
Ուսուցչուհի Գ. Ասատրյան: Դասն սկսվեց բանավեճ քննարկմամբ՝ <<Ինչ եմ հասկանում անկախություն ասելով>>: Աշակերտները փաստեցին, որ հայրենիքն իրենց համար սկսվում է իրենց պապերի երկրից՝ բնօրրանից, իրենց տնից, ընտանիքից: Թերթեցին պատմության էջերը՝ հայ ժողովրդի հերոսական պայքարի վառ դրսևորումներից համարելով <<Քառօրյա պատերազմը>>: Այնքան հայրենասիրություն, այնքան ազատ ոգու կանչ կա ձեր մեջ, մեր վաղվա օրվա կերտողներ: