
1- ին բ դասարանում այսօր տոն էր: Դաշնամուրային մեղմ երաժշտության ներքո աշակերտները զույգերով ներկայացան հյուրերին : Սկզբում նրանք ներկայացրեցին հայոց լեզվի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և երգեցին հայերենին նվիրված երգ: Հետո նրանք ներկայացրեցին Մ. Մաշտոցին որպես հայերենի առաջին ուսուցիչ: Տարբեր հեքիաթների հերոսները իրենց գեղեցիկ դերախաղով հիացրեցին հյուրերին: Միջոցառումը ամփոփվեց հայրենասիրական երգով, Սյուզաննայի մենապարով և դասվարի շնորհակալական խոսքով: Դպրոցի տնօրենը շնորհավորեց բոլորին և խորին շնորհակալություն հայտնեց դասվարին և ծնողներին: Միջոցառումը ունենալով ուսուցողական, դաստիարակչական և գեղագիտական նշանակություն, մեծ բավականություն պատճառեց բոլորին:
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>