![]() ՀՀԿ կանանց խորհուրդը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում–այց Երևանյան թանգարաններ, որին մասնակցում էին 1200 աշակերտ 60 դպրոցներից : Մեր դպրոցը ևս այդ ցուցակում էր: նկարները տես...>>> ![]() Այսօր մեր դպրոցում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվան, որին ներկա էր Երևան քաղաքի հանրակրթության վարչությանից տ. Սուսաննա Գասպարյանը: Այդ օրվա առիթով տնօրեն Ա. Օհանյանը շնորհավորեց բոլոր մանուկներին, ցանկանալով նրանց անհոգ մանկություն: Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներում նշում են այդ օրը: Միջոցառման մյուս մասում <<Լավագույն տատիկ>>, <<Լավագույն պապիկ>> մրցանակաբաշխությունում հաղթած տատիկները և մեկ պապիկ ստացան շնորհակալագրեր տնօրենի կողմից: Կազմակերպվեց նաև կավճանկարչության մրցույթ, որին մասնակցեցին դպրոցի 1-ից 4 - րդ դասարանի աշակերտները: Հնչում էր ուրախ երաժշտություն, որի ներքո երեխաները նկարում էին իրենց հանձնարարված թեմաները: Թեմաներն էին <<Երջանիկ մանկություն>>, <<Իմ հայրենիքը>> և ազատ: Հաղթող ճանաչված մասնակիցները խրախուսվեցին տնօրենի կողմից: ![]() Արդեն 3 տարի է, որ դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին տրվում է ամառային առաջադրանքներ...Նպատակը` տարվա ընթացքում ստացած գիտելիքների պահպանում, ամրապնդում: Տետրերի բովանդակությունը մանկավարժների, հոգեբանների, լոգոպեդների և ուսուցիչների համագործակցության արդյունքն է: Դպրոցի մանկավարժների և ծնողների համատեղ աշխատանքը շարունակվում է նաև ամառային արձակուրդների ընթացքում: նկարները տես...>>> ![]() Սիրելի´ աշակերտներ Շնորհավորում եմ բոլորիդ` Վերջին դասի կապակցությամբ: Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր մանկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թևակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ: Մեր երեխաների խելահեղ պարը Հյուսիսային պողոտայում Մայիսի 18 - ին մեր դպրոցի պարսկերեն ուսումնասիրող 5 - րդ դասարանի աշակերտները, 6 -րդ դասարանի Ժորան, ով ևս ուսումնասիրում է պարսկերեն, եղան Խնկո Ապոր գրադարանում: Պարսկական ընթերցասրահում ներկայացել են միջոցառման- համատեղ: Հայերեն մասը գրադարանինն էր, պարսկական մասը Մարիամ Պողոսյանինը: Երեխաները հստակ, գեղեցիկ և լիարժեք պատրաստվել էին: Գրադարանավարը ապշած էր մեր երեխաների հստակ խոսքից: Ապրեն մեր երեխաները: Նրանք արժանացան գովեստի խոսքերի, ասվեց, որ նույնիսկ համալսարանավարտ երեխաները չեն կարող նման ձևով հստակ, ճիշտ և առոգանությամբ խոսել: ![]() Հայոց ցեղասպանության 100 - ամյակի տարելիցին նվիրված միջոցառման մասնակից դասարանների և աշակերտների խրախուսում տնօրենի կողմից: Լավագույն դերակատարման համար 7 բ Հարությունյան Լյուդվիգ, Սանամյան Գագիկ 5 ա Մարգարյան Գևորգ, Միտոյան Կամո 6 բ Զարբաբյան Հարություն, Սահակյան Դավիթ Լավագույն ասմունքի համար 7բ Ասատրյան Ռուբեն, Պետրոսյան Լիլիթ Պարի լավագույն կատարման համար 7բ Գրիգորյան Մերի Լավագույն դասարան 3, 4 ա, 5 ա, 5 բ, 7բ << Հիշում եմ և պահանջում>>շարադրության մրցույթ 7բ Սանամյան Արևիկ 9 Մելքոնյան էրիկ << Ազգային ճաշատեսակներ>> բաց դաս 6 բ դասարան << Պաստառների >>մրցույթ 7 բ դասարան Երգի լավագույն կատարման համար 4ա Հովհաննիսյան Անահիտ ![]() Մայիսի 13 - ին 7 բ դասարանում տեղի ունեցավ բաց դաս <<Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին>> թեմայով: Դասը սկսվեց ուսուցչուհու բացման խոսքով: Նա ներկայացրեց 2 - րդ աշխարհամարտի փուլերը, խոսեց հայ ժողովրդի կյանքում մայիս ամսվա դերի և նշանակության մասին : Աշակերտները ներկայացրին,պատերազմում հայերի դերը,հայ ժողովրդի կատարած սխրանքը,5 մարշալների անկրկնելի ավանդը և հայ ժողովրդի զավակների հայրենասեր նվիրումը: Դասը համեմված էր 2 գեղեցիկ պաստառներով,որոնցից 1-ը նվիրված էր մարշալներին, մյուսը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմին: Դասը ուսանելի էր և հայրենասիրական: Աշակերտները մե |
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|
-
Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․
-
Դպրոցի անցուդարձ - 2021-2022
>
-
Դպրոցի անցուդարձ - 2020-2021
>
-
Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ.
>
- Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
- Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
- Էլեկտոնային ամսագիր 2018-2019
- Հաշվետվություններ 2018-2019թթ.
- Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
- Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
- Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
- Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
- Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
- Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
- Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
-
Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ.
>
-
Դպրոցի անցուդարձ - 2020-2021
>
-
Դպրոցի անցուդարձ - 2021-2022
>
- etwinning-ը դպրոցում
- Փաստաթղթեր
- Մեր մասին
- Կրթական պաշարներ
- Բարության դասեր
- Մեթոդական նյութեր
- Ֆոտոդարան 2018-2019
- Արև 2014
- Ստեղծագործողի էջ
- Կապ