Հետաքրքիր ու ինքնատիպ դաս էր 7 -ի ա և 5 - ի բ դասարաններում: Դասը նվիրված էր մեր զինվորներին և նրանց մայրերին: նկարները տես...>>> Մեկ րոպե լռությամբ հարգվեց այս օրերին Արցախում զոհված զինվորների հիշատակը: Շնորհակալական խոսք ուղղվեց որդիների մայրերին:Ամփոփվեց ուստարվա ընթացքում անցկացված միջոցառումները, հանձնելով պատվոգրեր և շնորհակալագրեր:Տողանը ավարտվեց փոքրիկ զինվորի <<Ես Արցախն եմ, ես Հայաստանն եմ, հայրենիքի պաշտպան հայ զինվորն եմ...խոսքերով Նկարները տես...>>> <<Սիրենք և պահպանենք բնությունը>> այսպիսի խորագիր ուներ 2 - րդ ա դասարանում դասղեկ Ե. Ջիլավյանի կազմակերպած հետազոտական աշխատանքը: Աշակերտները կարդացել, նյութեր էին հավաքել և կազմել էին իրենց << Կարմիր գրքերը>>:Այդ աշխատանքի շարունակությունը եղավ Բնության թանգարանում, որտեղ աշակերտները դիտելուց և լսելուց հետո իրենց կազմած գրքերում ավելացումներ արեցին: Նկարները տես...>>> Մեզանից յուրաքանչյուրը Արցախն է, Հայաստանն է, հայն է, հայ զինվորը: Ոգևորվել եմ, որովհետև մի բուռ ենք դարձել, միասին ենք, ուրեմն հաղթանակը մերն է, ապագան իմը և իմ հայրենիքինը, որի որդիները խիզախ են, հպարտ ու խելացի: Իմ ճակատը լավ սովորելն է, բայց հոգիս ու շունչս քեզ հետ է իմ հայր, եղբայր, ընկեր՝ Հայ զինվոր: նկարները տես...>>> 2 - րդ ա դասարանում դաս էր <<Հայ զինվորն ու Հայրենիքը>> թեմայով, դասղեկ Ե. Ջիլավյան: Աշակերտները նախ վերականգնեցին խառնված հերթականությամբ գրված ասացվածքները հայրենիքի մասին, հետո խոսեցին հայրենասիրության, հայրենիքի և նրա սահմանները հսկող զինվորների մասին: Այնուհետև աշակերտները գրեցին մաղթանքներ ուղղված հայ զինվորին, ընթերցեցին, ամբողջացրեցին, նամակի տեսք տվեցին և ուղղարկեցին հայ զինվորին: Թող խաղաղ լինի ձեր օրը և ընդունեք մեր համեստ նվերները, ասացին և ուղարկեցին նվերները սահման: Նկարները տես...>>> Ես քեզ նման չեմ: Ես ձեզանից մեկն եմ: ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստի ժամանակ Կատարի թագավորության առաջարկով որոշում կայացվեց նշել Աուտիզմի իրազեկման օրը: Այն նշվում է 2008 թվականից:Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է երեխայի մինչև 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Հիվանդությունը` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճում է :Այսօր մեր դպրոցի աշակերտական խորհրդի անդամները Դուրս էին եկել թողոց և մարդկանց իրազեկում էին այս օրվա մասին: Նկարները տես...>>> 5բ դասարանում դասղեկի ժամն անցկացվեց առանձնահատուկ ձևով: Դասարանում գեղեցիկ զատկական սեղան էր գցված իսկ շեշտադրումը հետևյալն էր <<Ինչ գիտեի զատիկի մասին>> և վերջում <<Ինչ իմացա զատիկի մասին>>: Դասղեկ Վարաժյանի հարցադրումների շնորհիվ աշակերտները կարողացան տալ իրենց մեկնաբանությունները զատկական սովորույթների, կերակուրների վերաբերյալ, իսկ այն ինչ աշակերտների համար անհասկանալի էր դասղեկի բացատրության արդյունքում ամեն ինչ հասկանալի դարձավ: Վերջում աշակերտները երազանք պահեցին և ժապավեններով զարդարեցին կենաց ծառը: նկարները տես...>>> Տիկին Ջիլավյանը իր դասղեկի ժամը նվիրել էր <<Ուրախ զատիկ>> զատկի տոնին:Արդեն մեկ շաբաթ է ինչ աշակերտները կատարում են որոնողական, հետազոտական աշխատանք տոնը ուրախ և բովանդակալից դարձնելու համար: Աշխատանքը սկսել էին ԳՈՒՍ( (գիտենք, ուզում ենք իմանալ, սովորեցինք) մեթոդական հնարով և այսօր անդրադարձան սովորել ենք բաժնին: Բոլորը գիտեին տոնի խորհուրդը,, իմաստը, ճաշատեսակները, խաղերը: Ակտիվ էին, ազատ, գիտակ: Ուրախ օրը ավարտվեց ձվակռվով, որի ժամանակ բոլորը ջանում էին հաղթել և իմաստավորել խաղը: նկարները տես...>>> |
|