Այսօր ՀՀՊՀ-ի ներկայացուցիչները ականատեսը ու ունկնդիրը եղան մի գողտրիկ գրական ցերեկույթի՝ նվիրված հայ բանաստեղծ, հայ բանաստեղծության հարուստ աշխարհում չքնաղ երանգներ կերտած, եղեռնից պատահաբար փրկված Վահան Թեքեյանին, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները:
|