«Զատիկ» բառը շատ հին է: Նշանակում է «տառապանքներից ազատում»: Ինչպիսի՞ ավանդույթներ կան այս գեղեցիկ և համընդհանուր սիրելի տոնի հետ կապված: Հայկական Զատիկի խորհրդանիշերից մեկն ավանդական ազգային կանացի տիկնիկ-կերպարն է՝ Ուտիս տատը: Այն սովարաբար գտնվում էր խոհանոցում՝ որպես տանտիրուհու խորհրդանիշ: Հին ժամանակներում յուրաքանչյուր աղջիկ կարողանում էր իր տան համար նման տիկնիկ պատրաստել:
Ինչ վերաբերում է տոնական ուտեստներին, ապա սովորաբար Զատկին, բացի փլավից, ձկից և ներկած ձվերից, սեղանին նաև սպիտակ բանջար էին դնում: Առասպելի համաձայն՝ Աստվածամայրը Հիսուս Քրիստոսին բարուրել է սպիտակ բանջարի տերևներով: Այս օրը հայ տանտիրուհիները կուտապ են մատուցում՝ տապակած կանաչեղենով խմոր կամ ախար (խաշած գառ կամ հավ):
Ավանդաբար, Զատկի սեղանին նաև պետք է Կենաց Ծառ լինի: Յուրաքանչյուր կին նաև պետք է իր ձեռքերով Զատկի համար ձու պատրաստի: Դրանով էլ զարդարում են Կենաց Ծառը:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ !!!
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ...
Նկարները տես...>>>