Հոկտեմբերի 16- ին մեր դպրոցում անցկացվեց դպրոցական շախմատի 9-րդ օլիմպիադայի առաջին փուլը: Ներդպրոցական մրցումների ավարտից հետո կազմավորվեց դպրոցի հավաքական թիմը, որի անդամներն են Առաքելյան Հայկը, Խումալյան Մելինեն, Մելիքյան Սերգեյը և Բաբայան Միքայելը: Տնօրեն Ա. Օհանյանի խոսքով` մասնակիցների թիվը իրեն գոհացնում է, որակը ևս համեմատաբար բարձրացել է, ինչը պայմանավորված է դպրոցներում շախմատ առարկայի դասավանդմամբ։ Խոսելով հայ հայտնի շախմատիստների մասին` նա նաև հավելեց, որ պետք է տարեցտարի բարձրացնել դպրոցականների խաղամակարդակը: Շախմատի ուսուցիչ Պետրոս Չուխայանը տնօրենի հանձնարարականով կաշխատի թիմի հետ հետագա հաջողությունների հասնելու համար:
0 Comments
Leave a Reply. |
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|