Հարգելի՛ գործընկերներ, ծնողներ և աշակերտներ:
Ի վերջո ճանապարհում ենք չարաբաստիկ 2020 թվականը, տարի, որը բոլորիս կյանքից խլեց ժպիտներ, ուրախություն, տարիներ, խլեց մեր հողն ու ջուրը, հավերժի ճամփորդ դարձան մեր հազարավոր հայորդիներ՝ հավատով, որ մեր ազգի միասնականությունը, հայրենասիրությունը, հզոր կամքը հնարավորություն կտան ապրելու, արարելու, երազելու, կառուցելու մեր ազատ և անկախ հայրենիքը:
Ցանկանում եմ, որ գալիք 2021 թվականը բոլորիս փոխանցի նոր ուժ, կորով, զինի անափ համբերատարությամբ, որովհետև յուրաքանչյուրս ունենք մեկ առաքելություն․ մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով լծվել մեր հավերժ հզոր հայրենիքը հզորացնելու և շենացնելու գործին: Իսկ հզոր հայրենիքն առանց բանիմաց, իրենց գործի գիտակ մասնագետների հնարավոր չէ պատկերացնել։ Չէ՞ որ դպրոցն է այն բնօրրանը , որտեղից ծնվում է մեր երկիրը շենացնող շինարարը, ճարտարապետը, գիտնականը, ուսուցիչը, զինվորականը․․․
Կոչ եմ անում՝ որպես կրթության ոլորտի պատասխանատուներ` մենք պետք է մեր ջանքն ու եռանդ չխնայենք յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ կատարելագործվելու և մեր ամուր կամքով կրթության ջահակիրը դառնալու մեր երկրի վաղվա գրագետ ու բանիմաց քաղաքացիների համար։ Թող տարին բերի խաղաղություն, ընտանեկան ջերմություն, երջանկություն, հույս, հավատ և սեր:
Հարգանքներով՝ Անուշ Աբելյան: