ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ` ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ
Չորրորդ դարում Հունաստանում քրիստոնյա ամուսիններ էին ապրում, որոնք ունեին Սարգիս անունով մի որդի: Տղան գեղեցկատես էր, ամրակազմ, բարի, ազնիվ ու քաջ: Լավ ծանոթ էր Աստվածաշնչին: Բոլորի սիրելին էր նա, որովհետեւ պաշտպանում էր թույլերին, աղքատներին ու կարիքավորների համար ուտելիք էր հայթայթում: Սարգսին օգնում էր մոտակա ամրոցում բնակվող իշխանի դուստրը: Նրանք մտերիմ ընկերներ էին, եւ տարիների ընթացքում այդ մտերմությունը վերածվեց սիրո: Եկավ ժամանակը եւ Սարգիսը ծառայության կանչվեց հռոմեական բանակ: Կռիվներում ցուցաբերած արտակարգ քաջության համար նրան շնորհվում է իշխանական տիտղոս եւ հայրենի տուն վերադառնալու իրավունք:
Տանը նա տեղեկանում է, որ իշխանն արգելել է աղջկան հանդիպել իր հետ` քրիստոնյա լինելու պատճառով: Սարգիսը որոշում է հանդիպել աղջկա հորը: Քաջարի իշխանը` ոսկեզօծ սաղավարտով ու սպառազեն, հեծնում է ճերմակ ձին ու գնում իշխանի ապարանք: Օրիորդի հայրը պահանջում է, որ տղան հրաժարվի իր հավատից, եթե ուզում է ամուսնանալ իր աղջկա հետ:
-Կա միայն մեկ ճշմարիտ Աստված: Եթե իմանաք Հիսուսի մասին, ապա ինքներդ կհորդորեք բոլորին պաշտել նրան,-պատասխանում է Սարգիսը:
-Ինչպե՞ս կարելի է ուրանալ Զեւսին,Արտեմիսին, Աֆրոդիտեին,-բարկանում է իշխանը:
Երիտասարդը հեռանում է ամրոցից: Իմանալով հոր պայմանը` աղջիկը հուսահատվում է եւ տխրում, որովհետեւ լավ գիտեր Սարգսի անկոտրում կամքը:
Օրերն անցնում էին, իսկ օրիորդը տանջվում էր. "Մի՞թե սիրեցյալը մոռացավ իրեն": Կասկածները տանջում էին գեղանի օրիորդին:
Բարեպաշտ հայ աղախինը, տեսնելով աղջկա ապրումները, խորհուրդ է տալիս հինգ օր պահք պահել, իսկ վերջին գիշերն անցկացնել աղոթքով` խնդրելով, որ Աստված հայտնի իր կամքը: Աղջիկը հետեւում է աղախնի խորհրդին: Պահեցողության հինգերորդ գիշերը, երբ նա աղոթում էր, հանկարծ սենյակը լուսավորվում է եւ հայտնվում է Աստծո հրեշտակը:
-Մի' վախեցիր եւ մի' հուսահատվիր, որովհետեւ ում համար որ աղոթում ես` Սարգիսը, հաճելի է Աստծուն եւ քեզ սիրում է: Աստված, որ սեր է, օրհնել է ձեր կապը. նա պիտի վերացնի բոլոր այն խոչընդոտները, որ կան ձեր սիրո ճանապարհին: Առավոտյան վեր կաց եւ գնա դիմացի բլուրը, այնտեղ կտեսնես Սարգսին:
Լույսը բացվելուն պես հագնելով իր աղախնի շորերը` իշխանի աղջիկը ծածուկ դուրս է գալիս ամրոցից եւ շտապում նշված վայրը` դիմացի բլուրը:
Այդ ժամանակ Սարգիսը տուն էր վերադառնում: Նա ողջ գիշերն անցկացրել էր հիվանդի մոտ, հոգնած էր ու անքուն: Նա կանգ առավ բլրի լանջից բխող աղբյուրի մոտ` ծարավը հագեցնելու: Այնուհետեւ հենվեց հաստաբուն ծառին ու անթարթ հայացքն ուղղեց դեպի դիմացի ամրոցը, ուր իր սիրելին էր: Ծանրացած կոպերը փակվում էին, եւ Սարգիսը ննջեց:
-Սարգի˜ս… Սարգի˜ս…
Մի հարազատ ձայն արթնացրեց նրան: Երազ էր, թե՞ իրականություն: Սարգիսը շրջվեց եւ տեսավ իր սիրելիին:
Նրանք կարոտով գրկախառնվեցին:
-Հավատս երբեք չեմ փոխի: Հաստատ է նաեւ, որ ես քեզ սիրում եմ,-ասում է Սարգիսը:
Աստծու կամոք նրան ամուսնանում են:
Գարնանային մի առավոտ Սարգսին արթնացնում է բանբեր զինվորի ձայնը, որը նամակ էր բերել Կոստանդիանոս Մեծ կայսրից: Սարգսին շտապ հրամայվում էր մեկնել բանակատեղի: Նա զորապետ էր նշանակվել Հայաստանին սահմանակից Կապադովկիա նահանգում:
Երիտասարդ իշխանը հրաժեշտ է տալիս ծնողներին եւ եւ կնոջ հետ մեկնում: Կարճ ժամանակում Կապադովկիայում այնքան մեծապատիվ է դառնում նա, որ բոլորը հարգանքով են համակվում Սարգսի նկատմամբ եւ հպատակվում նրան: Հրամանատարը քաղաքներում ու գյուղերում քանդում է կուռքերի բագիններն ու կռապաշտների աղոթատեղիները, կառուցում Աստծու եկեղեցիներ, կարգում քահանաներ ու տարածում քրիստոնեություն: Նա սրբակենցաղ էր ու արդարամիտ, հավատարիմ Աստծու պատվիրաններին, օժտված` բոլոր առաքինություններով: Աստվածահաճո գործերի համար Տերը Սարգսին մի տղա է պարգեւում, որին կոչում են Մարտիրոս:
Սարգսի առաքինի վարքի ու բարի անվան համբավը տարածվում է Հունաստանով մեկ եւ հասնում Հռոմ: Բանսարկուները զանազան միջոցներով փորձում էին վարկաբեկել նրան, բայց չէին կարողանում, ոովհետեւ Կոստանդիանոսն ու իր որդիները սատարում էին Սարգսին:
Կոստանդիանոսի մահից հետո նրան փոխարինում է Կոստանդիանոս Մեծի եբայրը, իսկ նրա մահից հետո Հռոմում կայսր է նշանակվում Հուլիանոսը` վերջինիս որդին:
Իշխանության գալով` նա դաժանորեն հետապնդում է քրիստոնյաներին, քանդում եկեղեցիները, հալածում բոլոր նրանց, ովքեր չէին հրաժարվում քրիստոնեությունից: Այդ պատճառով էլ եկեղեցին ու ժողովուրդը անվանեցին նրան Հուլիանոս Ուրացող: Կայսեր հրամանով վերակառուցվում են մեհյանները, հեթանոսներն էլ, օգտվելով առիթից, հրդեհում էին եկեղեցիները, սպանում նրանց սպասավորներին: Երանելի Սարգիսը, տեսնելով այդ բոլորը, տվայտանքների մեջ աղոթում էր Աստծուն:
Մի անգամ Հիսուսը տեսիլքով հայտնվում է նրան եւ ասում. «Սարգի՛ս, քո ժամն է` գնալու այն աշխարհը, որը քեզ ցույց կտամե:
Զորավարը վաճառում է ունեցվածքը, դրամը բաժանում աղքատներին եւ, վերցնելով Քրիստոսի խաչը, ընտանիքի հետ միասին գնում է Հայաստան` Տիրան արքայի մոտ:
Ընդունելով ու լսելով նշանավոր զորավարին ու բարեպաշտին` արքան նրան պաշտոն է առաջարկում հայոց բանակում: Սարգիսը սիրով համաձայնվում է, քանի որ կես դարից ավելի` Տրդատ արքայի օրոք, Հայաստանն ընդունել էր քրիստոնեությունը եւ նրա համար փառք ու պատիվ էր ծառայել այդ պետության բանակում:
Այդ ժամանակ բարբարոսների մի թագավոր հռոմեացիների դեմ պատերազմ է սկսում, եւ Հուլիանոսը պատվիրակ է ուղարկում Տիրան արքայի մոտ` խնդրելով նրա օգնությունը: Տիրանն ուներ քառասուն դյուցազուն, որոնց առաջնորդն էր անպարտելի Սարգիսը: Արքան նրանց է ուղարկում օգնության, քանի որ Հայաստանի ու հռոմեական կայսրության միջեւ դաշինք էր կնքված, ըստ որի` երբ մեկի վրա թշնամի հարձակվեր, մյուսը զորքով պիտի օգնության շտապեր: Քաջերը խաչի ու ավետարանի վրա երդվում են տուն չվերադառնալ, մինչեւ թշնամիներին չհաղթեն: Երբ ռազմի դաշտ են հասնում, հռոմեական զորքի հրամանատարը, տեսնելով ընդամենը քառասուն զինվորի, վիրավորվում է եւ ցանկանում է նրանց հետ ուղարկել:
-Մենք կջնջենք քո թշնամիներին. երդվել ենք` մինչեւ չհաղթենք տուն չենք վերադառնա,-պատասխանում են քաջերը:
Գերբնական մի ուժ անխոցելի էր դարձրել նրանց:
Դյուցազուններն սկզբում կռվում էին հազար ձիավորի դեմ եւ հաղթում: Ապա տաս հազարի դեմ եւ կրկին հաղթում, ապա կոտորում մնացած զորքին եւս: Հաղթանակած քաջերը հռոմեական զորքի հետ միասին գնում են Հռոմ:
Հռոմի հեթանոս կայսրը, խիստ զարմացած նրանց հաղթանակով, հավաքում է իմաստուններին ու մեծամեծներին:
-Եթե քառաուն քաջերը կարողացան կոտորել բարբարոսներին, ապա ի՞նչ կանեն մեզ, եթե վաղը մեր մեջ պատերազմ ծագի,-մտահոգ հարցնում է նա:
Որոշվում է երեքօրյա խնջույք կազմակերպել քաջերի պատվին, իսկ քառասուն հույն աղջիկների հանձնարարվում է հարբեցնել հերոսներին ու սպանել: Երրորդ գիշերը երեսունինը հայ քաջերը դավադրաբար սպանվում են: Դավադրության մասնակից աղջիկը, կանգնած Սարգսի գլխավերեւում, դաշունահարելու փոխարեն սրտակեղեք արտասվում է: Սարգիսն արթնանում է եւ իմանում իսկությունը: Նա աղոթում է, հետո Աստծու ողորմությամբ բուք ու քամի է բարձրանում եւ Սարգիսը ձիով անցնում է քաղաքի պարսպի վրայով ու փրկվում: Հասնելով հայոց աշխարհ` նա թագավորին պատմում է ողջ եղելությունը: Այդ ժամանակ հայոց թագավորը զորք է հավաքում, հարձակվում հռոմեացիների վրա եւ վրեժխնդիր լինում:
Հուլիանոսը հռոմեացիների, հույների ու բարբարոսների բազմախուռն զորքով արշավում է Ասորիք եւ դաժանորեն հալածում, հաշվեհարդար տեսնում քրիստոնյաների հետ: Տիրան թագավորը կռահում էր, որ Ուրացողն անպայման կարշավի Հայաստան` հաշվեհարդար տեսնելու Սարգսի հետ: եվ չուզենալով վտանգել երկիրը` արքան Սարգսին խորհուրդ է տալիս ժամանակավորապես ապատանել Պարսկաստանում:
Սարգիսը կնոջ ու որդու հետ գնում է Պարսկաստան` Շապուհ 2-րդ արքայի մոտ: Կարդալով Տիրանի նամակը` Շապուհը սիրով ընդունում է Սարգսին, նշանակում զորագնդերի հրամանատար: Մեծ զորավարը բոլոր մարտերում հաջողության է հասնում` իր անպարտելիությունը վերագրելով միայն Աստծուն:
Լուր է հասնում, որ հռոմեացիների զորքը Հուլիանոսի գլխավորությամբ ավերում է Շապուհի թագավորությանը սահմանակից արաբների երկիրը: Արքան Սագսի հրամանատարությամբ զորք է ուղարկում` պաշտպանելու երկրի սահմանները: Լսելով դա` հռոմեացիները բազում զորքերով դիրքավորվում են պարսկական բանակի դիմաց: Սարգսի զորականներն ու զինվորները խուճապի են մատնվում` տեսնելով հռոմեացիների մեծաքանակ զորքը: Սարգիսը հանգստացնում է նրանց եւ ասում, որ Աստծո զորությամբ իրենք հաղթելու են: Նա մանրամասն ներկայացնում է Քրիստոսի ծնունդը, կյանքը, մեղքերի համար խաչվելն ու հարություն առնելը: Այդ խոսքերը լսելով` զորքը դարձի է գալիս եւ մկրտվում այն քահանայի ձեռքով, որին Սարգիսն էր կանչել: Մարտը տեւում է քառասուն օր եւ գիշեր: Աստվածային զորությամբ պարսիկները հաղթում են թվով գերակշռող թշնամուն: Իսկ նրանք, ովքեր դարձի չէին եկել, Շապուհի մոտ չարախոսում են, թե Սարգիսը քրիստոնյա է եւ քարոզում է հավատալ Հիսուս Նազովրեցուն, նա մոլորեցրել է ամբողջ զորքը եւ զինվորները միաբանվել են հռոմեացիների հետ: Շապուհը ավագների հետ խորհրդակցելուց հետո նամակ է հղում Սարգսին ու կեղծ խոսքերով հրավիրում արքունիք. "Լսեցինք, որ հավատարիմ ես մեր թագավորությանը եւ ուրախացանք: Որպես հավատարիմ եւ իմաստուն ծառայի` քո մեծանձնությանն արժանի նվերներ ենք ուղարկում: Ո՛ղջ եղիր":
Սարգսին ուղղված նամակը որոշվում է ուղարկել նրա որդու` Մարտիրոսի ձեռքով, որպեսզի նա որեւէ կասկած չունենա դավադրության մասին: Առավոտյան Մարտիրոսը հրաժեշտ է տալիս մորը, աղոթում եւ ճանապարհ ընկնում: Սակայն սահմանի մոտ հույները գերեվարում են Մարտիրոսին ու նրա ըներներին: Իմանալով այդ մասին` Սարգիսն անդադար աղոթում է Աստծուն. "Լսիր ինձ, մեղավորիս, ինչպես Հակոբին շնորհեցիր տեսնել Հովսեփին, այնպես էլ թույլ տուր վերստին տեսնեմ իմ որդուն, որպեսզի, գայթակղվելով, չկորչի նահատակ ժողովուրդը, որ ծառայիդ քարոզը դարձավ դեպի Քեզ":
Կատարվում է նրա խնդրանքը: Երրորդ օրը հույները նրա որդուն բերում են` ասելով. "Երբ նրան գերի վերցրինք, մեր մեջ չէր դադարում խռովությունը, շատերը միմյանց էին սպանում":
Սարգիսը, տեսնելով որդուն, ուրախանում է, ընկնում երեսն ի վայր եւ գոհանում Աստծուց: Ապա, իմանալով Շապուհի հրավերի մասին, տրտմտում է եւ կռահում նրա ստոր մտադրությունը: Այդ մասին հայտում է իր զինվորներին.
-Եբայրնե՛ր, աղաչենք Տիրոջը, որ ինձ համարձակություն տա աներկյուղ քարոզելու Նրա անունը թագավորների եւ իշխանների առջեւ, որ չսասանվեմ մարդկանցից, որոնց առջեւ կանգնելու եմ, որովհետեւ այս հրավերը դրա համար է:
Առավոտյան Սարգիսը մի խումբ հավատակից զինվորների հետ գնում է Շապուհի մոտ: Թագավորը նրան նվերներ է ընծայում.
-Բարի է քո գալուստը, իմաստուն ու քաջակորո՛վ Սարգիս: Մեր թագավորությունը մեծարում է քեզ քո իմաստության համար:
-Գոհանում եմ Աստծուց, որ ինձ փրկեց իմ թշնամիներից, որոնց ո՛չ իմաստությամբ, եւ ո՛չ ուժով հաղթեցինք, այլ Ամենազօր Աստծու կարողությամբ: Նրանով են ձեզնից շնորհվող պարգեւները, քանի որ ձեզ իմաստություն տվեց` ճանաչելու ճշմարտությունը,-հանգիստ եւ ծանրախոհ պատասխանում է Սարգիսը:
-Այս մարդուն տեսնում եմ իբրեւ կատարյալ ճշմարտության գիտակ,-ասում է թագավորը մտերիմներին:
-Թագավոր, նա Նազովրեցու ուսմունքի հետեւորդ է եւ Աստված է անվանում Հիսուսին,-հիշեցնում են չարախոսները:
Ճշմարտությունը ստուգելու համար արքան մոտակա հեթանոսական տոնին հրամայում է բոլորին հավաքվել ատրուշանի մոտ, ուր կանգնեցված էին տասներկու կուռքերի արձանները: Սարգսին հրավիրում են իր պատվական զորախմբով եւ զավակի հետ ներկա լինել տոնին: Այդ պահին Երանելին գիտեր, որ հանուն Աստծու պատերազմելու ժամը հասել է: Նա աղոթում է. "Տե՛ր Աստված, քո ծառաներին խոստացար եւ ասացիր, թե երբ ձեզ տանեն թագավորների առաջ, մի՛ հոգացեք պատասխան տալու, քանի որ միտք ու իմաստություն ես տալու, եւ հակառակորդները չեն կարողանա ընդդիմանալ: Արդ, Տեր, զորացրու ինձ, որ համբերեմ չարչարանքներին եւ մեռնեմ Սուրբ Անվանդ համար: Փառք Քեզ, հավիտյանս հավիտենից: Ամեն":
Վերջացնելով աղոթքը գնում է արքայի մոտ:
-Սարգի՛ս, պատվականդ զորավարների մեջ, մեր օրենքով հրին զոհ մատուցիր մեծ աստվածների առջեւ, որպեսզի չարախոսներն ամոթով մնան:
-Ես ճշմարիտ Աստծուն եմ երկրպագում, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, բոլոր արարածներին, որ կենդանի է եւ հավիտյան Թագավոր,-պատասխանում է Սարգիսը:
-Ահա պարզվեց քո մոլորությունը, ո՛վ թագավորության թշնամի: Քո հիմարությամբ անձդ կամովին զրկում ես շատ բարիքներից եւ սիրում մի հրեա մարդու, որն իր մեղքերի համար խաչվեց,-ասում է արքան:
Երանելին, երբ լսում է այդ խոսքերը, ուժ առնելով Սուրբ Հոգուց, փշրում է կուռքերի արձաններն ու ասում.
-Ո՛վ անմիտներ, ահա ձեր պաշտելի կուռքերը փշրվեցին, իսկ հուրն ընդամենը մոխիր է:
Տեսնելով այդ "սրբապղծությունը"` կռապաշտները սաստիկ բարկանում են եւ ցանկանում սպանել նրան: Անօրենների կատաղի հարձակումից ամբոխի մեջ նահատակվում է Մարտիրոսը: Թագավորը թույլ չի տալիս, որ բազմությունը սպանի Սարգսին: Նա հրամայում է շղթայել նրան եւ բանտ նետել: Բանտում Սարգսին այցելում է սատանան.
- Ո՛վ Սարգիս, ի՞նչ ես շահում համառելով. հետեւի՛ր թագավորի կամքին ու երանելի եղիր աշխարհում եւ սնոտի հույսի համար մի՛ կորցրու կյանքդ:
-Հեռացի՛ր, ճշմարտության հակառակորդ եւ ստերի հա՛յր, որովհետեւ կորստի կմատնվեն քեզ ենթարվողները,-պատասխանում է Սարգիսը:
Սատանան չքվում է: Քիչ անց նրան երեւում է Հիսուսը` երկնային զորքի հետ, ու սենյակը լցվում է գերպայծառ լույսով` արեգակից առավել, եւ իսկույն քանդվում են Երանելու ձեռքերի ու ոտքերի կապանքները: Լույսի միջից լսվում է մի ձայն:
-Քա՛ջ եղիր, Սարգի՛ս, իմ բարի ու հավատարի՛մ ծառա, մի՛ երկնչիր մահկանացու մարմինդ սպանողներից, որովհետեւ մտնելու ես Տիրոջ լուսեղեն խորանների անվախճան ուրախության մեջ:
Տեսնելով Երանելուն կապանքներից ազատված, Աստծուն աղոթելիս` բանտի շուրջ հավաքված բազմությունը փառք է տալիս ճշմարիտ Աստծուն:
Այս ամենն անմիջապես պատմում են թագավորին, սա էլ հրամայում է իր մոտ բերել Երանելուն.
-Ո՛վ անմիտ եւ քո անձի թշնամի, քեզ ի՞նչ օգուտ տվեց մեր հրամաններին հակառակվելը, բացի անարգանքից, չարչարանքից ու որդուդ կորստից: Եթե զղջաս, հրաժարվես քո հավատից, մեղք չի համարվի սխալդ, այլ առավել փառքի ու պատվի կարժանանաս: Արդ, գոնե այսօր լսիր իմ հրամանը, այնուհետեւ հետեւիր Նազովրեցուն:
Շապուհն այդպես խոսելով խորամանկում էր: Հուլիանոսը սահմանի մոտ էր, եւ նա մտահոգված էր մոտալուտ սպառնալիքով:
-Քո աստվածների ամոթն ու նախատինքը չզգացիր, որովհետեւ նրանց նման խավար ու անլույս ես: Ինչո՞ւ տեսնելով "աստվածներիդ" փոշիանալը` չհասկացար, որ նրանք տկար են: Իմ պարծանքն ու լույսը Քրիստոսն է: Քո կարողությունն ինձ չի խավարեցի եւ անիմաստությունդ չի հիմարեցնի,-պատասխանում է Երանելին:
Լսելով այդ խոսքերը` թագավորը հրամայում է նրան քաղաքից դուրս տանել եւ սպանել:
Դահիճները տանում են նրան մահապատժի վայրը: Նրանց հետեւից քրիստոնյաների ու հեթանոսների մեծ բազմություն էր գնում: Տեղ հասնելուն պես Սարգիսը տարածելով ձեռքերը` բարձրաձայն ազոթում է. "Աստված իմ, արժանի դարձրու մեռնել Քո Սուրբ անվան համար. լսիր ծառայիդ աղաչանքները, ընդունիր ինձ նրանց մեջ, որ Քեզ ճանապարհակից եղան խաչի չարչարանքով ու մահվամբ: Եթե չարի խաբեությամբ մինչեւ այժմ գիտակցաբար թե անգիտակից կերպով մեղք եմ գործել, մաքրիր ինձ ողորմությամբ, իմ արյան հեղմամբ: Քո բոլոր հավատացյալներին, ովքեր հիշում են իմ անունը առ Քեզ բարեխոսությամբ, խնդրում եմ մեղքերի թողություն, հոգու եվ մարմնի փրկություն շնորհիր. ազատիր բոլոր վտանգներից` դեւերի հալածանքներից, բժշկիր հիվանդներին, հաղթանակ պարգեւիր պատերազմներում, արձակիր կապանքներից ու բանտերից, խաղաղեցրու խռովվածներին, նեղությունից անդորրություն շնորհիր, ճանապարհի վրա` առաջնորդական պահպանություն, ծովում ալեկոծության ենթարկվածներին` հանդարտություն, երաշտի ժամնանակ` առատ անձրեւներ, կարկտաբեր ու եղյամ դնող օդի սաստկության արագ դադարում, մորեխի ու բոլոր վնասակար զեռունների հալածում, որ շարժվում են Քո բարկությունից ու պատուհաս դառնում մարդկանց` մեղքերի պատճառով: Ովքեր կատարում են հիշատակարաններն ընծայաբերությամբ եւ ողորմությամբ` Քո գիրկն ընդունիր եւ վարձատրիր բյուրապատիկ բարություններով այս եւ հանդերձյալ կյանքում: Իմ հոգին ընդունիր արդարների հավիտենական օթեւաններում, եւ Քեզ փառք հավիտյանս հավիտենից: Ամեն":
Աղոթքը վերջացնելուց հետո երկնքից նրա մոտ է իջնում Տիրոց հրեշտակը` լուսապայծառ պսակը ձեռքին.
-Զորացի՛ր, Քրիստոսի քաջ նահատակ եւ մի՛ երկնչիր, քանի որ քեզ համար բացվեց երկնքի Արքայության դուռը, եւ ինչ որ խնդրեցիր Աստծուց, քեզ տրվեց:
-Մեծ է քրիստոնյաների Աստվածն ու նրանից բացի ուրիշ Աստված չկա,- աղաղակում է բազմությունը:
-Քրիստոսի հավատացյալնե՛ր, ուրախ եմ, որ Տերն ինձ զորացրեց մարմնավոր թշնամիների պատերազմներում, այսօր եւս կզորացնի հոգու թշնամիների դեմ: Արդ, ավարտեցի այս կյանքի ճանապարհի ընթացքը, հավատը պահեցի, ուրախությամբ գնում եմ Քրիստոսի մոտ: Եվ Աստծո խաղաղությունը ձեզ հետ լինի հավիտյան, - ասում է Սարգիսը հավատացյալ զորքին եւ, ծնրադրելով դեպի արեւելք, խաչակնքում ու մոտենում է դահճին:
Նահատակվելուց հետո Սրբի մարմինը պատվում է երկնային լույսով, որի ճառագայթներից շատ հեթանոսներ այրվում են, իսկ մնացածները դիմում են փախուստի:
Երկնքից ձայն է լսվում.
"Ո~վ երանելի Սարգիս, ե՛կ եւ հավիտենական հանգի՛ստը ժառանգիր բոլոր սրբերի հետ":
Հավատացյալ տասնչորս զինակիցները Երանելու մարմինը ծածկում են մաքուր կտավով: Թագավորն, իմանալով այդ մասին, դահիճներին հրամայում է սպանել այդ տասնչորսին եւս, որոնք ազգությամբ պարսիկներ էին: Այնուհետեւ նրանց մարմինները նետում են գազաններին, որոնք Աստծո կամոք չեն մոտենում:
Սուրբ Սարգիսը նահատակվել է 361 թվականի հունվարի 31-ին, Պարսկաստանի Մազանդարան կոչվող վայրում, Գաղման քաղաքի մոտ: Հավատացյալները գաղտնի կերպով գիշերը նահատակներին տարել են Համիան քաղաքը եւ պատվական մի վայրում թաքցրել: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Սբ. Սարգսի մասունքները բերել է Հայաստան եւ ամփոփել Արագածոտնի գավառի Ուշի գյուղում, որտեղ կառուցվել է Սբ. Սարգիս եկեղեցին: Մի մասունքն էլ տարել է Գուգարք, ամփոփել խաչի մեջ, որն էլ կանգնեցրել Գագ լեռան վրա (այժմյան Կոթի գյուղից յոթ կիլոմետր արեւելք):
Տարիներ են անցել, սակայն ժողովուրդը չի մոռանում Սբ. Սարգսի պատմությունը: Մեր օրերում կան բազմաթիվ վկայություններ Սբ. Սարգսի գործած հրաշագործությունների մասին: Նա հայերի ամենասիրելի սրբերից է եւ համարվում է երիտասարդների հովանավորը, շտապում միացնելու այն երկու սրտերը, որոնք միմյանց համար են ստեղծված:
Սբ. Սարգսի տոնին նախորդում է Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց Պահքը, որը տեւում է հինգ օր: Առաջավորաց է կոչվում, որովհետեւ առաջին պահքն է: Հաճախ առաջավորաց Պահքը շփոթում են Սբ. Սարգսի տոնի հետ եւ թյուրիմացաբար կոչում Սբ. Սարգսի պահք: Ըստ Հայ Եկեղեցու` Սրբերի հիշատակի օրերը նախընթաց պահք չունեն, հետեւաբար Սբ. Սարգիս Զորավարի տոնը եւս նախընթաց պահք չունի:
Ժողովրդական զրույցներ են մեզ հասել այն մասին, որ երբ սիրող զույգերը դիմում են արագահաս Սրբին, ապա նրա բարեխոսությամբ հասնում են իրենց երազանքին: Սբ. Սարգիսն ամրացնում է զույգերի միջեւ եղած ճշմարիտ սերը, օգնում նրանց` ստեղծելու ամուր ու երջանիկի ընտանիք: