Շնորհակալագիր 100 հինական դպրոցի տնօրեն Ա.Օհանյանին
Այսօր մեր դպրոցում Թումանյանական շաբաթվա մեկնարկը տրվեց 5 ա դասարանի շնորհալի աշակերտների կողմից, որոնք հանդես եկան տիկնիկային բեմադրությամբ: Նրանք բեմադրեցին Թումանյանի <<Շունն ու կատուն>> ստեղծագործությունը, որի սցենարի մեջ իրենց կողմից փոփոխություններ էին կատարել, որում տարբեր ձևերով ներկայացրեցին Թումանյանի և մեր օրերի <<Շունն ու կատուն>> : Միջոցառումները շարունակվեցին նաև դպրոցի բոլոր դասարաններում, որոնք էլ ներկայացրեցին իրենց պատկերացմամբ Թումանյանին: Նկարները տես...>>> Ըստ եկեղեցական ավանդության, Տրնդեզի տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարի հետ։ Հայ եկեղեցին Տրնդեզը միշտ տոնում է փետրվարի 14-ին, այսինքն՝ Քրիստոսի ծննդից՝ հունվարի 6-ից, 40 օր հետո։ Սրանից էլ ծագում է տոնի եկեղեցական անվանումը՝ «Տյառն ընդառաջ»։ Տրնդեզը տոնվում էր մեծ շուքով ու հանդիսավորությամբ։ Տրնդեզի օրը, վաղ առավոտյան, մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց Տրնդեզի ուտետներ էին պատրաստում ու բաժանում տնեցիներին։ Այդ օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում՝ խնամիները, նոր նշանած տղա ունեցող ընտանիքն այցելում էր հարսնացուի տուն, իսկ նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները, տանելով իրենց հետ նվերներ, ընկույզ, չամիչ, աղանձ ու փոխինդի գնդեր։ Կեսօրից հետո այս ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում։ Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Քավոր կնոջ, սկեսուրի և տալերի ուղեկցությամբ նորահարսին բակ էին իջեցնում և խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը։ Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները։ Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին։ Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաև ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ, իսկ վերջում՝ երեխաները։ Այս ավանդույթը մինչև օրս էլ մեզանում պահպանված է։ նկարները տես...>>> Փետրվարի 10-ին մեր դպրոցում ևս նշվեց Ապահով Համացանցի միջազգային օրը: Կարգախոսը՝ Եկե՜ք ստեղծենք ավելի ապահով Համացանցը միասին: Այդ օրը դպրոցում տարբեր դասաժամերի և տարբեր դասարաններում եղան բաց դասեր նվիրված Ապահով Համացանցին: Դպրոցի աշակերտներին շատ հետաքրքրեց դասը: Նրանք մեծ ոգևորությամբ մասնակցում էին հարցադրումներին, բերում իրենց կյանքից օրինակներ... Դասն ամփոփվեց համացանցին առնչվելու անվտանգության և վարվեցողության կանոններով: Դասն ուսանելի էր և՛ աշակերտների , և՛ ուսուցիչների համար: Օգտվենք համացանցից դրական կողմերը յուրացնելով, իսկ հնարավոր վտանգները կանխելով: Օգտագործի՛ր համացանցը կարիքներիդ համար, բայց այն մի սարքիր քո բնակավայրը: Մեր դպրոցում 5 - ի դասարանի աշակերտների նախաձեռնությամբ ստեղծվել է թատերական խմբակ: Նրանք ժամանակ առ ժամանակ տիկնիկային ներկայացումներ են կազմակերպում 1-4 դասարանի աշակերտների համար: նկարները տես...>>>
Մեր բանակի 23 - րդ տարելիցին նվիրված դպրոցում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ,: Դպրոցի աշակերտները շնորհավորական և շնորհակալական նամակ ուղղարկեցին մեր դպրոցի նախկին աշակերտներ Ավետիսյան Սերգեին և Կարապետյան Ռոբերտին, որոնք այսօր զինծառայողներ են ու պաշտպանում են մեր սահմանները: Դպրոցի 6 - 9 -րդ դասարանի աշակերտները գրել էին շարադրություն ,,Ինչից է սկսվում հայրենիքը'' թեմայով: Դպրոցի տնօրենը պարգևատրեց հաղթող ճանաչված 5 աշակերտներին և շնորհակալություն հայտնեց նրանց` հայրենիքի նկատմամբ նրանց այդչափ անկեղծ սիրո համար: Սանամյան Արևիկ, Գևորգյան Ալլա, Խաստյան Մարինե, Մելքոնյան Էրիկ, Ղուկասյան Արսինե: Տնօրենի կողմից պարգևատրվեցին նաև շախմատի ներդպրոցական մրցույթին 1- ին և 2 - րդ տեղերը զբաղեցրած դպրոցի 7 - րդ և 3- րդ դասարանի աշակերտներ Առաքելյան Հայկը և Սարգսյան Բագրատը: Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ։ Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան` ի դեմս հայկական բանակի։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և բարօրություն։ Հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի ու ժողովրդի համար չափազանց պատասխանատու ժամանակահատվածում: Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առիթով թիվ 100 հիմնական դպրոցը տնօրեն Ա. Օհանյանի գլխավորությամբ շնորհավորում է Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, և նաև նրանց, ովքեր վաղը պատիվ կունենան հագնել հայոց բանակի համազգեստը: Միասնական ժողովուրդն ու հզոր և միշտ պատրաստ բանակն է երկրի կայունության ու խաղաղության ամուր երաշխիքը: - Բանակն է ազգային միասնականության օջախը: Հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր նոր սերնդին ու հաստատակամ լինենք մեր բոլոր նպատակներին հասնելու գործում ...Այպես ավարտեց իր խոսքը տնօրեն Ա. Օհանյանը: Տոնդ շնորհավոր Հայոց բանակ….տոնդ շնորհաավոր հայ զինվոր….Թող բազուկդ միշտ ամուր լինի, կամքդ անկոտրելի, և լինես գաղափարի մարտիկ… նկարները տես...>>> Մի քանի օրից մեր ժողովուրդը կնշի Հայոց բանակի օրը: Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Թերևս, նաև դա է պատճառը, որ հաղթանակած մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր համարումն ունի, իսկ նրա տոնը մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է... -Փառք նաև բոլոր այն նվիրյալներին, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու կյանքի գնով վերանվաճեցին թե’ մեր պատմական հայրենիքի մի մասը, և թե’ Հայոց հաղթական բանակի համբավը… Այդ առիթով Դպրոցի տնօրեն Ա. Օհանյանի և շախմատի ուսուցիչ Պ. Չուխայանի նախաձեռնությամբ մեր դպրոցում անցկացվեց ներդպրոցական շախմատի մրցույթ, որին մասնակցեցին դպրոցի 2-9 դասարանցի շախմատասերները: Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով: Նկարները տես...>>> 2015 թվականի հունվարի 14-ին, «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեցին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման արդյունքները: Մեզ համար այս արդյունքները սպասված և ուրախալի էին: 6 չափորոշիչների հանրագումարի արդյունքում մեր դպրոցը զբաղեցրեց 17-րդ տեղը «Քաղաքային մեծ և միջին հիմնական դպրոցներ» խմբում, ստանալով 4,56 վարկանիշ և լիդերին զիջելով ընդամենը 0,67 միավորով: Իսկ «Կառավարման արդյունավետության» ցուցանիշներով մենք 1-ինն ենք՝ 7,49 վարկանիշով, 2-րդ տեղում հայտնված Գյումրու Գր.Լուսավորիչի անվ. թիվ 31 դպրոցին գերազանցելով 0,81-ով: Այս ցուցանիշը և՛ ամբողջ դպրոցի, և՛ առանձին անհատների նվիրված գործունեության արդյունքն է, առաջին հերթին՝ տնօրեն Ա.Օհանյանի հմուտ, գրագետ, բարության և մարդասիրության սկզբունքների վրա կառուցված կառավարման ոճի տրամաբանական հետևանքը: Շնորհավորում ենք բոլորիս: Մաղթում պահպանել և բարելավել ձեռք բերված ցուցանիշները: Հ.Գ. Վարկանիշավորման բոլորո մանրամասները կարող եք դիտել http://schoolrate.armedu.am/index.php կայքում: Լուսանկարը վերցված է http://www.ktak.am/print.php?news.233 ռեսուրսից: Ընդհանուր վարկանիշավորում1 Վանաձորի Հ.Թումանյանի անվ. թիվ 3 հմ/դԼոռի5.23 2ք. Արարատի թիվ 3 հմ/դԱրարատ5.21 3ք. Երևանի Ա.Չեխովի անվ. թիվ 55 հմ/դԵրևան5.15 4ք. Գյումրու Գր.Լուսավորիչի անվ. թիվ 31 հմ/դՇիրակ5.05 5ք. Գյումրու Գ.Նժդեհի անվ. թիվ 17 հմ/դ (կրթ.)Շիրակ4.98 6ք. Երևանի Մ.Մանուշյանի անվ. թիվ 48 հմ/դԵրևան4.85 7ք. Երևանի Ա.Պուշկինի անվ. թիվ 8 հմ/դԵրևան4.81 8ք. Գորիսի Յու.Բախշյանի անվ. թիվ 3 հմ/դՍյունիք4.72 9ք. Երևանի Ն.Զարյանի անվ. թիվ 130 հմ/դԵրևան4.72 10ք. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվ. թիվ 20 հմ/դԵրևան4.71 11ք. Սիսիանի թիվ 2 hմ/դՍյունիք4.68 12ք. Երևանի Ն.Աղբալյանի անվ. թիվ 19 հմ/դԵրևան4.68 13ք. Երևանի Խ.Աբովյանի անվ. թիվ 2 հմ/դԵրևան4.64 14ք. Երևանի Ալ.Բլոկի անվ. թիվ 122 հմ/դԵրևան4.61 15ք. Ստեփանավանի Ա.Պուշկինի անվ. թիվ 2 հմ/դԼոռի4.57 16ք. Վաղարշապատի Գ.Նժդեհի անվ. թիվ 8 հմ/դԱրմավիր4.57 17ք. Երևանի թիվ 100 հմ/դԵրևան4.56 Կառավարման արդյունավետություն Դպրոցի անվանում Վարկանիշ 1ք. Երևանի թիվ 100 հմ/դԵրևան 7.49 2ք. Գյումրու Գր.Լուսավորիչի անվ. թիվ 31 հմ/դՇիրակ6.68 3ք. Բերդի թիվ 4 հմ/դՏավուշ6.06 4ք. Երևանի Ա.Չեխովի անվ. թիվ 55 հմ/դԵրևան5.83 5ք. Գյումրու Մ.Նալբանդյանի անվ. թիվ 11 հմ/դՇիրակ5.81 6ք. Երևանի Հ. Մորգենթաուի անվ. թիվ 126 հմ/դԵրևան5.79 7ք. Երևանի թիվ 168 հմ/դԵրևան5.77 8ք. Երևանի թիվ 171 հմ/դ |
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|