
Որքա՜ն զարմանալի են աշխարհը, մարդիկ: Ուզու՞մ ես ճանաչել: Խնդրեմ, հրավիրում ենք ձեզ Ճապոնիա: Այսպես սկսեց բաց դասը աշխարհագրության ուսուցչուհի ընկեր Կ. Թալալյանը: 8 բ դասարանի աշակերտները պատմեցին Ճապոնիայի տնտեսության, աշխարհագրական դիրքի ու մշակույթի մասին: Աշակերտները հանգամանալից ներկայացրին մշակույթը՝ համապատասխան ազգային հագուստով, երգով ու պարով: Անչափ հետաքրքիր են ճապոնացիների սովորույթներն ու ավանդույթները: Բաց դասին ներկա էին տնօրեն Ա. Օհանյանը, Կրթության վարչության ներկայացուցիչ Ս. Շաշիկյանը, ուսուցիչները: Դասն անցավ շատ հետաքրքիր ու բովանդակալից: Հյուրերն իրենց հարցերն ուղղեցին աշակերտներին և ստացան բավարար պատասխաններ: Եվ ամենակարևորը, որ դասը նաև ուսուցանող էր և դաստիարակչական:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>