Բոլորովին վերջերս մենք նշեցինք շախմատի միջազգային օրը, և ճիշտ ժամանակն է ավելի լավ ծանոթանալ այս շատ հետաքրքիր և «խելացի» խաղի հետ: Նախ պարզենք, թե ինչպես է այն լույս աշխարհ եկել: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը: Այնտեղ շախմատի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս 6-րդ դարում: Ասում են, թե այս խաղը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Հնդկաստանում այս խաղն անվանում էին «չատուրանգա», ինչը նշանակում է չորս տեսակի զենք ունեցող զորք՝ մարտակառքեր, փղեր, հեծելազոր ու հետևակ:
Շախմատ խաղում են երկուսով՝ սև ու սպիտակ վանդակների բաժանված խաղատախտակի վրա: Յուրաքանչյուր խաղացող ունի 16 խաղաքար՝ 8 զինվոր, 2 ձի, 2 փիղ, 2 նավակ, 1 թագուհի և 1 թագավոր: Խաղաքարերը կարող են նահանջել, հարձակվել և պաշտպանել մեկը մյուսին, մի խոսքով՝ իսկական ճակատամարտ… Որևէ խաղաքարի գրոհը թագավորի վրա կոչվում է շախ, իսկ երբ թագավորն այլևս նահանջելու տեղ չունի, հայտարարվում է մատ՝ պարտություն, և խաղն ավարտվում է: Շախմատը մեր՝ հայերիս ամենասիրելի սպորտաձևերից մեկն է, չէ՞ որ մենք շատ ենք սիրում մտածել: Ողջ աշխարհը ճանաչում է մեր շախմատիստներին, նրանք բազմիցս հաղթել են միջազգային մրցաշարերում և օլիմպիադաներում: Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, օրինակ, աշխարհի կրկնակի չեմպիոն է: Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նույնպես նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումը: Չեմպիոնական պատիվը բարձր է պահում նաև Լևոն Արոնյանը, ով այժմ իր վարկանիշով համարվում է աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստը: Մեր բոլոր տաղանդավոր շախմատիստներին մաղթում ենք նորանոր հաղթանակներ ու նվաճված մեդալներ, իսկ եթե մենք էլ մտադրություն ունենք նրանց շարքերը համալրելու, ապա լավ կանենք հենց հիմա էլ մարզվենք: Ահա և մեզ շախմատ …
նկարները տես....>>>>