
Այսօր հ. 100 հիմնական դպրոցում հիշարժան օր էր: Աշակերտական խորհուրդը փոխտնօրեն Թ. Մկրտչյանի ղեկավարությամբ իր հարգանքի տուրքը մատուցեց 1915 թվականին նահատակված հայ սրբադասված զոհերի հիշատակին` ներկայացնելով մի սիրային ողբերգություն <<Գարունա, ձունա արել>> վերնագրով: Գլխավոր դերում հանդես եկավ 8-րդ դասարանի աշակերտ նաև սցենարի հեղինակ Գևորգ Մարգարյանը: Խոսքս ուղղում եմ քե՛զ, հա՛յ մարդ, վաղը եթե կգնաս Ծիծեռնակաբերդ, ծնկաչոք և ինքդ քեզ խոսք կտաս, որ չես նահանջի: Խո՛սք կտաս, որ կպայքարես քո սերնդի համար և այդ պահին ականջդ կդնես քարին` միլիոն ու կես ծափեր կլսվեն քո ականջին: նկարները տես...>>>