ԵՐԵՒԱՆԻ ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 100 ՀԻՄՆԱԿԱՆ
  • Դպրոցի անցուդարձ 2024-2025 թթ
    • Դպրոցի անցուդարձ 2023-2024 թթ >
      • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․ >
        • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
          • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
            • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
              • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
              • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
              • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
              • Հաշվետվություններ 2018-2019թթ.
              • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
              • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
              • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
              • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
              • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
              • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
                • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
                  • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
                    • Ներդպրոցական միջոցառումներ >
                      • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                      • Ծննդյան օր 6-րդ դասարանում
                • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
                  • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
                  • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
  • Նախագծային աշխատանքներ
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • Հայտարարություն 2023-2024 >
      • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2024-2025թթ․
    • Ֆոտոդարան 2018-2019 >
      • Ֆոտոդարան 2016-2017
      • ֆոտոդարան 2015-2016
      • Ֆոտոդարան 2014 - 2015 >
        • Ֆոտոդարան 2013 - 2014
        • Ֆոտոդարան 2012 - 2013
        • Ֆոտոդարան 2011 - 2012
        • Ֆոտոսրահ 2010 - 2011
        • Ապահով Ինտերնետ
      • Ֆոտոդարան 2017-2018
      • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

Դաս <<Ապահով համացանց>>թեմայով

2/24/2013

0 Comments

 
0 Comments

Գեղեցիկ պար մեր երեխաների կատարմամբ 

2/24/2013

1 Comment

 
Երեխաները իրենց պարով ընդունում են Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին և Մեդիակրթության  կենտրոնի ու բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների: 
1 Comment

Թիվ42 մանկապարտեզը 1 - ին դասարանցիների հետ

2/23/2013

0 Comments

 
Picture
Թիվ 42 մանկապարտեզը եկել էր մեզ հյուր, մեզ հետ նշելու մայրենիի օրը և մեզ հետ լինելու Հ. Թումանյանի հետ:
Նկարները տես...>>>

0 Comments

Գիրք նվիրելու օրը 6 - ա դասարանում

2/23/2013

1 Comment

 
Picture
Փետրվարի19-ին՝ գիրք նվիրելու տոնը Հայաստանում վերջին տարիներին սկսել են մեծ շուքով տոնել:Տոնի անվանումն արդեն ասում է` գիրք պետք է նվիրել և հենց այդ ձևով շնորհավորել    հարազատի, ընկերոջ կամ պարզապես անծանոթ որևէ մեկի տոնը: Հաճելի է երբ դիմացինդ հասկանում է նվերի արժեքը : Շատ կարևոր է , որ գիրքն ընտրելիս հաշվի առնվի դիմացինի նախասիրությունը:
Նկարները տես...>>>

1 Comment

Մեկ օր Հովհաննես Թումանյանի հետ

2/20/2013

0 Comments

 
Picture
Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869, Դսեղ - Մարտ 23, 1923,Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ: Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:
Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ:
Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ,պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Մեր դպրոցի բոլոր դասարանները այդ օրը եղան մեծն բանաստեղծի հետ:

նկարները տես...>>>



0 Comments

Պարզ և բաղադրյալ թվեր

2/16/2013

0 Comments

 
Picture
Փետրվարի 15 - ին 5 բ դասարանում տեղի ունեցավ բաց դաս <Պարզ և բաղադրյալ թվերը >> թեմայով: 
նկարները տես...>>>

0 Comments

Սայաթ - Նովա

2/16/2013

2 Comments

 
Picture
Սայաթ–Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ–Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլի II–ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձի պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ–Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հառացնել տվել պալատից։ Սայաթ–Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։ 9 - ա և 9 - բ դասարանները ներկայացրեցին Սայաթ - Նովային իբրև սիրերգու`գեղեցիկի և կատարյալի երկրպագու, ամենանվիրական և նրբին զգացմունքների արտահայտիչ:
Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի Զորությամբ դադարւմ են մի ժողոեվրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին [Վալերի Բրյուսով]
Սայաթ Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից:

2 Comments

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ

2/15/2013

0 Comments

 
Picture
  Քառասնօրյա Փրկչի՝ Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայ Եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ։
    Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ժողովուրդն այն անվանում է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են:
    Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելական սովորությանը, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո:
    Տյառնընդառաջը Հայ Եկեղեցում հանդիսավորապես տոնվել է դեռևս վաղ շրջանում: Այս մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տյառնընդառաջ տոնին նվիրված շարականը:

Նկարները տես...>>>

0 Comments

Մեր հայոց բանակը

2/10/2013

0 Comments

 
Изображение
Այսօր Հայոց բանակի ստեղծման 21-րդ տարեդարձն է, մեր բոլորի հպարտության օրը: Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի առաջ, որոնք իրենց կյանքը ներդրեցին այսօրվա Հայաստանի անկախության հիմքում, երախտագիտության խոսքեր ենք ասում զոհվածների ընտանիքներին: Մենք երախտագիտություն ենք հայտնում նաև բոլոր ծառայածներին ու ծառայողներին և հատկապես առաջապահ գծի մեր զինվորներին, որոնք անմիջական վտանգին կանգնած են դեմ հանդիման: 
Մեր դպրոցի 8 - րդ դասարանի աշակերտները հունվարի 28 - ին  անցկացրեցին բաց դաս նվիրված Հայոց բանակի օրվան:
Նկարները տես...>>>

0 Comments

Սուրբ Սարգսի տոն

2/10/2013

0 Comments

 
Изображение
Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարիմ 14 զինվորների տոն (երիտասարդների օրհնության օր): Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ "լույս" է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։ Շատերը հավատում են, որ Սուրբը ուրբաթ երեկոյան և գիշերը այցելում է մարդկանց տները։ Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում, հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց, և նրա ձիու ոտնահետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։ Սարգիսը ժողովրդի մեջ դիտվում է որպես զինվորականների և երիտասարդների սիրո հովանավոր ու նրանց նպատակներն իրականացնող սուրբ։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։  Ըստ ավանդույթի Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ(մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները:  
Նկարները տես...>>>

0 Comments
<<Previous

    ՕԳՆԻՐ ԴՊՐՈՑԻԴ
    Երևանի  հ. 100 դպրոցը դիմում է բոլոր ժամանակների իր շրջանավարտներին, ծնողներին, գործարարներին, բարերարներին` միանալու  «Օգնիր դպրոցիդ»շարժմանը:
    Հուսով ենք` կարձագանքեք:

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    Июль 2013
    Июнь 2013
    Май 2013
    Апрель 2013
    Март 2013
    Февраль 2013
    Декабрь 2012
    Ноябрь 2012
    Октябрь 2012
    Сентябрь 2012

    Categories

    Все

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.