Երևանի հ. 100 հիմնական դպրոց
  • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․
    • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
      • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
        • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
          • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
          • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
          • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
          • Հաշվետվություններ 2018-2019թթ.
          • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
          • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
          • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
          • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
          • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
          • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
            • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
              • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
              • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
          • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
            • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
              • Ներդպրոցական միջոցառումներ >
                • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                • Ծննդյան օր 6-րդ դասարանում
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2018-2019
    • Ֆոտոդարան 2016-2017
    • ֆոտոդարան 2015-2016
    • Ֆոտոդարան 2014 - 2015 >
      • Ֆոտոդարան 2013 - 2014
      • Ֆոտոդարան 2012 - 2013
      • Ֆոտոդարան 2011 - 2012
      • Ֆոտոսրահ 2010 - 2011
      • Ապահով Ինտերնետ
    • Ֆոտոդարան 2017-2018
    • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

Մանկության տարիները երբեք չես կարող ոչնչով փոխարինել: Որքան շատ են այդ տարիներից լավ հիշողությունները, այնքան գեղեցիկ է մանկությունը: 

Picture
Հունիսի մեկը ոչ միայն ամառվա առաջին օրն է, որը սկիզբ է դնում ամառային երեք ջերմ ու տաք ամիսներին, այլ նաև հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը հռչակվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: 1950 թվականից հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Երեխաների պաշտպանության օր:
Այսօր բնությունը պարգևել է  մեզ արևոտ օր, մեր ուրախությունը կկրկնապատկվի, որովհետև ամռան առաջին օրը շատ երկրներում նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: 
Այն ավելի  նշանավոր դարձավ դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Նախատիպը դեր չէր եղել, բոլոր երեխաները արժանացել էին ուշադրության, գնահատվել և ստացել պատվոգրեր բնութագրելով իրենց  անձնական որակները: Հարկավոր էր տեսնել երեխաների և ծնողների աչքերի փայլը, դեմքի պայծառ ժպիտը:
Բոլոր դռների վրա ժապավեններ, փուչիկներ, ուրախ տողեր ու մաղթանքներ էր գրված: Մի դռան վրա կար . «Շնորհավոր տոնդ փոքրիկ», մյուսին` «Շնորհավոր տոնդ աշխատասեր նկարիչ»:  Ու այս բոլորի հետ կար նաև սմայլիկներ, որոնք ուրախ տրամադրություն էին ստեղծում:
Այդ օրը բոլորը մի տեսակ բարիացել էին. ջերմ ժպտում էին և շնորհավորում միմյանց: Օրվա երկրորդ կեսին մեր երեխաները այցելեցին  Խ.Աբովյանի անվան Մանկավարժական համալսարան, որտեղ կազմակերպել էին միջոցառում` նվիրված երեխաներին: Միջոցառման կազմակերպիչներն էին համալսարանի  ուսանողները: 


<<Հավասարը հավասարին>> դասընթացի քննարկումը դասընկերների հետ 

Picture
<<Մարդկանց հարկավոր չէ սովորեցնել հանդուրժողականություն, քանի որ դա բնավորության գիծ է>>:
Ժամանակակից աշխարհը բնութագրվում է բազմազանությամբ և միջմշակույթային հաղորդակցությամբ: Որքան ավելի է բազմազան դառնում աշխարհը, այնքան ավելի են մարդիկ հանդիպում մտածելակերպով  իրենցից տարբեր անհատների և խմբերի: Հանդուրժողականությունը այն արժեքն է, որի միջոցով հնարավոր է գնահատել աշխարհի բազմազանությունը և սովորել ուրիշներից: 
Հանդուրժողականության վերաբերյալ սկզբունքների մասին հռչակագիրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է 1995թ. ամրագրում է, որ հանդուրժողականությունը հարգանք է մեր աշխարհի մշակույթների հարուստ բազմազանության, մեր արտահայտման ձևերի և մարդ լինելու կերպարի նկատմամբ:  Հանդուրժողականությունը հիմնված է <<Մարդկային բազմազանությունը հարստացնում է հասարակությունը>> կարգախոսի վրա: 
Դասընթացին մասնակցած աշակերտները փորձեցին հնարավորինս ստացած տեղեկատվությունը փոխանցել իրենց համադասարանցիներին: Յուրաքանչյուր ձույգ յուրովի էին պատրաստել նյութը: Բոլոր դասարաններում գրատախտակին գրված էր <<Ներառական կրթություն>> բանալի բառը, քանի որ դասընթացի բուն նպատակն էր հասանելի դարձնել բոլորին ներառական կրթության գաղափարը, լեզուն և շփման էթիկան: 8-ա դասարանում շատ հետաքրքիր անցավ  <<Ինչ եմ կարող, ինչ չեմ կարող և այլն>> և <<Պիտակներ>> խաղը: Ամենակարևորը այն էր, որ երեխաները շատ անկեղծ էին և անկաշկանդ: 8-բ և 7 դասարաններում երեխաները բաժանվեցին խմբերի: Յուրաքանչյուր խմբին տրվեց մեկ անավարտ պատմություն և հանձանարարվեց գրավոր արտահայտել իրենց դիրքորոշումը, այդ պատմություններին տալով դրական ավարտ: Ողջ դասընթացին կիրառվեց <<Մտքերի տարափ>>  մեթոդը: 
Դասի վերջում կատարվեց անդրադարձ: Աշակերտների միջոցով վերլուծվեց դասընթացի ընթացքը, կատարված քայլերը: Աշակերտներին կրկին հիշեցվեց դասի նպատակը: Որոշվեց նմանատիպ դասընթացները դարձնել շարունակական և վեր հանել աշակերտներին հուզող հարցերը: (տես նկարները .....)
<<Հանդուրժողականությունը պետք է կարգավորվի ավանդույթներով, այլ ոչ թե օրենքով>>:

“Յուրաքանչյուր մարդ մի ամբողջ հատոր է,
 
եթե միայն դուք գիտեք, թե ինչպես կարդալ այն”:

Picture
<<Բոլոր մարդիկ ի բնե միատեսակ են, և միայն կյանքի պայմաններն են  նրանց դարձնում  տարբեր>>: Շուրջ 7 տարի է մեր դպրոցի դռները բաց են ԿԱՊԿՈՒ երեխաների համար: Նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ. մեկը մյուսին նման չեն:   Ամեն մեկը նման է  գրքի մի ամբողջ հատորի, և որպեսզի մենք կարողանանք այն կարդալ`  նրանց հետ տանել ճիշտ և համակարգված աշխատանք հարկավոր է նրանց լավ ճանաչել, ուսումնասիրել, գնահատել, իսկ ամենակարևորը  նրանց ոչ թե խղճալ, այլ ձգտել հնարավորինս օգնել, որ նրանք էլ իրենց զգան հասարակության լիարժեք անդամ: Երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտման և գնահատման, նրանց ընդունակություններին և կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրության նպատակով ձևավորվել են  բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոններ:
  Շատ կարևոր է մեր համագործակցությունը կենտրոնի  հետ, որտեղ մեր երեխաները անցնում են սկզբնական գնահատում, ստանում են եզրակացությունը և նրան կից  ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, որտեղ մանրամասնորեն նշված են տվյալ աշակերտի առանձնահատուկ պայմանների կարիքներ:,  Նշված  կենտրոնի գնահատման արդյունքների  եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը: Այդ երեխաները արտասովոր են իրենց մտածելակերպով, մտահորիզոնով, կարողություններով, հոգեբանությամբ, նրանց անհրաժեշտ է
  •  Սեր
  •  Ընտանիք
  • Ուշադրություն
  • Քնքշանք
  • Կրթություն:
Դպրոցի ողջ  աշխատակազմի և թիմի անդամների կողմից երեխաները շրջապատված են  ուշադրությամբ, ջերմությամբ և սիրով:
Ներառական կրթության հիմքը  երեխայակենտրոն մանկավարժությունն է: Մեր դպրոցում կիրառվում է նշված մեթոդը, որը  հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը կազմակերպել հասակակիցների հետ հանրակրթական դասարանում՝ անհատական պլանով, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ծրագրերով: Անհատական մոտեցմամբ խթանվում է յուրաքանչյուր երեխայի կրթության գործընթացը: Խթանումը իրակացնելու համար օգնության է գալիս  բազմամասնագիտական թիմը, որի մեջ ներգրավված են երեխայի կրթության համար շահագրգիռ տարբեր մասնագետներ` ուսուցիչ, հատուկ մանկավարժ, սոց մանկավարժ, հոգեբան,  երեխայի ծնողը և թիմի համակարգողը: Թիմը մեկ ամիս գնահատում է յուրաքանչյուր երեխայի թե' կրթական, թե' սոցիալական  կարիքները, և հստակ  ժամանակացույցով իրականացնում  է  անհատական պարապունքները: Դպրոցում գործում է ծնողական և ռեսուրս սենյակներ, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կազմակերպվում են անհատական պարապմունքներ՝ համաձայն անհատական ուսումնական պլանի:
 Որն է մեր  նպատակը`
  • Աջակցել ներառված  երեխաների  կրթության կայուն զարգացմանը:  
  • Ստեղծել անվտանգ, առողջ, և համապատասխան նյութերով կրթական միջավայր  ուսուցմանը նպաստելու համար:
  • Սահմանափակ  հնարավորություններ ունեցող  երեխաների կրթության  գործընթացը իրականացնել համայնք դպրոցում առանց ընտանիքի 
 Մենք  այդ գործընթացը անվանել ենք “Բարության դասեր և մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները
  • Փոխել շրջապատի և հասարակության վերաբերմունքը հատուկ կարիք ունեցող երեխաների հանդեպ 
  • Դպրոցի սովորողների մեջ դաստիարակել հոգատարություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն:
Այդ նպատակով դպրոցում իրականացվում են`
Զրույցներ, կլոր սեղաններ, մինի ժողովներ միջանձնային հարաբերությունների վերաբերյալ.
  • Ծնող և ծնող
  • Ծնող - ուսուցիչ
  • Աշակերտ – ուսուցիչ
  • Կազմակերպում ենք  հաճախակի  հանդիպումներ,  (երեխաների խնդիրների վերաբերյալ), արատաբանների, իրավաբանների, փորցագետների և այլ մասնագետների հետ: 
  • Պարբերաբար կազմակերպվում է հանդիպումներ բազմամասնագիտական թիմի և առարկայական ուսուցիչներ հետ, 
  •  Ներկայացվում են  երեխաների ուժեղ կողմերը, բացահայտելով  առաջացած նոր  խնդիրները
Երեխաները ակտիվ մասնակցում եմ արտադպրոցական, արտադասարանական միջոցառումներին, որին մեծ սիրով օգնում են մեր ծնողները, իրենց հավատով, սիրով, ջերմությամբ: Նոր  ուսումնական տարում նախատեսում ենք դպրոցում ստեղծել « ինդիկատորներ (թեստեր), որոնց միջոցով հնարավոր է ավելի ճիշտ  գնահատել մեր աշխատանքը  և երեխաների առաջընթացը:
Մեթոդները հետևյալն են`
  • Կիսամյակային սեմինարներ դասավանդող առարկայական ուսուցիչների համար (նոր տեղեկատվությունների փոխանցում):
  • Ակտիվ մասնակցություն  մասնագիտական վերապատրաստումներին (թիմային):
  • Տեղեկատվական  բուկլետների ստեղծում ծնողների համար
  • Դպրոցի “Արև” ամսագրում ընդգրկել ներառվաց  երեխաների հաջողությունների էջ, նաև ծնողների հաջողված պատնությունները: 
  • Մեր իսկ թիմի կողմից ստեղծած  համակարգչային  տրամաբանական, ուսուցողական և մանր մոտորիկան զարգացնող խաղերի կիրառում 
Կիրառված մեթոդների արդյունքները քննարկվում են տարվա ընթացքում, պահպանելով հաջողվածը, մեթոդները ենթարկում ենք փոփոխման և կատարելագործման: Այդ բոլորը ծառայում է մի նպատակի`<<Հավասար կրթություն բոլորի համար>>:
 Խոսքս ավարտելուց առաջ, ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները`
1.Ցանկալի է որ աշխատանքային տետրերը, ծրագրերը , ԱՈՒՊ - ները և չափորոշիչները լինեն համապատասխան ԿԱՊԿՈՒ երեխաների կարողությունների:
2.Ստեղծել աշխատանքային խումբ (ցանկալի է դպրոցի ներսում, քանի որ թիմն է քաջատեղյակ տվյալ դպրոցի ԿԱՊԿՈՒ երեխանրի կարողություններին)  հիմանական դպրոցի ավարտական քնությունների ժամանակ ԿԱՊԿՈՒ աշակերտների համար հատուկ մշակված թեստեր ստեղծելու կամ լրամշակելու համար և որ գնահատվեն   իրենց կարողություններին  համապատասխան:
3.Քննական հանձնաժողովներում ընդգրկել նաև հատուկ մանկավարժների:
4.Վերականգնողական խնդիրները լուծելու համար բավարար չէ միայն մասնագետ, գիրք և տետր, անհրաժեշտ են տեխնիկական համապատասխան սարքավորումներ:
5.Անհրաժեշտ եմ համարում, որ հիմնական դպրոցն ավարտող ԿԱՊԿՈՒ աշակերտների համար իր իսկ դպրոցում, որտեղ նա շրջապատված է եղել մարդկանցով, որոնք լիարժեք տիրապետում են նրա կարողություններին և գիտեն խնդիրների լուծման ուղիները, ստեղծվի նեղ մասնագիտական կրթություն ստանալու համակարգ:
Մենք մանկավարժներս  պետք է տարբերվենք բոլորից.
<<Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ մենք աշխարհին ուզում ենք թողնել լավ երեխաներ>>:




barurtyan_daser.ppt
File Size: 2583 kb
File Type: ppt
Download File

<<Մարդը պետք է ապրի բարության մթնոլորտում>>
Դ.Ս.Լիխաչով
Ընթերցելով Լիխաչովի հոդվածները, նամակները և հուշագրությունները, անհնար է չնկատել, թե ինչ կարևոր տեղ է գրավում  իր գիտական ​​գրվածքներում, բազմաթիվ ամսագրերում, թերթերում, ու հոդվածներում  <<բարու և չարի>> թեման: Բոլոր իր մտքերն  կապված էին բարուն ու չարին: Նա միշտ հավատացել է բարության ուժին, հավատքին:
<<Բարին գործնական կարիքներից էլ վեր է>> - Դմիտրին պնդում է, << Մարդը պետք է ապրի բարության մթնոլորտում>>: Այս բարության ոլորտը հիմնականում ստեղծվում իր կողմից: Այն ստեղծվում է բարի գործերից, բարի զգացմունքներից, շրջակա միջավայրի վրա լավ ազդեցությունից և բարի հիշողությունների հիման վրա: Չարությունը ավելի շուտ է մոռացվում քան բարի: Գուցե այն պատճառով, որ բարին հիշելը ավելի հաճելի է, քան չարը: Բարին  կապում, միավորում է և դարձնում բոլորին հոգեհարազատ: Այն համակրանք է, բարեկամություն ու սեր: Հետևաբար, համատեղելով այն չարը անցողիկ է:
Հոգ մարդկային էակներին: Բոլոր լավ  սովորությունների հիմքը` հոգատարությունն է – հոգ տանել որպեսզի մարդիկ չխանգարեն մեկը մյուսին, որպեսզի բոլորը իրենց լավ զգան: Դուք պետք է կարողանանք չխանգարել մեկը մյուսին <<Մեզ հարկավոր չէ անգիր սովորել հարյուրավոր կանոններով, բայց անհրաժեշտ է հիշել մի բան, հարգանք ուրիշների նկատմամբ>>:  Այն հարցը`<< Ինչ է միավորում մարդկանց >>, - Լիխաչովը - ասում է << մակարդակների խնամքը>>,  – միավորում է մարդկանց>>: <<Հոգատարությունը, բարությունը ամրապնդում են փոխհարաբերությունները ժողովուրդների միջև: Ամրացնում են ընտանիքը, ուժեղացնում են բարեկամությունը>>:
Երջանկության  է հասնում այն, ով ձգտում է, որպեսզի ուրիշները երջանիկ լինեն և կարողանում է գոնե ժամանակավորապես մի կողմ դնել իր շահերը: Լիխաչովը կոչ է արել`<< Ձգտեք քայլել բարության ուղիներով, ինչպես նաեև ուղղակի և անուղղակի, ինչպես դուք քայլում էք սովորաբար: Իսկ ուղիները և ճանապարհները, մեր գեղեցիկ այգու, որը կոչվում է աշխարհ, այնքան հեշտ են, այնքան հարմար, եթե միայն Ձեր բռնած ուղին ճիշտ է>>: 

 <<Բարությունը մի լեզու է,որով կաորղ են խոսել համրերը և, որը կարող են լսել խուլերը>>:


Click here to edit.
heqiat_cnoxnerin.pps
File Size: 830 kb
File Type: pps
Download File

Մարդկային բոլոր զգացմունքները և բնավորության գծերը

Picture
Մի անգամ մարդկային բոլոր զգացմունքներն ու բնավորության գծերը մի տեղ էին հավաքվել:
-Եկեք պահմտոցի խաղանք, - ասաց Խենթությունը:
 Ճշմարտությունը չթաքնվեց «Միևնույն է կգտնեն ինձ»:
 Սուտը թաքնվեց ծիածանի մեջ:
 Իրականությունը օվկիանոսում:
 Ալարկոտությունը ամենամոտ տեղում:
 Ազատությունը քամու հետևում թաքնվեց:
 Բարիությունը անընդհատ ուրիշին էր զիջում իր տեղը:
 Հավատը երկինք բարձրացավ:
                                                   Նախանձը ճառագայթի մեջ թաքնվեց:
Սերը ուր գնաց, ամեն տեղ արդեն զբաղեցրած էր... : Վերջում մի սիրուն վարդ տեսավ ու վարդի մեջ թաքնվեց:
Խենթությունը սկսեց փնտրել բոլոր զգացմունքները և գտավ բոլորին, բացի սիրուց: Վերջում սիրուն վարդը թեքեց ու ճիչ լսվեց..: Վարդի փշերը սիրո աչքն էին մտել և նա կուրացավ...: Դրանից հետո խենթությունը կուրացած սիրո ձեռքը բռնած է քայլում…: Այստեղից հետևություն` եղեք զգոն, ուշիմ և ամեն քայլ կատարելուց նախ կշրադատեք,ա ապա նոր գործի անցեք: Իսկ բարությունն ու սերը ամենավեհ զգացմունքներն են, որը երբեք շատ չի լինում: Եղեք բարի միմյանց նկատմամբ:  <<Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ>>: 


Powered by Create your own unique website with customizable templates.