Այսօր մեր դպրոցում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվան, որին ներկա էր Երևան քաղաքի հանրակրթության վարչությանից տ. Սուսաննա Գասպարյանը: Այդ օրվա առիթով տնօրեն Ա. Օհանյանը շնորհավորեց բոլոր մանուկներին, ցանկանալով նրանց անհոգ մանկություն: Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներում նշում են այդ օրը: Միջոցառման մյուս մասում <<Լավագույն տատիկ>>, <<Լավագույն պապիկ>> մրցանակաբաշխությունում հաղթած տատիկները և մեկ պապիկ ստացան շնորհակալագրեր տնօրենի կողմից: Կազմակերպվեց նաև կավճանկարչության մրցույթ, որին մասնակցեցին դպրոցի 1-ից 4 - րդ դասարանի աշակերտները: Հնչում էր ուրախ երաժշտություն, որի ներքո երեխաները նկարում էին իրենց հանձնարարված թեմաները: Թեմաներն էին <<Երջանիկ մանկություն>>, <<Իմ հայրենիքը>> և
ազատ: Հաղթող ճանաչված մասնակիցները խրախուսվեցին տնօրենի կողմից:
ազատ: Հաղթող ճանաչված մասնակիցները խրախուսվեցին տնօրենի կողմից: