
Чтобы изменить, нажмите здесь.
0 Comments
Այսօր բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։
Ճրագալույցի երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո: Երևանի Դ. Սարապյանի անվան հ. 100 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Աբելյանի շնորհավորական ուղերձը12/31/2022 ![]() Սիրելի իմ աշխատակիցներ, իմ հարազատներ, ընկերներ, մոտեցավ իր ավարտին 2022 թվականը: Այս տարին հայ ժողովրդին ստիպեց դիմակայել բազմաթիվ նոր մարտահրավերների, բայց այդքանով հանդերձ մենք կանգուն ենք ու դիմակայում ենք: Թող մեր հարևան պետությունները հասկանան, որ հայի ոգին' անկոտրուն է: Գալիք տարվա բոլոր մաղթանքներս սկսելու և ավարտելու եմ միայն խաղաղության կոչով: Համոզված եմ, որ 2023 թվականը բոլորիս համար լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի: Ընտանեկան երջանկությունը, սերը, ուժեղ կամքով հաղթանակներ գրանցելը մեր ձեռքերում է: Սակայն չմոռանանք ամենակարևորը' սերն առ Հայրենիք։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Տնօրեն Ա․ Աբելյան։ Յուրահատուկ դաս 2-րդ <<բ>> դասարանում։
Դասվար`Ե.Ջիլավյան նկարները տես․․․ ![]() Հրաշալի բաց-դաս, յուրօրինակ մոտեցում։ <<Կյանքը նման է շախմատին. ընդամենը մեկ քայլը կարող է որոշիչ լինել>>: Թոմաս Հաքսլի. <<Խաղատախտակը նման է երկրագնդին, խաղաքարերը` բնության երևույթներին, խաղի կանոնները` մեր կյանքին, իսկ շախմատիստները` մեզ` մարդկանց>>: նկարները տես․․․ ![]() Դասը վարում է ծնողը շարքից։ 2-րդ <<ա>> դասարանում աշխույժ ու ակտիվ մթնոլորտ էր տիրում։ Նարեկին իր մայրիկի հետ բազմաբովանդակ և ուսուցողական դաս վարեց։ Դասղեկ Ե․ Ջիլավյան նկարները տես․․․ ![]() <<Ընթերցանությունը տարրական դպրոցում>> ծրագրի շրջանակներում 2- րդ <<բ>> դասարանում ընթերցանության տեխնիկայի ձևավորմանը նպաստող `շղթայաձև ընթերցանությամբ, լուսանկարող աչք, ո՞վ ավելի արագ վարժանքներով դաս անցկացվեց, արդյունքում աշակերտները ոգևորված էին, իսկ դասն արդյունավետ էր և բովանդակալից։ Վերջում էլ գրքույկ - նոթատետրերը ընթերցեցինք, պարզեցինք, թե ովքեր են ավելի շատ գրքեր ընթերցել։ Դասվար`Գ.Ալեքսանյան նկարները տես․․․ ![]() <<Դասը վարում է ծնողը>> նախաձեռնության շրջանակում 8 -րդ <<բ>> դասարանցիները հետաքրքիր զրույց ֊ քննարկում ունեցան Անի Ավագյանի հետ։ <<ՏՏ ոլորտի մասնագիտությունների ընտրության հարցում ինչպե՞ս կողմնորոշվել>> թեմայի շուրջ էին խորհում։ Հարցերը բազմազան էին, պատասխանները հետաքրքիր և մասնագիտական կողմնորշման տեսանկյունից կարևոր։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ նկարները տես․․․ <<Ընթերցանությունը տարրական դպրոցում>> ծրագրի շրջանակներում 2- րդ <<ա>> դասարանում ընթերցանության արտահայտչականությունը զարգացնող աշխատանք կատարվեց, արդյունքում պարզեցին, որ արտահայտիչ կարդալը հիշողության ամրապնդման, բառապաշարի հարստացման, ստեղծագործական ունակությունների զարգացման, գեղեցիկի ընկալման միջոցներից մեկն է։ Դասվար`Ե.Ջիլավյան
նկարները տես․․․ |
АвторНапишите что-нибудь о себе. Простой обзор без лишних прикрас. Архивы
Январь 2023
Категории |