«Արդեն երկրորդ օրն է, որ բոլորս միասին ի սրտե նշում ենք մեր սիրելի մայրաքաղաքի, մեր մեծ տան՝ Երևանի 2796-ամյակը: Ու հերթական անգամ համոզվում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն, իրոք, սիրում, գնահատում ու արժևորում է մեր հինավուրց, բայց և միշտ երիտասարդ քաղաքը: Վստահ եմ, որ այդ սերն անկեղծ է ու նվիրական: «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը միշտ տոնախմբության է վերածվում, քանզի յուրաքանչյուր երևանցի՝ մեծ թե փոքր, իր հոգատար վերաբերմունքով ու սրտացավությամբ, մշտապես մասնակից է մեր սիրելի քաղաքի շենացմանն ու ավելի գեղեցկացմանը, ուստի, այս օրերին միանգամայն արժանի է վայելելու, ուրախանալու ու հպարտությամբ նշելու մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը:
0 Comments
Leave a Reply. |
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|