9 տարի առաջ ինձ համար երկինքն ու արևը սև էին: Որդուս տրված ախտորոշումը դատավճռի էր նման: Բժիշկներ, հոգեբաններ, անհատական պարապմունքներ և … անորոշություն:
“ Երեխան պետք է դպրոց գնա” եզրակացությունը ինձ անհաջող կատակ թվաց: Ինչ դպրոցի մասին է խոսքը, եթե երեխաս անգամ նորմալ խոսք չուներ, էլ չասեմ ինքնուրույնության ու կազմակերպվածության տարրական դրսևորումների մասին:
Այնուամենայնիվ, ինձ ներառական դպրոցների ցուցակ տվեցին: Որոշեցի այցելել ցուցակում առաջինը նշված թիվ 100 դպրոցը: Ու առաջին անգամ հանդիպեցի Ձեզ, տիկին Արեգա Օհանյան: Ողջ կյանքում կհիշեմ մեր այդ զրույցը...Մոտ մեկ ժամ զրուցում եինք… Ես պատմեցի իմ խնդրի մասին, իսկ Դուք…
Այս պահին էլ աչքիս առաջ են Ձեր խանդավառ հայացքը, կրակով լի աչքերը, ականջներիս մեջ՝ Ձեր վճռականությամբ լի ձայնը, երբ պատմում էիք դպրոցի առօրյայի, ներառական կրթության առանձնահատկությունների, ներառական կրթության մասին Ձեր տեսլականի մասին: Հիշում եմ Ձեր՝ երդում հիշեցնող հայտարարությունը. « Ես այս դպրոցը դարձնելու եմ ներառական կրթության կենտրոն» :
Այս զրույցն իմ մեջ հույս սերմանեց… Ապագան սկսեց իմաստավորվել… Ու սկսվեց պայքարը…
Սկիզբը դժվար տրվեց…. Ձեր ամենօրյա հոգածության ներքո, լուսահոգի դասվար Աիդա Ղարիբյանի, Արմանիս առաջին հատուկ մանկավարժ Անուշ Մարտիրոսյանի և այն ժամանակ ներառական կրթության համակարգող Նաիրա Երզնկյանի անսահման համբերության ու հոգատարության շնորհիվ իմ որդին սովորեց նախ խոսել, ապա՝ գրել, կարդալ, իսկ փոքր ավելի ուշ՝ ՍՈՎՈՐԵԼ:
Ժամանակի ընթացքում թիմի անդամները փոխվում էին, բայց անփոփոխ էր մնում նույն բարի ու ջերմ վերաբերմունքը հանդեպ ոչ միայն իմ որդու, այլև ԲՈԼՈՐ երեխաների: ՈՒսուցիչներից յուրաքանչյուրի ջերմ ու համբերատար վերաբերմունքի ու մատուցման հմտության շնորհիվ իմ որդին սիրեց ու սովորեց բոլոր առարկաները:
Այսպես Դուք, Տիկին Օհանյան ջան, քայլ առ քայլ հաստատակամորեն ի կատար եք ածել Ձեր խոստումը: Եվ այսօր իրավամբ կարող եք հպարտանալ Ձեր անխոնջ աշխատանքի պտուղներով: Ձեր մանկավարժական բացառիկ տաղանդի շնորհիվ ընտրված փայլուն թիմը օրեցօր կյանքի է կոչում Ձեր անսպառ գաղապարները, որոնց գերագուն նպատակը մեկն է՝ օգնել մեր երեխաներին քայլել դեպի մեծ կյանք:
Դուք այդ դպրոցի աղն եք, լույսն ու թթվածինը: Այս տարիների ընթացքում Ձեզանից դուրս եկող ջերմությամբ Դուք ջերմացրել եք մեր և մեր երեխաների սրտերը:
Աստված օրհնի ու պահպանի Ձեզ:
Խորին շնորհակալություն մանկավարժական թիմի (ուսուցիչներ և մասնագիտական թիմ) բոլոր հին և նոր, աշխատող և ժամանակավորապես չաշխատող , մի խոսքով, ԲՈԼՈՐ անդամներին, ովքեր իրենց սերն ու գիտելիքներն են տվել իմ որդուն: Այն, ինչին նա հասել է այսօր, այդ սիրո և գիտելիքների հանրագումարն է: (Ես անուններ չեմ նշում խոսքս էլ ավելի չերկարացնելու համար, ինչի համար ներողություն եմ խնդրում): Այն ամենը, ինչ դուք բոլորդ արել եք իմ տղայի համար, թող Աստված փոխհատուցի ձեր բալիկներին և նրանց բալիկներին:
Մենք գնում ենք վառ տպավորություններով ու ջերմ հուշերով: Սիրում ենք ձեզ բոլորիդ շաաաատ- շատ: Կկարոտենք ձեզ:
Սուսաննա Մանուկյան