Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երաժշտությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ Այն ոչ միայն ժամանցի կամ զվարճության համար է, այլև լուրջ ազդեցություն է թողնում մարդու հոգեկան, հուզական աշխարհի և մարմնի վրա։ Երաժշտությունը ֆենոմենալ երևույթ է, այն ոգևորում է, նպաստում է տրամադրության, հոգեվիճակի փոփոխմանը։ Այս ամենը փորձեցին ներկայացնել 6-րդ բ դասարանի աշակերտները Կ. Առաքելյանի հետ միասին: Միջոցառման ավարտին այսպես ավարտեց իր խոսքը Արեգա Օհանյանը. <<ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ… ի՞նչ կլիներ, եթե չլինեիր դու, ի՞նչ կլիներ, եթե ամեն օրվա հետ չբացվեր հույսը քեզ հասնելու… ի՞նչ կլիներ, եթե դռները փակ լինեին, եթե փնտրեինք, բայց չգտնեինք քեզ… Ամեն օր մենք բացում ենք մեր աչքերը, գնում աշխատանքի կամ դասի` չգիտակցելով, որ ամեն օրը միակն է մեր կյանքում, այն չի կրկնվի, չի վերադառնա… ինչո՞ւ ենք մենք անում այն, ինչ չենք ցանկանում… դա հավասարազոր է հանցանքի ինքներս մեր նկատմամբ… չպետք է լսել, խոսել, դատել, բացատրել, ուսումնասիրել, սովորել, կառուցել, կերտել, եթե չես ուզում… Հետաքրքիր է, քանիսն են մեզանից առհասարակ մտածում, թե ի՞նչ են ուզում իսկապես... ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ… դու կաս իմ կյանքում, դու կաս ամենուրեք ու ամեն ինչում… միայն թե խնդրում եմ, թող ես էլ լինեմ քեզ հետ… ընդմիշտ…
0 Comments
Leave a Reply. |
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|