Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ. 100 հիմնական դպրոց
  • Դպրոցի անցուդարձ 2023-2024 թթ
    • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․ >
      • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
        • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
          • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
            • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
            • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
            • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
            • Հաշվետվություններ 2018-2019թթ.
            • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
            • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
            • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
            • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
            • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
            • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
              • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
                • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
                • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
            • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
              • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
                • Ներդպրոցական միջոցառումներ >
                  • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                  • Ծննդյան օր 6-րդ դասարանում
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • Հայտարարություն 2023-2024 >
      • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2018-2019
    • Ֆոտոդարան 2016-2017
    • ֆոտոդարան 2015-2016
    • Ֆոտոդարան 2014 - 2015 >
      • Ֆոտոդարան 2013 - 2014
      • Ֆոտոդարան 2012 - 2013
      • Ֆոտոդարան 2011 - 2012
      • Ֆոտոսրահ 2010 - 2011
      • Ապահով Ինտերնետ
    • Ֆոտոդարան 2017-2018
    • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

Բաց դաս ,,Էկոլոգիա"

4/29/2015

0 Comments

 
Изображение
Այսօր կենսաբանության ուսուցչուհի Ա. Գյոզալյանը և քիմիայի ուսուցչուհի Ն.  Ներսիսյանը 7- ի ա և բ դասարաններում անցկացրեցին բաց դաս <<Էկոլոգիա>> թեմայով: Նրանք ներկայացրեցին`
1. Աշխարհի էկոլոգիան

2. Հայաստանում ծագող հրատապ հարցերը բնապահպանության վերաբերյալ
3. Սևանի խնդիրը
4. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին դրված ծաղիկների կյանքը.
Աշակերտները իրենց ուժերով մշակել էին ծաղիկները և թուղթ ստացել ծաղիկներից: Նրանք թուղթը ներկել էին անմոռուկի գույներով: Երեխաները ներկայացրեցին նաև անմոռուկը, նրա գույների իմաստը կապված Հայոց ցեղասպանության 100 - րդ տարելիցի հետ:
նկարները տես...>>>


0 Comments

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

4/20/2015

0 Comments

 
Изображение
1-  ին բ դասարանում այսօր տոն էր: Դաշնամուրային մեղմ երաժշտության ներքո աշակերտները զույգերով ներկայացան հյուրերին : Սկզբում նրանք ներկայացրեցին հայոց լեզվի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և երգեցին հայերենին նվիրված երգ: Հետո նրանք ներկայացրեցին Մ. Մաշտոցին որպես հայերենի առաջին ուսուցիչ: Տարբեր հեքիաթների հերոսները իրենց գեղեցիկ դերախաղով հիացրեցին հյուրերին: Միջոցառումը ամփոփվեց հայրենասիրական երգով, Սյուզաննայի մենապարով և դասվարի շնորհակալական խոսքով: Դպրոցի տնօրենը շնորհավորեց բոլորին և խորին շնորհակալություն հայտնեց դասվարին և ծնողներին: Միջոցառումը ունենալով ուսուցողական, դաստիարակչական և գեղագիտական նշանակություն, մեծ բավականություն պատճառեց բոլորին:
Նկարները տես...>>>

0 Comments

Ավանդական ուտեստներ

4/20/2015

0 Comments

 
Изображение
Երբ հարկ է լինում բնորոշելու հային, հպարտությամբ և հիացմունքով ներկայացնում են հայի հյուրասիրությունը, ասպնջականությունը: Հայի ավանդական սեղանին են բազմում հայկական ազգային ճաշատեսակները, համադամ ուտելիքները: Այսօր մեր դպրոցի 6- րդ բ դասարանի աշակերտները դարձան շարունակողը ավանդական հյուրասիրության: Խորհրդանշական էին հայի ջերմությունըհիշեցնող կարմիր անձեռոցիկները, արցախյան ժինգյալով հացը, լավաշով, կանաչիով ուտեստները, իսկ ավանդական գաթան պարզապես սեղանի զարդն էր՝ քաղցրությամբ խորհրդանշելով հայի քաղցր խոսքն ու բարեսրտությունը: Երեխաները կազմակերպեցին անմիջական հյուրասիրություն և արժանացան գովեստի խոսքերի տնօրենի և ուսուցիչների կողմից:
Շնորհակալություն:
Նկարները տես...>>>

0 Comments

Վերապատրաստումներ 100 դպրոցում

4/17/2015

0 Comments

 
Изображение
Մեր դպրոցի շուրջ 25 ուսուցիչներ մասնակցեցին 5 օրյա վերապատրաստման դասընթացների <<Կրթություն բոլորի համար>> թեմայով:
Նկարները տես...>>> 

0 Comments

Մեր պապերը

4/17/2015

0 Comments

 
Изображение
Այսօր 1 - ին ա դասարանում <<Հիշում ենք և պահանջում>> խորագրի տակ անցկացվեց փոքրիկ միջոցառում <<Մեր պապերը>> թեմայով: Երեխաները պատմեցին իրենց պապիկների մասին և նրանց նկարները փակցրեցին ծառին: Ուսուցիչը խոսեց << Անմոռուկի>> խորհրդի մասին, և երեխաները երաժշտության ներքո մոմեր դրեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Ուսուցիչը հորդորեց վառ պահել իրենց պապերի հիշատակը և պատիվը: Ա. Օհանյանը նշեց, որ հենց այսպիսի միջոցառումների մեջ են ծնվում մեր ապագա հայրենասերները:
Նկարները տես...>>>

0 Comments

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 _ ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

4/17/2015

0 Comments

 
Изображение
 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պետական հանձնաժողովի անդամներն այնուհետև ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: 

Այսպիսով, Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցի համահայկական 
հռչակագրում ամրագրված տարեթիվը մտավ ոչ միայն հայոց, այլև համաշխարհային 
պատմության մեջ: Փաստաթուղթը տնօրեն Ա. Օհանյանի կողմից  ընթերցվեց նաև դպրոցի բարձր դասարաններում:  

Նկարները տես...>>>










0 Comments

Հանդիպում ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հետ

4/15/2015

0 Comments

 
Изображение
Երևանի 100 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները այսօր հանդիպում ունեցան ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հետ: Հանդիպումը կայացավ ջերմ մթնոլորտում և տևեց գրեթե 1 ժամ: Պրն. փոխնախարարը իր խոսքը սկսեց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատմական ակնարկով: Նրա խոսքը համեմված էր հայրենասիրությամբ և աշակերտները հիացմունքով ու հետաքրքրությամբ լսեցին ամեն մի խոսք, որն ուղղված էր հայ ժողովրդի պատմական անցյալին: Աշակերտների հարցերին փոխնախարարը պատասխանեց մեծ սիրով և ուրախությամբ, քանի-որ նա նկատեց երեխաների ճիշտ գիտական հարցադրումները, ինչպես նաև նրանց ցավը իրենց ժողովրդի ողբերգական անցյալի նկատմամբ: Իր խոսքն աշակերտներին ուղղեց նաև դպրոցի տնօրեն Ա. Օհանյանը, նշելով, որ դաստիարակության անկյունաքարը կազմում է հայրենասիրությունը: 7 - րդ բ դասարանի աշակերտ Գ. Սանամյանը Ա. Նազարյանին նվիրեց սեփական ձեռքերով պատրաստված անմոռուկ և լուսանկարվեց նրա հետ: Ա. Նազարյանը հրաժեշտ տվեց աշակերտներին և խոստացավ հանդիպումները դարձնել շարունակական, քանի-որ նա ևս հավասարը - հավասարի հետ շփվեց մեր աշակերտների հետ:
Նկարները տես...>>>

0 Comments

Համաքաղաքային շաբաթօրյակ

4/12/2015

0 Comments

 
Изображение
Աջափնյակ վարչական շրջանի 100 հիմնական դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին:
Նկարները տես....>>>



 

0 Comments

Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Սուրբ Զատիկ

4/11/2015

0 Comments

 
Изображение
Ապրիլի 5-ին (2015թ. տոնացույցով) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ողջ հայությունը, մեր Եկեղեցու հավատացյալ զավակները Հայաստանում և Սփյուռքում տոնակատարում են համաքրիստոնեական մեծագույն տոնը` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը` Սբ. Զատիկը: Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», հնչեց դեռ շաբաթ երեկոյան` Ճրագալույցի սբ. Պատարագի ընթացքին պատարագիչ քահանայի շուրթերից մեկ անգամ ևս ազդարարելով, որ Աստվածորդու` խաչի վրա մահվամբ և հրաշափառ Հարությամբ մարդը վերստին արժանացավ հավիտենական կյանքը ժառանգելու իր կոչմանը:  6 - րդ բ դասարանի աշակերտները ուսուցչուհի Լիլիթ Վարաժյանի հետ միասին անցկացրեցին բաց դաս միջոցառում նվիրված այդ օրվան:
նկարները տես...>>>

0 Comments

Կախարդի քսակը

4/11/2015

0 Comments

 
Изображение
5 ա դասարանը կրկին անգամ տիկնիկային ներկայացում էր պատրաստել կրտսեր դասարանի երեխաների համար: Այս անգամ նրանք ցուցադրեցին <<Կախարդի քսակը >> ներկայացումը: Ներկայացումը հետաքրքիր էր և ուսանելի աշակերտների համար:
Նկարները տես ...>>>

0 Comments
<<Previous

    Categories

    Все

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    Июнь 2015
    Май 2015
    Апрель 2015
    Март 2015
    Февраль 2015
    Январь 2015
    Декабрь 2014
    Ноябрь 2014

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.