Այսօր հ. 100 հիմնական դպրոցում հիշարժան օր էր: Աշակերտական խորհուրդը փոխտնօրեն Թ. Մկրտչյանի ղեկավարությամբ իր հարգանքի տուրքը մատուցեց 1915 թվականին նահատակված հայ սրբադասված զոհերի հիշատակին` ներկայացնելով մի սիրային ողբերգություն <<Գարունա, ձունա արել>> վերնագրով: Գլխավոր դերում հանդես եկավ 8-րդ դասարանի աշակերտ նաև սցենարի հեղինակ Գևորգ Մարգարյանը: Խոսքս ուղղում եմ քե՛զ, հա՛յ մարդ, վաղը եթե կգնաս Ծիծեռնակաբերդ, ծնկաչոք և ինքդ քեզ խոսք կտաս, որ չես նահանջի: Խո՛սք կտաս, որ կպայքարես քո սերնդի համար և այդ պահին ականջդ կդնես քարին` միլիոն ու կես ծափեր կլսվեն քո ականջին: նկարները տես...>>>
0 Comments
Այսօր լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 103 - րդ ամյակը։ Եվ հ. 100 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի սան Գևորգ Մարգարյանը, ով նաև սովորում է Trio Studiօ-ում որոշեց մի փոքրիկ պատմություն ներկայացնել Ձեզ մնջախաղի տեսքով։ Այդ ամենի հեղինակն ու բեմադրիչը ինքն է։ Մնջախաղը կատարվում է Սոնա Ռուբինյանի <<Ժամանակն է>> երգի ուղեկցությամբ։
Այսօր ապրիլի 18 - ը հիշարժան օր դարձավ 1 - ին բ դասարանցիների համար:Նրանց համար սկսվեց մի նոր աշխարհընկալման փուլ, որը լի էր հույսերով և սովորելու անսպառ ցանկությամբ: Թոʹղ որ այս օրը նրանց համար լինի նոր կյանքի սկիզբ, որ կտանի դեպի գիտելիքներով հարստանալու և նոր արժեքներ ձեռք բերելու ժամանակաշրջան` դարձնելով կրթությունը գերակա նպատակ: Տնօրեն տիկին Աբելյանը շնորհավորեց աշակերտներին գրաճանաչության, իսկ ծնողներին երեխաների դժվարին ու կարևորագույն փուլը հաղթահարելու համար: նկարները տես...>>> Այսօր` ապրիլի 18 - ին հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրա խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքներ գործադրել նրա պահպանման համար: 9 - ի ա և 9 - ի բ միացյալ դասարաններում միջառարկայական կապ իրականացվեց << Հայոց պատմություն>> և << Հայոց եկեղեցու պատմություն>. առարկաների միջև` <<Հայոց հուշարձանները>> խորագրով: Շնորհակալություն պատմության ուսուցչուհի Գ. Ասատրյանին և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լ. Վարաժյանին բովանդակալից և ուսանելի դաս անցկացնելու և օրը արժևորելու համար: նկարները տես...>>> Ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 24.01.2018 թ. <<Երևան քաղաքի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թ. հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին N 186 - Ա որոշման հավելված 1 - ի 7.5.1 կետի 29 ենթակետի, (ս/թ ապրիլի 17 - ին ) թիվ 100 հիմնական դպրոցում իրականացվեց <<Փրկարարական խմբի աշխատանքների իրականացումը հակառակորդի օդային հարձակման հետևանքով առաջացած փլուզումների ժամանակ>> թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժանքին ներկա էին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի փրկարարական վարչության պետ, փոխգնդապետ Կ. Արզումանյանը և նույն բաժնի ԱԻՎ և ՔՊ հարցերով հրահանգիչ, ՀԾ ավագ լեյտենանտ Ա. Վելյանը:
նկարները տես...>>> Ապրիլի 11-ին Երևանի հ. 100 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Այբբենարանի հրաժեշտին, որը կազմակերպել էր 1 -ին ա դասարանի դասվար Ե. Ջիլավյանը: Սովորողների շուրթերից հնչեցին բանաստեղծություններ` մեր ոսկեղենիկ տառերը ստեղծող Մ.Մաշտոցի, հայոց լեզվի և ուսուցչի մասին: Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր, կատարվեցին պարեր, որոնք ավելի հետաքրքիր և նոր շունչ հաղորդեցին արդեն իսկ հրաշալի միջոցառմանը: Դասղեկն իր սաներին հանձնեց <<Տառաճանաչության>> հավաստագրեր: Նրա աշխատանքը բարձր գնահատանքի արժանացավ ծնողների կողմից: Հանդեսի ավարտին դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց դասվարին և նրան պարգևատրեց պատվոգրով: նկարները աշխատանքային փուլում: Ապրիլի 11 -ին Երևանի կենդանաբանական այգում անսովոր բացօթյա դաս էր։ 4 - րդ ա դասարանի աշակերտները այգի էին եկել իրենց դասղեկի և <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի ուսուցչի ուղեկցությամբ։ Առարկայի ուսուցչուհին համոզված է, որ սա լավ հնարավորություն էր երեխաների` կենդանիների նկատմամբ ունեցած սերը դեպի իր առարկան ուղղելու համար։
4 -րդ ա դասարանը ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Ղուշչյանի հետ միասին բեմականացրեցին <<Պապն ու շաղգամը>> առակը։ նկարները տես...>>> |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2018
Categories |