Օրինակելի դաս 3 - րդ բ դասարանում: Դասվար Ա. Հարությունյան:
Մայրենիի դաս է. <<Հերացին և տակառագործը>> դասի ամփոփումը:
Աշակերտները տեքստի բովանդակության շուրջ կատարեցին վերլուծություններ և եզրահանգեցին նրան, որ Մ. Հերացու գործունեությունը կարող ենք անվանել հերոսություն: Այնուհետև աշակերտները բաժանվեցին 4 խմբի` նախապես որոշված չորս մասնագիտությունների, ներկայացնելով մասնագիտությունների կարևորությունը մարդու կյանքում: Երեխաները շատ հետաքրքիր ներկայացրեցին յուրաքանչյուր մասնագիտություն: Վերջում նրանք եզրահանգեցին այն մտքին, որ ամեն մարդ պետք է իր գործը սիրով ու նվիրումով կատարի:
Դասին տրվեց նոր վերնագիր.
<<Մասնագիտությունն է կերտում մարդուն>>:
Դասն ուսանելի և շատ հետաքրքիր էր:
Նկարները տես...>>>