Երևանի հ. 100 հիմնական դպրոց
  • Դպրոցի անցուդարձ - 2020-2021
    • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
      • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
      • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
      • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
      • Հաշվետվություններ 2018-2019թթ.
      • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
      • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
      • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
      • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
      • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
      • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
        • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
          • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
          • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
      • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
        • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
          • Ներդպրոցական միջոցառումներ >
            • Ծննդյան օրերը մեր դպրոցում
            • Ծննդյան օր 6-րդ դասարանում
  • Փաստաթղթեր
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2018-2019
    • Ֆոտոդարան 2016-2017
    • ֆոտոդարան 2015-2016
    • Ֆոտոդարան 2014 - 2015 >
      • Ֆոտոդարան 2013 - 2014
      • Ֆոտոդարան 2012 - 2013
      • Ֆոտոդարան 2011 - 2012
      • Ֆոտոսրահ 2010 - 2011
      • Ապահով Ինտերնետ
    • Ֆոտոդարան 2017-2018
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

Երգս` Իմ հոգու աղոթք

2/29/2012

0 Комментарии

 
Picture
Հոգուս աղոթքը, իմ սրտի երգը, թող քամու թևերով հասնի հեռավոր շրջաններ ու գյուղերում ապրող այն մայրերին, ովքեր ունեն խնդիրով երեխա: Նյութս գրելուց առաջ, ուզում եմ դիմել ձեզ` մեր բախտակից ընկերներ: Երբեք չհուսահատվեք, չկորցնեք ձեր հոգու հավատը, հավատը վաղվա օրվա հանդեպ: Մեր երեխաները մեր օջախների փոքրիկ խաչքարերն են, իսկ մենք նրանց հույսի հավատի և սիրո մատուռները, ինչի վրա նրանք հենվում են: Երբեք չլռեցնեք ձեր հոգու երգը, ձեր սրտի աղոթքը, թող այն լսվի անձայն ու բարձրաձայն, և թող այն լսեն մարդիկ, թող լսեն, բայց չխղճան ու չկարեկցեն, այլ ոգեշնչեն մեզ, օգնության ձեռք մեկնեն և վստահ ասեն, որ մենք ուժեղ ենք և կհասնենք մեր բաղձալի նպատակին:(շարունակությունը .....)
<<Շնորհավորում եմ Ձեզ գալիք տոնի` Մարտի 8-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակծությամբ: Ցանկանում եմ հավերժ գեղեցկություն և երիտասարդություն, անսահման սեր, երջանկություն, առողջություն, ամենայն լավն ու բարին>>:
Հարգանքներով` Վարդուհի Հովհաննիսյան 

0 Комментарии

<<ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՎ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ <<ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻՆ>>ՈՒՍՈՒՑՈՒՄ

2/16/2012

1 Комментарий

 
Picture
Գիտակցելով այս միջավայրում մարդու իրավունքների և բազմազանության նկատմամբ հարգանքի խթանման կարևորությունը` մշակվել է ձեռնարկ նպատակ ունենալով Հայաստանի երեխաների համար հնարավորություն ստեղծել գիտելիքներ ստանալու մարդու իրավունքների և պատասխանատու քաղաքացիության մասին: Այդ ձեռնարկները մշակվել են Հայաստանի կրթական համակարգի պահանջներին համապատասխան, տրամադրելով օժանդակ նյութեր: Այսօր դպրոցում տեղի ունեցավ իր նախատիպը չունեցող մի հետաքրքիր դասընթաց` ներառական կրթության լուսաբանման <<Հավասարը հավասարին>>  թեմայով:  Դասընթացի մասնակիցներին և հյուրերին իր ողջույնի խոսքով դիմավորեց դպրոցի տնօրեն` Արեգա Օհանյանը.<<Ողջունում եմ համագործակցության ցանկացած առաջարկ, որն ուղղված է ներառական կրթության գաղափարին>>: 
Այս դասընթացի նպատակն էր` մասնակից 10 աշակերտներին հասանելի և ըմբռնելի դարձնել <<Ներառական կրթության>> գաղափարը, նրա սկզբունքները: Հաշմանդամների հետ շփման կանոնները, լեզուն և էթիկան: Որից հետո աշակերտները պիտի նույն դասընթացը փորձեն մեր օգնությամբ անցկացնել իրենց դասարաններում: Սա շարունակական գործընթաց է և ողջունելի: Այս գործընթացը թույլ է տալիս հետազոտել սեփական արժեքների տարբերությունների, կոնֆլիկտի և հասարակության մեջ մասնակցության շուրջ: Աշակերտների մոտ խրախուսվում է քննադատական մտածողությունը և ունեցած գիտելիքների կիրառությունը խնդիրների լուծման գործընթացում, ինչպես նաև այնպիսի վերաբերմունքի ձևավորումը, որն առաջ է մղում հարգանքը սեփական անձի և ուրիշների նկատմամբ` հատկապես նրանց, ովքեր այս կամ այն կերպ տարբերվում են սեփական անձից: Այս դասընթացի նպատակն է օգնել աշակերտներին`վերլուծելու կյանքում մյուսների հանդեպ իրենց արժեքները, ինչպես նաև օգնել նրանց ավելի կառուցողական հարաբերություններ ստեղծել իրենց մերձավորների հետ, նրանց հետ, ում հետ շփման մեջ կմտնեն իրենց առօրյա կյանքում: Նրանք առավել տեղեկացված կլինեն և առավել ունակ կյանքի տարբեր իրադրություններում կատարել լավ կշռադատված ու պատասխանատու ընտրություններ: 
Դասընթացը վարում էին դպրոցի ներառական կրթության ծրագրի սոցիալական աշխատող` Ելենա Բաղդասարյանը և ծրագրի համակարգող` Նաիրա Երզինկյանը:

տես նկարները....


havasary_havasarin.pptx
File Size: 605 kb
File Type: pptx
Download File

1 Комментарий

Տրնդեզ կամ Տյառընդառաջ

2/13/2012

0 Комментарии

 
Picture
Հայերի մոտ Կրակը իր նշանակությամբ, մարդու ապրելու համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բոլոր կարևորագույն արժեքներով (ծնունդ, օծում, օջախ, սնունդ, բժշկություն, գուշակություն և այլն)  բացարձակացվելով, հայերի տոնական համակարգում գրավում է հատուկ տեղ` հատուկ օրվա մեջ, որն էլ կոչվում է ՏՐՆԴԵԶ:  Տրնդեզը կրակին նվիրված զուտ հայկական ազգային անշարժ տոն է, նշվում է ձմեռնամուտի և գարնանամուտի արանքում, փետրվարի 13-ին: Այդ օրն արդեն գարնան շունչն զգացվում է և`ըստ հին հայերի պատկերացումների`վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել Արևին, հետևաբար՝ մեղմել ցուրտը:  Տրնդեզի մոխիրը շաղ էին տալիս մարգերում և գոմերում` բերքատվության, ձվատվության և կաթնատվության ավելացման համար, իսկ նաև կտուրներին` <<չարը>> խափանելու նպատակով:
Տոնի օրը խարույկ վառելով և դրա վրայով թռչելով՝ մեր նախնիք հաղորդակցվում էին  բնության տարերքի հետ, նորոգում իրենց հրածին որակները։ Ընդ որում  կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքի վերապահումը նորահարսերին, այժմ էլ կարծես, մինչև ծնվելը հայերին հրով օծելու իմաստ է հաղորդում: 
<<Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն>>. այսպես են շնորհավորել մարդիկ միմյանց տեսնելիս Տյառընդառաջին: 
նկարները տես ......

0 Комментарии

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

2/11/2012

0 Комментарии

 
Picture
Յուրաքանչյուր մարդ մի ամբողջ հատոր է, եթե միայն դուք գիտեք, թե ինչպես կարդալ այն:
Ու. Չենինգ 
Երբեք մի ընկճվեք ու հավատացեք Ձեր ուժերին: Մենք բոլորս այնքան ուժ ունենք, որ կարող ենք դիմակայել  այլոց դժվարություններին: (Չինական բալետ)
Դպրոցի  <<Ներառական կրթության>> ոլորտի գործունեությանը  ավելի մանրամասն ծանոթանալու համար  տես .....

0 Комментарии

ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

2/11/2012

0 Комментарии

 
Picture

Ժամանակակից աշխարհում հարաճուն արժեքների ձևավորումը անցումային հասարակություններում լուրջ մարտահրավեր է: Մեր երեխաների համար տեղեկատվական մեծ դաշտի ապահովումը թեև ազատական գործընթաց է, միևնույն ժամանակ, հաճախ շփոթեցնող է:
 Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով  համացանցի  օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ <<Orange Արմենիա>> ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է<<Ապահով համացանց Հայաստան 2012>> լայնածավալ ծրագիրը: Այս տոնը նպատակաուղղված է զարգացնել առցանց տոխնոլոգիաների անվտանգ և պատասխանատվությամբ օգտագործումը հատկապես երեխաների մոտ: Այն ամեն տարի փետրվարին նշվում է Insafe Անվտանգ Ինտերնետային կենտրոնի Եվրոպական ցանցի կողմից:
 Անվտանգ ինտերնետի օրը այս տարի ընթանում է հետևյալ կարգախոսի ներքո. <<Միասին  և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը >>, <<Կառուցենք կամուրջներ սերունդների միջև>>: Հենց այս կարգախոսի ներքո էլ մեր դպրոցը ևս իր մասնակցությունը ունեցավ այդ գործում: Փետրվարի 7-ից մինչև 10-ը ինֆորմատիկայի ուսուցչուհի Ա.Սարոյանը 5-ից 9-րդ դասարաններում 
բաց դասեր անցկացրեց   <<Ապահով համացանց >> թեմայով:  Աշակերտները շատ գոհ էին նման դասի համար:Նրանք ասում էին, որ safe.am կայքը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց իրենց մեջ:Ասում էին, որ այն շատ ուսուցողական է,բազմաբովանդակ,նաեվ գեղեցիկ և գրավիչ դիզայն ունի:Ասում էին նաև, որ նման դասեր լինեն  իրենց ծնողների հետ:Իր ուրույն  ներդրումն ունեցավ այս գործունեության մեջ նաև հ.100 հիմնական դպրոցի տնօրեն` Ա.Օհանյանը, կարևորելով այսօրվա երիտասարդների ինտերնետի ակտիվ օգտագործումը: Հիշեցնելով, որ ամեն քայլ կատարելիս նախ հարկավոր է լավ կշռադատել, լավ ճանաչել դիմացինին և ինչու չէ, լավ նավարկել ինտերնետում: Ավարտելով խոսքը նա մեջ բերեց հետևյալ տողերը`
Հետևիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում.
Հետևիր բառերիդ` դրանք գործեր են դառնում.
Հետևիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն.
Հետևիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն.
Հետևիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:


 Նկարները տես......

0 Комментарии

Սուրբ Սարգսի տոն

2/10/2012

0 Комментарии

 
Picture
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, սիրո խոստովանություններ են անում մեկը մյուսին: Սա մի հետաքրքիր սիրո պատմություն է, որը կհետաքրքրի բոլորին, ավելի մանրամասն .......(կարդալ շարունակությունը)
<<Սերը կփրկի աշխարհը>>: Այս սկզբունքով առաջնորդվեցին մեր դպրոցի 8 և 9 - րդ դասարանի աշակերտները և իրենց զգացմունքները արտահայտեցին ` փոքրիկ արկղիկի մեջ ամփոփելով դրանք: Նրանք իրենց խոսքերը հղեցին ոչ միայն դասընկերներին,այլև ուսուցիչներին: Այդ խոսքերը լի էին ջերմությամբ, քնքշանքով, բարությամբ և հանդուրժողականությամբ:
<< Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում>>:   (Մորգենշտեռն)
նկարները տես.....

0 Комментарии

ՍԵՄԻՆԱՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ` << ՈՎ ԵՄ ԵՍ>>

2/9/2012

0 Комментарии

 
Picture
<<Ծնողական սերն  այն հիմքն է, որի վրա կառուցվում է երեխայի ապագան: Այն երեխաներին տալիս է պաշտպանվածության զգացողություն, ինքնավստահություն, ուժ և ուժ դիմակայելու կյանքի դժվարություններին>>: Մեր դպրոցի ներառական թիմը անցկացրեց հերթական ծնողական սեմինար - հանդիպումը, որտեղ քննարկվեց մի շատ հետաքրքիր թեմա` <<Ով եմ ես>>, որի նպատակն էր հնարավորություն ունենալ  ևս մեկ անգամ վեր հանելու իրենց անձնային առանձնահատկությունները  և ավելի լավ գիտակցելու <<ես>>, <<դու>>, <<մենք>> հասկացությունները: Սեմինարը կրելու է շարունակական բնույթ: Հաջորդ կայացող սեմինարները կանցկացվեն ծնողների նախասիրություններից ելնելով, իրենք հետաքրքրող հարցերով: Սիրելի' ծնողներ, եկե'ք միշտ հիշենք, որ մարդ արարածն իրեն շրջապատող աշխարհի արտացոլանքն է: Եկե'ք շրջապատենք մեր փոքրիկներին սիրով, ջերմությամբ, բարությամբ և ժպիտներով: <<Ամենակարևոր հաղթանակը սեփական <<ես>>-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական <<ե ս >> - ի կողմից հաղթված լինելը և' ամոթ է, և' նվաստացուցիչ..>>։ Պլատոն


 նկարները տես .......


0 Комментарии

Ֆիզիկայի տարածքային օլիմպիադան մեր դպրոցում

2/6/2012

1 Комментарий

 
Picture

 ...Հրաշքը ,  որի գաղտնիքը  պարզ  է  բոլոր  արվեստներին  կոչվում է   կարճ մի բառով`  մարդ, այսինքն`  ապրում –մտորում  և  ոչ  թե  քայլք   ու կեցվածք,  այսինքն`  ներքին  փակագծերի  բացում  և  ոչ  թե  բազմապատկման  աղյուսակ...

Փետրվարի 3 - ին մեր դպրոցում մեկնարկեց ֆիզիկայի տարածքային օլիմպիադան: Որի հանձնաժողովի նախագահն էր Ա Օհանյանը: Նա իր ջերմ խոսքերով եւ պայծառ ժպիտով ընդունեց բոլոր աշակերտներին. Օլիմպիադային մասնակցում էին Աջափնյակ - Դավիթաշեն համայքի դպրոցների աշակերտները: Որպես հուշ օլիմպիադայից մասնակից աշակերտներին տրվեցին բուկլետներ, որտեղ գրված էին հանճարեղ մարդկանց խոսքերը " Ճշմարտությունը բարձր եմ գնահատում կյանքից, որովհետեւ կյանքն անցավոր է, իսկ ճշմարտությունը `հավիտենական "   եւ Ա Օհանյանի բարի մաղթանքները երեխաներին. Մեր դպրոցի 2 աշակերտներ Էդգար Վարդանյանը եւ Հակոբ Մանուկյանը ստացել էին ամենաբարձր միավորները:
<< Գիտության մեջ չկա լայն, սյունանիշ ճանապարհ, եւ միայն նա կարող է հասնել գիտության փայլուն գագաթներին, ով առանց վախի մագլցում է նրա քարքարոտ արահետներով >>:
նկարները տես....


:_

1 Комментарий

Միջոցառում 6-ի ա դասարանում

2/5/2012

0 Комментарии

 
Picture
Այսօր Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձն է: 1992թ. Հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց <<Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշումը դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ-ի մայիսին պաշտպանության  նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի կապակցությամբ  մեր դպրոցի 6 -  ի  ա դասարանի աշակերտները մի յուրօրինակ ու ինքնատիպ միջոցառում էին կազմակերպել: Նրանք ամեն դասամիջոցի դուրս էին գալիս  միջանցք և երգում էին հայրենասիրական երգեր ,   բոլորի մեջ ոգեշնչելով արիություն  և հայրենասիրություն:
նկարները տես....

0 Комментарии

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    Июль 2012
    Июнь 2012
    Май 2012
    Апрель 2012
    Март 2012
    Февраль 2012
    Январь 2012
    Декабрь 2011
    Ноябрь 2011
    Октябрь 2011
    Сентябрь 2011

    Categories

    Все

    Start blogging by creating a new post. You can edit or delete me by clicking under the comments. You can also customize your sidebar by dragging in elements from the top bar.

    RSS-канал

При поддержке Создайте свой уникальный сайт с настраиваемыми шаблонами.