Այսօր 1 բ և 4 բ դասարանի աշակերտները ներկայացրեցին <<Աշնան գույները երաժշտության մեջ>> դաս միջոցառումը: Դասի նպատակն էր ընդլայնել երեխաների երաժշտական տպավորությունները, երաժշտական հուզական ընկալումը: Աշնան մասին նրանք պատմում էին, արտասանում, ինչպես նաև կարդում իրենց գրված շարադրությունները: Ամբողջ դասի ընթացքում հնչեցին Չայկովսկու և Շոպենի ստեղծագործությունները: Նրանք մեծ ուշադրությամբ ունկնդրում և դատողություններ էին անում երաժշտության մասին: Համատեղ դասը Հ. Սաֆարյան և Կ. Առուստամյան շատ արդյունավետ էր և ուսուցողական ոչ միայն երեխաների, այլ նաև ծնողների համար:
Մեջբերում տնօրենի խոսքից.
Առաջ, դպրոցական տարիներին ես գրում էի աշնան մասին շարադրություններ, որովհետև այդպես էր պետք, որովհետև հանձնարարված էր: Հիմա գեղեցիկ բառեր չեմ փնտրում, որ դնեմ իրար կողքի, հիմա միայն զգում եմ աշունը, աշնան մեղեդին, ապրում աշնան ամեն մի օրով: Սիրում եմ աշունը, հատկապես երբ տերևները թափվում են և զարդարում գետինը: Այդ ժամանակ հասկանում եմ, որ աշունն էլ ինձ է սիրում:
Նկարները տես...>>>