
նկարները տես...>>>
| |
![]() Մայիս ամիսը մասնավորապես հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: 1945թ Մայիսի 9-ին Սովետական միությունը հաղթանակ տոնեց ֆաշիստական Գերմանիայի դեմ: Բարին հաղթեց չարին: 1992թ-ին մայիսի 8-9 մեր հայրերն ու եղբայրները գրավեցին Շուշին և հաղթանակ տոնեցին, որով և որոշեցին արցախյան պատերազմի ելքը՝ ու նորից բարին հաղթեց չարին: նկարները տես...>>>
2 Comments
![]() Մայիսի 8-ին Երևանի հ.100 հիմնական դպրոցի I ա դասարանի աշակերտները (դասվար՝ Ելենա Ջիլավյան) ներկայացրին «Հրաժեշտ Այբբենարանին » ցերեկույթը։ Գեղեցիկ բնապատկերներով ու հեքիաթի հերոսներով զարդարված շքեղ ու տոնական դահլիճում առաջին դասարանցիները ներկայացրեցին հայ գրերի ստեղծման պատմությունը և ցուցադրեցին իրենց ձեռքբերումները։ Միջոցառումն ուղեկցվում էր երեխաների ուրախ ու անկաշկանդ երգ ու պարով։ Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը նվիրեց երեխաներին իրենց նշանաբանը և պատգամեց միայն այդպիսինը լինել: ...Ազնիվ եմ ու շիտակ, Բարեկիրթ եմ ու պատվասեր, Խորամիտ ու վճռական, Հնարամիտ եմ ու բանիմաց, Հայրենասեր եմ և տերը իմ երկրի, Մի խոսքով մարդ եմ և սա է իմ նշանաբանը... նկարները տես...>>> ![]() Մեր դպրոցի աշակերտները Մայիսի 3-ին դարձյալ զորամասում էին: Այս անգամ զորամաս էին գնացել աշակերտական խորհրդի անդամներ և 8-րդ բ և 7-րդ ա դասարանի թվով 10 աշակերտներ: Նրանք այնտեղ ծանոթացան զինվորների առօրյային, նրանց օրվա գրաֆիկին, հանգստին: Նրանք շատ ոգևորված էին և ասում էին, որ մեծ հաճույքով պատրաստ են ծառայելու հայոց բանակում: նկարները տես...>>> ![]() «Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար»: Լուիս Էյնշտեյն, գերմանացի դիվանագետ նկարները տես...>>> ![]() Ապրիլի 22-ին մեր դպրոցում տոն էր: Դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր մի հրաշալի միջոցառում նվիրված հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին:Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի IV, V, IX-րդ դասարանի աշակերտներ: Նրանք ներկայացրեցին առաջին տպագիր գրքի ստեղծման պատմությունը, խոսեցին գրքի մասին: Հնչեցին նաև բանաստեղծություններ գրքի մասին: Միջոցառման վերջում աշակերտները փոքրիկ թղթիկների վրա գրված բանաստեղծություններ բաժանեցին իրենց ծնողներին: նկարները տես...>>> ![]() Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ Բանավեճի ակումբի մեր հերթական հանդիպումը: Թեման էր` Ով է պատասխանատու իմ իրավունքների համար: Բանավեճին մասնակցում էին մեդիա ակումբի անդամներ, ինչպես նաև 5 - րդ ա և բ դասարանների թվով 28 աշակերտներ: Բանավեճն անց էին կացնում մեդիա կրթության անդամներ` Գոհար Առաքելյանը և Էդգար Վարդանյանը Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ: Նրանց նպատակն էր 1.Երեխաներին սովորեցնել կյանքի հետ շաղկապել իրենց իրավունքներն ու պարտականությունները. 2.Անել այնպես, որ երեխաները հասկանան իրենց մասնակցության կարևորությունը իրավունքների սահմանման և պաշտպանության հարցում: Նկարները տես...>>> ![]() Գարունը գեղեցիկ է իր բոլոր գույներով.... Հենց այսպես էլ վերջացրեց իր խոսքը 4-րդ բ դասարանի աշակերտ Գագիկ Սանամյանը.... Դպրոցի աշակերտների ջանքերով մեր դպրոցում ստեղծվել է մի շատ հրաշալի գարնանային անկյուն, որտեղ ցուցադրված են մեր երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքները ... տեսանյութը տես...>>> ![]() Ձմռան սաստիկ ցրտից հետո երեխաները անհամբեր սպասում էին գարնան տաք և արևոտ օրերին: Նրանք պատրաստվում էին դիմավորել ծաղկազարդ գարնանը: Այսօր դասերից հետո դպրոցի բոլոր աշակերտները դուրս էին եկել դպրոցի բակ մասնակցելու համաքաղաքային շառատունկ - շաբաթօրյակին: Երեխաները մեծ խանդավառությամբ տնկիներ տնկեցին դպրոցի բակում: ՈՒրախ էին բոլորը իրենց կատարած գործի համար: Տղաները փոսեր էին փորում դպրոցի բակում, իսկ աղջիկները նրանց էին փոխանցում դալար տնկիները: Տղաները զգուշորեն շիվերը փոսի մեջ էին դնում ու ծածկում դրանք փափուկ հողով: Տնօրենը տեսնելով նրանց աշխատանքը շատ գոհ մնաց նրանցից, նրանք էլ իրենց հերթին խոստացան ժամանակին ջրել ու խնամել տնկիները: Նկարները տես....>>>> |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июль 2012
CategoriesStart blogging by creating a new post. You can edit or delete me by clicking under the comments. You can also customize your sidebar by dragging in elements from the top bar.
|