Աջափնյակ - Դավիթաշեն համայնքի շախմատի մրցաշարին մասնակցել են Երևանի հ. 100 դպրոցի 4 աշակերտներ` Սյուզին, Տիգրանը, Յուրան և Վաչագանը:Այսօր նրանք դպրոցում արժանացան խրախուսական նվերների: Տնօրեն Ա. Օհանյանը շնորհակալություն հայտնեց ուսուցչուհուն` Գ. Մնացականյանին, դպրոցի սաներին և ընդգծեց Յուրայի հաջող և արդյունավետ խաղը: Երեխաները ստացան տեղեկատվություն այսօրվա հայ շախմատիստների մասին: Կարծես շախմատը ազգային խաղ է, և մենք պետք է հանդես գանք ըստ արժանվույն, հիշելով, որ աշխարհին տվել ենք Տիգրան Պետրոսյան:
|
|