Վիկտոր Փինեդան, ով հաշմանդամների իրավունքների միջազգային շարժման համաշխարհային առաջնորդներից մեկն է և Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի քաղաքային և տարածաշրջանային պլանավորման բաժնի դասախոս, ժամանել է Հայաստան: Թեև Վիկտորը դադարեց քայլել 5 տարեկանում և ավագ դպրոցից սկսեց օգտագործել շնչառական սարք, նրա ֆիզիկական վիճակը ծառայեց իր կարողությունների և տաղանդների բացահայտման համար և թույլ տվեց նրան ապրել լիարժեք կյանքով։ Այսօր Ապրիլի 2 ին, նա հանդիպեց Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և ծնողների հետ: Շատ հուզիչ պահեր եղան մեզ համար: Աշակերտները տվեցին իրենց հուզող հարցերը և ստացան դրանց սպառիչ պատասխանները: Շատ հաճելի մթնոլորտ էր ստեղծվել այդ դասասենյակում:
Նկարները տես...>>>
Վիկտոր Փինեդան և աշակերտները փոխանակվեցին իրեց էլեկտրոնային փոստերի հասցեներով, հետագայում իրենց կապը էլ ավելի ամրապնդելու ակնկալիքով: Որից հետո դպրոցի տնօրեն՝ Արեգա Օհանյանը մեր հյուրին Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերով պատկերված կոնֆետե սալիկներ հանձնեց:
Նկարները տես...>>>