Երեխան կյանք է, երեխան սեր է, երեխան ուժ է, երեխան ուրախություն ու բարություն է, երեխան հույս ու ժպիտ է: Երեխաների համար ծնողները պատրաստ են ամեն ինչի, երեխաների համար բարենպաստ կյանք ապահովելու համար ծնողը մոռանում է ամեն դժվարություն ու շարժվում առաջ. երեխայի ուրախությունը նաև ծնողների ուրախությունն է: Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը սահմանվել է 1925 թ.-ին՝ Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Իսկ առաջին անգամ հունիսի 1-ը որպես երեխաների պաշտպանության միջազգային օր նշվել է 1950-ին: «Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկության հետ, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են»,- ասել է ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վիկտոր Հյուգոն: նկարները տես...>>> Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիների հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: Այսօր յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվել Ձեր հոգում ու ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է, ուստի դպրոցական կյանքն այնպես ավարտեք, որ այն մատնանշի ձեր նոր, լավ ապագայի ու կյանքի ճանապարհի սկիզբը: Սիրելի 9 - րդ բ դասարան, շնորհավորում եմ Ձեզ` Վերջին դասի կապակցությամբ: Սա Ձեր կյանքի կարևորագույն փուլերից է. մաղթում եմ, որ կյանքի նոր փուլում Ձեզ ուղեկցի հաջողությունը: Բարի երթ: Նկարները տես...>>> Այսօր սպասումների, ապրումների, բազում հույսերի իրականացման օր է. մեր հանրապետության բոլոր դպրոցներում գերիշխում է տոնական տրամադրությունը: Այնքան սպասված դպրոցական Վերջին զանգը վերջապես կհնչի՝ ամփոփելով դպրոցական Ձեր 9 - ը անհոգ տարիները: Սիրելի 9 - ի ա դասարանի աշակերտներ սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս հիանալի օրվա համար: Այս օրը ձեր ուսուցիչների համար այնքան էլ ուրախ չի լինի: Չէ՞ որ նրանք հրաժեշտ են տալիս իրենց սիրելի աշակերտներին: Պարզապես այսօր հիշեք դպրոցում անցկացրած տարիները, ձեր խենթությունները և իմացեք, որ միշտ կարոտելու եք այդ օրերը: Մաղթում եմ ձեզ փայլուն հաջողություններ կյանքի այս նոր փուլում: Շնորհավոր Վերջին դաս ... նկարները տես...>>> Շնորհանդեսի ժամանակ օգտագործված տեսահոլովակներըՄայիսի 3 - ին 1 - ն բ դասարանը հրաժեշտ տվեց ,,ԱՅԲԲԵՆԱՐԱՆ'' - ին: Միջոցառումը սկսվեց Ինգա և Անուշ Արշակյանների ,,Մենք ենք ու սարերը մեր'' երգով, որի ներքո աշակերտները շատ գեղեցիկ պար բեմականացրեցին: Այնուհետև բեմադրեցին Աթաբեկ Խնկոյանի ,,Մկների ժողովը", որի տեքստը նվիրված էր հայերեն այբուբենին:Կարևորվեց գրագիտությունը` լավ է ոտքից կաղել, քան մտքից ու լեզվից: Երգեր երգեցին ու պարեցին:Վերջում ուսուցչուհին տառաճանաչ դառնալու կապակցությամբ շնորհավորեց իր սաներին և որպես հուշ նվիրեց շնորհավորական բացիկներ և փուչիկներ: նկարները տես...>>> |
ՕԳՆԻՐ ԴՊՐՈՑԻԴ
|