Երևանի 100 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները այսօր հանդիպում ունեցան ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հետ: Հանդիպումը կայացավ ջերմ մթնոլորտում և տևեց գրեթե 1 ժամ: Պրն. փոխնախարարը իր խոսքը սկսեց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատմական ակնարկով: Նրա խոսքը համեմված էր հայրենասիրությամբ և աշակերտները հիացմունքով ու հետաքրքրությամբ լսեցին ամեն մի խոսք, որն ուղղված էր հայ ժողովրդի պատմական անցյալին: Աշակերտների հարցերին փոխնախարարը պատասխանեց մեծ սիրով և ուրախությամբ, քանի-որ նա նկատեց երեխաների ճիշտ գիտական հարցադրումները, ինչպես նաև նրանց ցավը իրենց ժողովրդի ողբերգական անցյալի նկատմամբ: Իր խոսքն աշակերտներին ուղղեց նաև դպրոցի տնօրեն Ա. Օհանյանը, նշելով, որ դաստիարակության անկյունաքարը կազմում է հայրենասիրությունը: 7 - րդ բ դասարանի աշակերտ Գ. Սանամյանը Ա. Նազարյանին նվիրեց սեփական ձեռքերով պատրաստված անմոռուկ և լուսանկարվեց նրա հետ: Ա. Նազարյանը հրաժեշտ տվեց աշակերտներին և խոստացավ հանդիպումները դարձնել շարունակական, քանի-որ նա ևս հավասարը - հավասարի հետ շփվեց մեր աշակերտների հետ:
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>