Երևանի հ. 100 հիմնական դպրոց
  • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․
    • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
      • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
        • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
          • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
          • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
          • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
          • Հաշվետվություններ 2018-2019թթ.
          • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
          • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
          • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
          • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
          • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
          • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
            • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
              • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
              • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
          • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
            • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
              • Ներդպրոցական միջոցառումներ >
                • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                • Ծննդյան օր 6-րդ դասարանում
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2018-2019
    • Ֆոտոդարան 2016-2017
    • ֆոտոդարան 2015-2016
    • Ֆոտոդարան 2014 - 2015 >
      • Ֆոտոդարան 2013 - 2014
      • Ֆոտոդարան 2012 - 2013
      • Ֆոտոդարան 2011 - 2012
      • Ֆոտոսրահ 2010 - 2011
      • Ապահով Ինտերնետ
    • Ֆոտոդարան 2017-2018
    • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

Այս տարին էլ թևեց անցավ , ու մեզ համար անցյալ դարձավ...

12/31/2014

0 Comments

 
Изображение
Ցանկանում եմ, որ այս գալիք տարին բոլորին երջանկություն բերի......
Թող, որ բոլորի երազանքները իրականություն դառնան...
Թող այս տողերը կարդացողի աչքերը երբեք չպարուրվեն տխրության նոտաներով.....

100 դպրոցի տնօրեն Ա. Օհանյան
նկարները տես ...>>>

0 Comments

Բագրատը և Մանեն նախագահի նստավայրում մասնակցում են Ամանորի հանդիսությանը:

12/25/2014

0 Comments

 
Изображение
0 Comments

Բաց դաս 7 բ դասարանում (Հայոց եկեղեցու պատմություն)

12/16/2014

0 Comments

 
Изображение
7 րդ բ դասարանը ներկայացրեց բաց դաս Հայոց եկեղեցու պատմություն  առարկայից: Թեման էր <<Աստվածաշնչյան առակների>> մեկնությունը:
Դասն սկսվեց <<Տերունական աղոթքով>> - զուգահեռաբար համակարգչի էկրանին արտացոլվում էր <<Հայր մեր>> - ը: Դասին ներկայացված էր <<Խորհրդավոր ընթրիքի>> տեսարանը, որտեղ աշակերտները մարմնավորել էին Հիսուսի և 12 առաքյալների կերպարները` համապատասխան հագուստներով: 
Աշակերտները, բեմականացմանը զուգահեռ, ներկայացրին առակների գաղափարը և արդիականությունը այն է` բոլորին հաղորդակից դարձնել Աստվածաշնչյան առակներին, որոնց հիմնական պատգամն է՝ ապրել նորովի կյանքով, չհեռանալ Աստծուց, ամեն վայրկյանի համար շնորհակալ լինել Աստծուն, լինել բարի, ներող, սիրող, հանդուրժող, չծուլանալ, չնախանձել, չբամբասել: Ներածական խոսքով հանդես եկավ դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լիլիթ Վարաժյանը: Տնօրեն Ա. Օհանյանի ուշադրությունը գրավեց աշակերտների մշակված, գրագետ ու տպավորիչ խոսքը: Առակները պատշաճորեն ներկայացնելու և դասը բարձր մակարդակով կազմակերպելու համար դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց ուսուցչուհուն և  աշակերտներին : Դասին ներկա էր նաև Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տարածաշրջանի պատասխանատու Արմինե Թոքաթլյանը: Նա դրվատանքի խոսքեր ասաց մասնակիցներին և դրական լիցքերով հեռացավ դպրոցից: 
Նկարները տես...>>>


Изображение
Նա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնյալ միջավայրից Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանի օրհնությամբ իր խորին գնահատանքը բերեց թիվ 100 դպրոցի տնօրենին, մանկավարժներին, ծնողներին և աշակերտներին:

0 Comments

«Իմ հույզերի աշխարհը», «Իմ մտքերի աշխարհը» և «Իմ խոսքի աշխարհը»

12/16/2014

0 Comments

 
Изображение
12.12.2014թ.-ին, հաշմանդամության միամսյակին նվիրված միջոցառումների շարքի վերջին և ամփոփող իրադարձությունն էր:
Երևանի 100 դպրոցի բազմամասնագիտական թիմն անցկացրեց բաց դաս «Զգում եմ: Մտածում եմ: Խոսում եմ:» խորագրով, որին մասնակցում էին 2-րդից 4-րդ դասարանի աշակերտները: Բաց դասի հիմնական գաղափարն էր ցույց տալ դպրոցում աշակերտների գործունեության բազմակողմանիությունը՝ զգացմունքների, գաղափարների և դրանք արտահայտելու միասնությունը: Զննականության համար մեծ պաստառ էր պատրաստվել, որն ինտերակտիվորեն օգտագործում էին երեխաները: 
«Իմ հույզերի աշխարհը», «Իմ մտքերի աշխարհը» և «Իմ խոսքի աշխարհը» պայմանական անվանումներով խմբերը հերթականությամբ ներկայացրեցին իրենց գիտելիքները նշված թեմաների մասին: Բաց դասն ավարտվեց հսկայական «ընկերության շղթայով» և ուրախ երգերով: 
Հիրավի, այս փոքրիկ դասը դպրոցի ողջ բազմամասնագիտական թիմի՝ տնօրենի, մանկավարժների, ծնողների և երեխաների միասնականության ամրապնդման խորհրդանիշն էր...

նկարները տես...>>>

0 Comments

8 ա-ի հաջողությունները

12/11/2014

0 Comments

 
Изображение
8 ի ա դասարանը ուրախ է դասընկերոջ հաղթանակների համար:
նկարները տես...>>>

0 Comments

Լոգոպեդի միջազգային մասնագիտական տոն

12/6/2014

0 Comments

 
Изображение
2014 թվականի նոյեմբերի 14-ին Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում լոգոպեդի միջազգային մասնագիտական տոնի կապակցությամբ կազմակերպված «Իմ լոգոպեդը» խորագրով նկարների մրցույթում հաղթող էին ճանաչվել 100 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արման Միլիտոսյանը և 2012-2013թթ. ուստարվա շրջանավարտ Հակոբ Անեշյանը:
Դպրոցի այս կարևոր նվաճումն ըստ արժանվույն գնահատվեց:
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման արարողությունը: Դպրոցի տնօրեն տիկին Ա.Օհանյանը շնորհակալագրեր հանձնեց հաղթողներին՝ ընդգծելով նրանց յուրատեսակ աշխարհընկալումը և նկարչական ձիրքը: Նա նաև իր հատուկ անակնկալ մրցանակներ էր նախապատրաստել հաղթողների համար:
Դպրոցի ներառական թիմը նույնպես իր կողմից հատուկ նվեր էր պատրաստել տաղանդաշատ նկարիչների համար:
Արարողությանը մասնակից էին բազմամասնագիտական թիմի բոլոր անդամները՝ տնօրենը, մանկավարժները, մասնագետները, ծնողները, դասընկերները: Այն հերթական անգամ ի ցույց դրեց 100 դպրոցի բոլոր օղակների պրոֆեսիոնալիզմը և համագործակցային ձեռքբերումները, որոնք արտահայտվում են մեր հպարտության՝ մեր երեխաների հաջողությունների շնորհիվ:
Դպրոցի ամբողջ անձնակազմի անունից ևս մեկ անգամ շնորհավորում ենք մեր երիտասարդ արվեստագետներին և մաղթում նորանոր վերելքներ:

նկարները տես...>>>

0 Comments

Աշնան գույները երաժշտության մեջ

12/5/2014

0 Comments

 
Изображение
Այսօր 1 բ և 4 բ դասարանի աշակերտները ներկայացրեցին <<Աշնան գույները երաժշտության մեջ>> դաս միջոցառումը: Դասի նպատակն էր ընդլայնել երեխաների երաժշտական տպավորությունները, երաժշտական հուզական ընկալումը: Աշնան մասին նրանք պատմում էին, արտասանում, ինչպես նաև կարդում իրենց գրված շարադրությունները: Ամբողջ դասի ընթացքում հնչեցին Չայկովսկու և Շոպենի ստեղծագործությունները: Նրանք մեծ ուշադրությամբ ունկնդրում և դատողություններ էին անում երաժշտության մասին: Համատեղ դասը Հ. Սաֆարյան և Կ. Առուստամյան շատ արդյունավետ էր և ուսուցողական ոչ միայն երեխաների, այլ նաև ծնողների համար:
Մեջբերում տնօրենի խոսքից.
Առաջ, դպրոցական տարիներին ես գրում էի աշնան մասին շարադրություններ, որովհետև այդպես էր պետք, որովհետև հանձնարարված էր: Հիմա գեղեցիկ բառեր չեմ փնտրում, որ դնեմ իրար կողքի, հիմա միայն զգում եմ աշունը, աշնան մեղեդին, ապրում աշնան ամեն մի օրով: Սիրում եմ աշունը, հատկապես երբ տերևները թափվում են և զարդարում գետինը: Այդ ժամանակ հասկանում եմ, որ աշունն էլ ինձ է սիրում: 
Նկարները տես...>>>

0 Comments

Մեր նվաճումները 

12/3/2014

0 Comments

 
Изображение
100 դպրոցի 1 - ին բ դասարանի աշակերտները մեծ ուրախությամբ ողջունում են իրենց դասընկեր Կչոզյան Խաչատուրի հաղթանակը և իրենց ուրախությանը մասնակից են դարձնում դպրոցի տնօրեն Ա. Օհանյանին և դասվար Գ. Ալեքսանյանին: 


Изображение
Եթե չունենանք արժանապատվություն, չենք ունենա հաղթանակներ, այսպես սկսեց իր խոսքը  դպրոցի տնօրենը  Ա. Օհանյանը:
Սպորտը օգնում է ձեզ զարգացնել ձեր  ֆիզիկական հմտությունները, վարժություններ կատարել, նոր ընկերներ ձեռք բերել, հաճույք ստանալ, սովորել խաղալ թիմում, սովորել խաղալ արդար և բարձրացնել ձեր ինքնագնահատականը: 
Սպորտում սովորած դասերը կարող են օգնել ձեզ ձևավորել ձեր արժեքները և վարքագծերը հասուն կյանքում: Հիշեք պ
ետք է միշտ ուրախանալ ու հպարտանալ հաղթանակներով , սակայն սովորել նաև  վերապրել հիասթափությունները և պարտությունները:

0 Comments

Աշնանային ցուցահանդես 3 ա դասարանում

12/1/2014

0 Comments

 
Изображение
Աշնան տոնը առանձին շուքով նշվեց 3 ա դասարանում աշնանային շքեղ գույների, երգի, երաժշտության, բանաստեղծությունների, երկխոսությունների, պարի, բեմադրության ցուցահանդեսին աշակերտների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքների ու նկարների մեջ: Մեծ նշանակություն ունեցավ միջառարկայական կապը` միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Նկարները տես...>>>

0 Comments

Այցելություն Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ

12/1/2014

0 Comments

 
Picture
  Թիվ 100 դպրոցի առօրյան միշտ էլ հագեցած է բազմազան ու շատ հետաքրքիր միջոցառումներով: Վերջերս նման միջոցառումներից մեկը կազմակերպել էին փոխտնօրեն տ-ն Կարապետյանը և Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ, պահեստի գնդապետ պ-ն Նանյանը: Նրանց գլխավորությամբ IX դասարանի աշակերտները VIIIԲ  դասարանի որոշ աշակերտների հետ միասին այցելեցին  Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ: Այնտեղ երեխաներին դիմավորած սպան երեխաներին ծանոթացրեց ինստիտուտի ստեղծման պատմությանը, մասնակցությանը ղարաբաղյան ազատամարտին: Նրա առաջնորդությամբ երեխաները եղան ինստիտուտի Փառքի սրահում, որտեղ ցուցադրված էին հաստատության  նվաճումները տարբեր հարթակներում, նյութեր արտասահմանյան կառույցների հետ համագործակցության մասին, ուսում ստացող սպաների  այժմյան առօրյայի, ուսումնական պրոցեսի կազմակերպման  հետ կապված լուսանկարներ: Հետո երեխաները ներկա եղան կրակային պատրաստության ամբիոնում անցկացվող դասին, որտեղ ծանոթացան ռազմական տեխնիկայի տարբեր նմուշների: Շատ մեծ էր երեխաների հետաքրքրությունը այն ամենի հանդեպ, ինչ տեսնում ու լսում էին: Նրանք բազմաթիվ հարցեր տվեցին սպաներին, որոնց տրվեցին շատ հետաքրքիր ու սպառիչ պատասխաններ:
Այնուհետև երեխաներին ուղեկցեցին ինստիտուտի  թանգարան, որտեղ ցուցադրված էին շատ նմուշներ, կապված բանակաշինության, դրա ակունքներում կանգնած ռազմական ու քաղաքական գործիչների, ռազմական գործողությունների, տարած հաղթանակների հետ կապված:
Դե իսկ վերջում երեխաներին և նրանց ուղեկցողներին համեղ կերակրեցին ինստիտուտի ճաշարանում:
Ցավոք, ինչպես ամեն լավ բան, այդ շատ հետաքրքիր  էքսկուրսիան էլ ավարտվեց:
Երեխաները ինստիտուտը լքեցին էլ ավելի հայրենասեր դարձած, հաղթական կամքով, հայրենիքը ամեն տեսակի ոտնձգություններից պաշտպանելու վճռականությամբ  և հայրենիքի պայծառ ու հզոր ապագայի հանդեպ մեծ հավատով լի
:

Նկարները տես...>>>

0 Comments

    Categories

    Все

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    Июнь 2015
    Май 2015
    Апрель 2015
    Март 2015
    Февраль 2015
    Январь 2015
    Декабрь 2014
    Ноябрь 2014

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.