Երևանի հ. 100 հիմնական դպրոց
  • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․
    • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
      • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
        • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
          • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
          • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
          • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
          • Հաշվետվություններ 2018-2019թթ.
          • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
          • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
          • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
          • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
          • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
          • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
            • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
              • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
              • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
          • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
            • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
              • Ներդպրոցական միջոցառումներ >
                • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                • Ծննդյան օր 6-րդ դասարանում
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2018-2019
    • Ֆոտոդարան 2016-2017
    • ֆոտոդարան 2015-2016
    • Ֆոտոդարան 2014 - 2015 >
      • Ֆոտոդարան 2013 - 2014
      • Ֆոտոդարան 2012 - 2013
      • Ֆոտոդարան 2011 - 2012
      • Ֆոտոսրահ 2010 - 2011
      • Ապահով Ինտերնետ
    • Ֆոտոդարան 2017-2018
    • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

Ամանորը 5-րդ ա դասարանում

12/24/2011

0 Comments

 
Picture
Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի: Եվ մեզանից յուրաքանչյուրը բարձրաձայն կամ մտովի փորձեց վերլուծել թե ինչպիսին էր այն:  Ամանորի գիշերը ամենքս սպասում ենք, որ աստվածային սերը մարմնավորող մի էակ պիտի թակի բոլորիս դռները և իբրև ամանորյա անակնկալ ընծա մատուցի իր բարությունն ու ջերմությունը` դրանք միմյանց փոխադարձելու պատգամով:  Հաշված օրեր են մնացել Ամանորին` տոնի, որը սիրելի է բոլորիս համար: Յուրաքանչյուրիս ընտանիքում Ամանորը  յուրովի է տոնվում, ավանդական հայկական  Նոր Տարին համեմվում է մեր ընտանեկան ավանդույթներով, ինչը թանկ ու հարազատ է մեզ համար, ինչը միայն մերն է: 
Եվ այսօր մեր դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները փորձեցին յուրովի նշել Ամանորի գալուստը:
Նրանք այսօր մուլտերի աշխարհում էին:


Նկարները տես.......


0 Comments

Ամանորյա տոները 100 դպրոցում

12/24/2011

0 Comments

 
Picture
Ամանորը միավորում է բոլոր մարդկանց մեկ սեղանի շուրջ , իսկ այս անգամ այն միավորեց բոլոր մեր դպրոցի աշակերտներին և մանկավարժներին:Ուրախ տրամադրություն էր ստեղծվել մեր դպրոցում:Ամանորը նշվում էր բոլոր դասարաններում:Դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը մեկը մյուսի հետևից շրջում էր դասարաններում և իր Ամանորյա մաղթանքն էր հղում իր սիրելի փոքրիկ բալիկներին:Հետո դպրոցի բարձր դասարանցիները մասնակցեցին դպրոցի կողմից կազմակերպված դիմակահանդեսին: Ամենավերջում այդ ամենին գումարվեց Ամանորին իր անփոխարինելի դերն ունեցող Ձմեռ պապի և Ձյունանուշի գալուստը: 
Նկարները տես.....


0 Comments

Մանկությունը բոլորի համար պիտի լինի Երջանիկ

12/19/2011

0 Comments

 
Picture
Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը և նպաստել հավասար հնարավորությունների ստեղծմանը: Այս շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես. իրազեկվածության մակարդակի բարձրացման համար կազմակերպվել են  քննարկումներ, կլոր սեղաններ ծնողների հետ այդ թեմայով, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրում, անցկացրել ենք հանդես, որի ժամանակ ցուցադրվել են կարիք ունեցող երեխաների անհատական աշխատանքները, նկարները, այցելել ենք Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն:

Հայտարարված միամսյակի վերջին միջոցառումն էր` « Մանկությունը բոլորի համար պիտի լինի “Երջանիկ”  փոքրիկ հանդեսը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին` հ.100 դպրոցի  ներառական կրթության ռեսուրս սենյակում:

Միջոցառմանը մասնակցեցին  երեխաներ տաբեր դասարաններից,  թե հաշմանդամություն ունեցող, և թե չունեցող երեխաներ, ծնողական խմբի  ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ երեխաները  սիրով դիտեցին հատվածներ իրենց սիրված մուլտֆիլմերից, երգեցին ու պարեցին: Կրթական – Ֆլեշ երգերի միջոցով երեխաները նաև սովորեցին ու կրկնեցին  “Շաբաթվա օրերը”, “Տարվա 12 ամիսները” և այլն: Բոլորի աչքերից միայն ուրախության  ու երջանկության ժպիտներ էր բխում,  մարդկանց կյանքը դարձնելով  գեղեցիկ, զվարթ: Իսկ ծնողների ուրախությանը …………..:

Ժպտում է Տիեզերքը Հավերժությամբ և Անսահմանությամբ:

Ժպտում է Երկինքը Աստղերով և Ծիածաններով:

Ժպտում է Արևը Շողերով և Լույսով:

Ժպտում է Երկիրը Մեծ Կյանքով:

Ժպտում է Կյանքը Վերելքով և Հաստատումով:

Ժպտւմ է Դաշտը Ծաղիկներով և Անուշահոտությամբ:

Ժպտում է Մարդը Հավատքով և Արարումով:

Ժպտում է Երեխան Ներկային և  Ապագային: 


0 Comments

Երաժշտության դասաժամի կիսամյակային ամփոփումը 3-րդ դասարանում

12/17/2011

0 Comments

 
Picture
Դեկտեմբերի 15-ին մեր դպրոցի 3-րդ բ դասարանում<<Երաժշտություն>> առարկայից կիսամյակի ամփոփում էր,որը ուսուցչուհին ներկայացրեց որպես դաս - համերգ:
<<Քանի որ շուտով Նոր տարի է,ես այս դաս համերգը կապեցի Նոր տարվա հետ>>-ասաց ուսուցչուհի Հասմիկ Սաֆարյանը:Բեմում հեքիաթի հերոսներն էին`Քաջ Նազարն ու ՈՒստիանը,Անհաղթ Աքլորը,Պոչատ Աղվեսը,Շունն ու Կատուն(Քեռի Քուչին ու ՈՒստա Փիսոն),Կարմիր Գլխարկը,Նապաստակը և իհարկե Ձմեռ պապն ու Ձյունանուշը:Երեխաները մեծ խանդավառությամբ էին պատրաստվել այս դաս- համերգին...
Դաս - համերգի ընթացքում հնչեցին Յո. Շտրաուսի,Յո. Բրամսի,Ռիմսկի - Կորսակովի,Ա.Խաչատրյանի ստեղծագործություններից:Կատարվեցին նաև հայկական ժողովրդական և հայ կոմպոզիտորների երգեր:
նկարները տես....
տեսահոլովակը աշխատանքային փուլում է.....

0 Comments

Դեկտեմբերի 7......Շարունակում ենք ապրել

12/7/2011

0 Comments

 
<<Աղետիկ>> ուսումնադաստիարակչական ֆիլմի ցուցադրումներ
Picture
2011 թ.դեկտեմբերի 7-ին մեր դպրոցում անցկացվեցին միջոցառումներ նվիրված 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:Միջոցառման կարգախոսն էր<<Սովորել,որպեսզի կանխատեսել,կանխատեսել որպեսզի գործել:
Միջոցառման պատասխանատուն և նախաձեռնողը դպրոցի փոխտնօրեն Գ.կարապետյանն էր,որը կազմակերպել էր <<Աղետիկ>> ուսումնադաստիարակչական ֆիլմի ցուցադրումներ 1-4 դասարանների աշակերտների համար:Դպրոցը մասնակցում է <<Աղետիկ ռիսկերի նվազեցման կրթություն>> ծրագրի մրցույթին և հետևողական աշխատանքներ է տանում ծրագրի շրջանակներում մշակված գործառույթների իրականացման ուղղությամբ:Դիտման ընթացքում անցկացվեցին քննարկումներ:Աշակերտները ակտիվ արտահայտում էին իրենց կարծիքները:Միջոցառման կազմակերպիչները և նախաձեռնողները նպատակ ունեին ձևավորել և զարգացնել անվտանգության մշակույթը:Աշխատանք,որը կարող է արդյունք տալ միայն հետևողական և համակարգված աշխատանքի արդյունքում:
            


           

                                   


0 Comments

Ներառական թիմը Թումանյանի տուն թանգարանում

12/7/2011

0 Comments

 
Picture


“Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:”
«Շատ տարիներ առաջ աշխարհում դեռ գրքեր չկային ու մարդիկ անգամ գրել ու կարդալ էլ չգիտեին: Բայց նրանք անչափ շատ էին սիրում հեքիաթներ, հենց իրենք էլ հորինում էին ու պատմում միմյանց: Եվ այն մարդկանց, ովքեր կարողանում էին լավ հեքիաթներ հորինել կամ էլ լավ պատմել, կոչում էին հեքիաթասացներ: Ամենալավ հեքիաթասացները տատիկներն ու պապիկներն էին, չէ որ նրանք գիտեին ամենամեծ թվով հեքիաթները»: 
Իսկ մենք դեռ մանկուց,  դպրոցում շատ ենք լսել հրաշալի հեքիաթագիր Հ.Թումանյանի մասին, բայց երևէ չէինք եղել Թումանյանի տուն-թանգարանում: Ու հանկարծ հրաշք. մեզ`թիվ 100 դպրոցի ներառական կրթության ծրագրում ընդգրկված աշակերտներիս և մեր մանկավարժներին հրավիրեցին այցելել Հ.Թումանյանի տուն-թանգարան: Քանի որ ցանկացողները շատ էին, ապա մենք այցելեցինք 2 խմբով: Մի խումբը ներկա եղավ 19.09.2011թ.`հոգեբան Ա.Խաչատրյանի և հատուկ մանկավարժ Ս.Գալստյանի ուղեկցությամբ, իսկ մյուս խումբը` 06.12.2011թ. լոգոպեդներ` Ն.Ավետիսյանի և Ա.Ցականյանի ուղեկցությամբ: 
Թանգարանը կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ: Ցուցասրահների մի մասը այսօր զբաղեցնում է "Սայաթ-Նովայից - Չարենց" մշտական ցուցադրությունը, որը ներառում է 18-րդ դարից մինչև 1930-ական թվականները հանդես եկած խոշորագույն հայ գրողներին ու արվեստագետներին, ինչպես նաև կարևոր կրթական ու մշակութային հաստատությունները: 
Հայ մշակութային արժեքները լավագույնս ներկայացնող և բազմաթիվ այցելուներ ունեցող այս հրապուրիչ ցուցադրությունը ստեղծվել է թանգարանի աշխատակիցների ջանքերով: 
Մենք իմացանք, որ թանգարանում մշակվել և իրագործվել է "Արվեստ եւ ճանաչողություն" ծրագիրը, որն առաջին փորձն էր թանգարանային մանկավարժության ասպարեզում: Ծրագրի նպատակը թանգարանային արժեքների միջոցով գրականության և արվեստի ուսուցումն է, ինչը հաջողությամբ կիրառվեց որոշ կրթօջախների սաների շրջանում: Երեխաներին ցուցադրվեց շնորհանդես կավի մասին: Երեխաներին ներկայացվեցին Հ.Թումանյանի կավից պատրաստած սպասքը: Ծանոթացրեցին Թումանյանի կյանքի և գործունեության մասին:
Հետաքրքիր պատմությունից  հետո, մենք այցելեցինք կավագործության արհեստանոց, վարպետաց դասի: Վարպետաց դասն անցկացրեց վարպետ կավագործը` Արմենը: Նա երեխաներին  պատմեց կավի ծագման, բուժիչ հատկությունների և կիրառման մասին: Այնուհետև երեխաները վարպետի օգնությամբ  պատրաստեցին իրենց առաջին կավե աշխատանքները և թողեցին արհեստանոցում, նշելով, որ անհամբեր կսպասեն իրենց աշխատանքներին, որոնք չորանալուց և թրծվելուց հետո կուղարկվեն փոքրիկ վարպետներին:
Բոլորը ոգեշնչված ուղևորվեցին դպրոց և հիացմունքով ամենը պատմեցին տնօրենին` Ա.Օհանյանին, հայտնելով իրենց շնորհակալական խոսքը այդ հիանալի էքսկուրսիայի համար: 

«Հարկավոր է ապրել, ապրել հեքիաթը սրտերիս մեջ, 
և միայն  այդ ժամանակ ամեն ինչ կլինի հիանալի»:
Նկարները տես........

0 Comments

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    Июль 2012
    Июнь 2012
    Май 2012
    Апрель 2012
    Март 2012
    Февраль 2012
    Январь 2012
    Декабрь 2011
    Ноябрь 2011
    Октябрь 2011
    Сентябрь 2011

    Categories

    Все

    Start blogging by creating a new post. You can edit or delete me by clicking under the comments. You can also customize your sidebar by dragging in elements from the top bar.

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.