ԵՐԵՒԱՆԻ ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 100 ՀԻՄՆԱԿԱՆ
  • Դպրոցի անցուդարձ 2024-2025 թթ
    • Դպրոցի անցուդարձ 2023-2024 թթ >
      • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․ >
        • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
          • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
            • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
              • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
              • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
              • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
              • Հաշվետվություններ 2018-2019թթ.
              • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
              • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
              • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
              • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
              • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
              • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
                • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
                  • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
                  • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
              • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
                • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
                  • Ներդպրոցական միջոցառումներ >
                    • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                    • Ծննդյան օր 6-րդ դասարանում
  • Նախագծային աշխատանքներ
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • Հայտարարություն 2023-2024 >
      • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2024-2025թթ․
    • Ֆոտոդարան 2018-2019 >
      • Ֆոտոդարան 2016-2017
      • ֆոտոդարան 2015-2016
      • Ֆոտոդարան 2014 - 2015 >
        • Ֆոտոդարան 2013 - 2014
        • Ֆոտոդարան 2012 - 2013
        • Ֆոտոդարան 2011 - 2012
        • Ֆոտոսրահ 2010 - 2011
        • Ապահով Ինտերնետ
      • Ֆոտոդարան 2017-2018
      • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

Դպրոցի պատմությունը

Picture
Հալաբյան և Մարգարյան փողոցների հատվածում գողտրիկ մի անկյուն կա` սլացիկ եղևնիներով շրջապատված։ Այդ գողտրիկ անկյունում շուրջ 51 տարի իր ուսումնական գործունեությունն է ծավալում արտաքին տեսքով մի շատ սովորական, բայց ներքուստ հարուստ, բովանդակ կյանքով ապրող մի դպրոց` հ.100 հիմնական դպրոցը։ Մեր քարե երկրում 1964 թվականին քարը քարի վրա դրվեց  ու կառուցվեց այդ դպրոցը, որը գործում է երկու մասնաշենքով, 25 դասասենյակով՝ լաբորատոր դասասենյակներ  իրենց սարքավորումներով։ Դպրոցը միահերթ է: Սովորում են 360 աշակերտ։ 55 հոգուց բաղկացած կոլեկտիվը մեծ սիրով և ոգևորությամբ է աշխատում՝ իրականացնելով կրթության ազգային քաղաքականությունը։ Դպրոցում ստացած հարուստ գիտելիքների հիման վրա տարեկան շրջանավարտների մոտ 90%-ը շարունակում են իրենց ուսումը տարբեր ուսումնական հաստատություններում, իսկ տարվա ընթացքում մասնակցելով համայնքային, քաղաքային և հանրապետական առարկայական օլիմպիադաների՝ վերադառնում են պատվոգրերով։ Բազմաթիվ միջոցառումներ, տոնակատարություններ, մեծարումներ, որոնք դարձել են դպրոցի առօրյան, զարգացնում են աշակերտների մտավոր ունակությունները, ձևավորում նրանց գեղագիտական ճաշակը։ 
Ուսումնասիրում ենք ռուսաց լեզու, անգլերեն և պարսկերեն: Դպրոցում գործում է երկարօրյա խումբ: Գործում է նաև բասկետբոլի , նկարչության և  կարատեի անվճար խմբակներր: Դպրոցն ունի մարզադաշտ և մարզադահլիճ, որը հագեցած է մարզանստարաններով, զուգափայտով, մարզապատով, ներքնակներով, օղակներով, գնդակներով, ցատկապարանով, վոլեյբոլի ցանցով և բասկետբոլի վահանակով: Իսկ ընթերցասիրությամբ կարող է գրավել առաջնակարգ տեղեր, քանզի դպրոցի գրադարանում առկա 3000 անուն գեղարվեստական գրականությունը մշտապես աշակերտների ձեռքին է ու զինում է նրանց վառ երևակայությամբ, բազմաբնույթ տեղեկություններով ու դաստիարակում հայրենասիրությամբ: Դպրոցն ունի երաժշտության դասասենյակ, համակարգչային դասարան՝ 10 համակարգիչներով և երկու էլեկտրոնային գրատախտակներով: Արդեն տարիներ ի վեր դպրոցը հ ամագործակցում ենք <<Քայլ առ քայլ>>  կրթական ծրագրի  և <<Հույսի կամուրջ>>  հասարակական կազմակերպության հետ: Գիտակցելով հատուկ կարիքներով երեխաներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը` ՀՀ օրենքներով <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարության դպրոցի հետ համատեղ 2001թ. իրականացնում է նաև <<Ներառական կրթություն>>։ Համագործակցությունը սկսվել է <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության միջոցներով։ Կրթության ծրագրում ներառված են 73 աշակերտներ, որոնք ունեն կրթական տարբեր կարիքներ։ Ծնողները ևս ներառված են կրթական համակարգում։ Աշխատանքը բավականին դժվար է և աշխատատար։ Դպրոցում տարվում է մեծածավալ աշխատանք, որ իրենց լավ զգան և հատուկ կարիք ունեցող աշակերտները, և նրանց ծնողները։ Դպրոցն ունի առանձին ռեսուրս դասասենյակներ, ծնողական սենյակ։ Իսկ եթե ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ մեր դպրոցի կյանքին, նրա առօրյային ու գործընթացին, կարող եք այցելել school100.safe.am անձնական կայք: Մենք հպարտ ենք, որ ունենք երգիչ-երգահան և ազատամարտիկ Դավիթ Ամալյան, Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյան, իսկ մեր շրջանավարտ  Էդգար Վարդանյանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներից վերադառնում է բազմաթիվ մրցանակներով և պատվոգրերով: Մենք շարունակում ենք կրթել ու դաստիարակել նույն ոգով ու եռանդով՝ սերմանելով երեխաներին այն հավատամքը, թե գիտելիքն է մեծագույն ուժը:.


​

Powered by Create your own unique website with customizable templates.