Հայ գրականությունն առանց Հովհաննես Թումանյանի անհնար է պատկերացնել: Դեռ թոթովախոս տարիքից երեխան արտասանում է Թումանյանի բանաստեղծությունները, հաճույքով լսում և բերանացի պատմում է նրա հեքիաթները: Թումանյանը հասկանալի և սիրելի է բոլոր տարիքներում և կրթում ու ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում:Մեր դպրոցում Թումանյանական շաբաթ է: Դպրոցի բոլոր դասարաններում Թումանյանի շունչն էր: Մեր նպատակն է Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։
նկարները տես...>>>
նկարները տես...>>>