհամբերությամբ սպասում է առավոտվան, որ դպրոց գա ու համբուրի իր շատ սիրելի դասղեկին` Ծատուրյանին: Դպրոցի մասնագետների շնորհիվ որդիս` Սուրենը հիմա տառաճանաչ է, փորձում է գրել: Այդ փաստը ինձ շատ է ուրախացնում և ուժ է տալիս չհանձնվելու ու շարունակելու պայքարը, որքան էլ որ դժվար լինի: Ես դեռ չեմ դադարում հուսալ, որ կգա մի օր, երբ որդիս կլինի հասարակության լիարժեք անդամ, որ իմ թախծոտ աչքերից կվերանա արցունքները և հյուր կգա այն կորած ժպիտը, որ արդեն վաղուց լքել է ինձ, որ մի օր էլ ես կհպարտանամ նրանով ու դրա համար չեմ խնայի ջանք ու եռանդ ու թող անսպառ լինի իմ ուժը, որ հասնեմ իմ նպատակին:

Հարգանքներով Լիաննա

Powered by Create your own unique website with customizable templates.