Նկարները տես...>>>
Փետրվարի19-ին՝ գիրք նվիրելու տոնը Հայաստանում վերջին տարիներին սկսել են մեծ շուքով տոնել:Տոնի անվանումն արդեն ասում է` գիրք պետք է նվիրել և հենց այդ ձևով շնորհավորել հարազատի, ընկերոջ կամ պարզապես անծանոթ որևէ մեկի տոնը: Հաճելի է երբ դիմացինդ հասկանում է նվերի արժեքը : Շատ կարևոր է , որ գիրքն ընտրելիս հաշվի առնվի դիմացինի նախասիրությունը:
Նկարները տես...>>>
1 Comment
Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869, Դսեղ - Մարտ 23, 1923,Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ: Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները: Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ: Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ,պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Մեր դպրոցի բոլոր դասարանները այդ օրը եղան մեծն բանաստեղծի հետ: նկարները տես...>>> Փետրվարի 15 - ին 5 բ դասարանում տեղի ունեցավ բաց դաս <Պարզ և բաղադրյալ թվերը >> թեմայով: նկարները տես...>>> Սայաթ–Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ–Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլի II–ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձի պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ–Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հառացնել տվել պալատից։ Սայաթ–Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։ 9 - ա և 9 - բ դասարանները ներկայացրեցին Սայաթ - Նովային իբրև սիրերգու`գեղեցիկի և կատարյալի երկրպագու, ամենանվիրական և նրբին զգացմունքների արտահայտիչ: Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի Զորությամբ դադարւմ են մի ժողոեվրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին [Վալերի Բրյուսով] Սայաթ Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից: Քառասնօրյա Փրկչի՝ Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայ Եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ժողովուրդն այն անվանում է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են: Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելական սովորությանը, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո: Տյառնընդառաջը Հայ Եկեղեցում հանդիսավորապես տոնվել է դեռևս վաղ շրջանում: Այս մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տյառնընդառաջ տոնին նվիրված շարականը: Նկարները տես...>>> Այսօր Հայոց բանակի ստեղծման 21-րդ տարեդարձն է, մեր բոլորի հպարտության օրը: Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի առաջ, որոնք իրենց կյանքը ներդրեցին այսօրվա Հայաստանի անկախության հիմքում, երախտագիտության խոսքեր ենք ասում զոհվածների ընտանիքներին: Մենք երախտագիտություն ենք հայտնում նաև բոլոր ծառայածներին ու ծառայողներին և հատկապես առաջապահ գծի մեր զինվորներին, որոնք անմիջական վտանգին կանգնած են դեմ հանդիման: Մեր դպրոցի 8 - րդ դասարանի աշակերտները հունվարի 28 - ին անցկացրեցին բաց դաս նվիրված Հայոց բանակի օրվան: Նկարները տես...>>> Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարիմ 14 զինվորների տոն (երիտասարդների օրհնության օր): Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ "լույս" է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։ Շատերը հավատում են, որ Սուրբը ուրբաթ երեկոյան և գիշերը այցելում է մարդկանց տները։ Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում, հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց, և նրա ձիու ոտնահետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։ Սարգիսը ժողովրդի մեջ դիտվում է որպես զինվորականների և երիտասարդների սիրո հովանավոր ու նրանց նպատակներն իրականացնող սուրբ։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։ Ըստ ավանդույթի Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ(մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները: Նկարները տես...>>> Փետրվարի 4 - ին մեր դպրոցում անց կացվեց ֆիզիկայի շրջանային օլիմպիադան: Օլիմպիադայի նախագահն էր Ա. Օհանյանը: Տես նկարները...>>> Յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը ողջ աշխարհը նշում է <<Ապահով համացանց>> - ի օրը: Մեր դպրոցը միանալով այս գաղափարին ընդգծում է, որ թեման արդիական է և իր մեջ պարունակում է անհանգստություն սերունդների դաստիարակության գործում: Այս տարվա <<Ապահով համացանց>> -ի խորագիրն է ՝<< Հաղորդակցվիր առցանց ապահով>>: Մեր դպրոցում անց կացվեց բաց դաս, որի առանցքը ևս նույնն էր: Դասին ներկա էին Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, Մեդիակրթության կենտրոնի, Orange Հայաստան ընկերության և բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Դասը արտասովոր էր` այն վարում էին աշակերտները: Նրանք ներկայացրեցին համացանցին առնչվող վտանգների և միևնույն ժամանակ առավելությունների մասին: Դասը լի էր հետաքրքիր դրվագներով, ուսուցանվող խաղերով: Երեխաները բեմականացրեցին նաև մի պատմություն, երբ երեխան չլսելով իր ծնողներին ընկավ տհաճ պատմության մեջ: Դպրոցի տնօրենը իր ելույթում նշեց, որ շատ է կարևորում անվտանգ համացանց գաղափարը և համացանցի ճիշտ օգտագործումը համարում կարևոր երեխայի դաստիարակության գործում: Նկարները տես...>>> Տնօրենի ելույթը տես...>>> Տեսանյութը տես...>>> |
ՕԳՆԻՐ ԴՊՐՈՑԻԴ
|