Դասղեկ՝ Դ. Ծատուրյան
Այսօրվա 3 ա դասարանի դասղեկական ժամի թեման էր`Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը: Դասի ընթացքում երեխաներն իմացան, թե ինչ խորհուրդ ունի Զատիկը, շաբաթվա որ օրը և ինչու Զատկի ձվերը ներկում են միայն կարմիր գույնով: Խոսվեց նաև ձվախաղերի զատկական ճաշատեսակների, հատկապես` չամիչով փլավի մասին, որում բրնձի հատիկները խորհրդանշում են Աստծո ստեղծած էակներին` մարդկանց, իսկ չամիչը`հավատավորներին:Աշակերտները ներկայացրին ավանդություններ հոնենու(որը ծառայել էր որպես խաչափայտ), և շիկահավի մասին: Խոսվեց նաև այն մասին, որ
նկարները տես...>>>

- Զատիկը երբեք չի լինում մարտի 22-ից շուտ և ապրիլի 25-ից ուշ:
- Առաջին զատկական զամբյուղները պատրաստվել են թռչնաբնի նմանությամբ:
- Շոկոլադե առաջին ձվերը պատրաստվել են դեռևս 17-րդ դարի սկզբում և դրանից ի վեր Զատկին առնչվող ամենաժողովրդական հաճույքներից մեկն են:
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի` զատկական ամենամեծ ձուն, որ երբևէ պատրաստվել է, 25 ֆուտ, այսինքն մոտավորապես763 սմ բարձրություն ուներ, պատրաստված էր շոկոլադից և զեֆիրից ,և այլ հետաքրքրաշարժ տեղեկություններ:
նկարները տես...>>>