Մարտի 9-ին Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Կ. Թալալյանը 8Բ դասարանում կազմակերպել էր բաց դաս միջոցառում: Թեման Հնդկաստանն էր, քանի որ այն հնագույն և ինքնատիպ քաղաքակրթություն ունեցող երկիր է: Միջոցառմանը ներկա էին տնօրեն տիկին Արեգա Օհանյանը, փոխտնօրեններ Շ. Մկրտչյանը և Գ. Կարապետյանը: Տնօրեն Ա. Օհանյանը ևս իր անմիջական մասնակցությունն ունեցավ դասին` էլ ավելի բովանդակալից և հետաքրքիր դարձնելով այն: Իր ելույթում տնօրեն Ա. Օհանյանը նշեց, որ միջոցառումն ուներ ճանաչողական և դաստիարակչական բնույթ: Միջոցառումն անցկացվեց էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ և արժանացավ տնօրեն Ա. Օհանյանի և ներկաների դրվատանքին:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>