Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ. 100 հիմնական դպրոց
  • Դպրոցի անցուդարձ 2023-2024 թթ
    • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․ >
      • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
        • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
          • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
            • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
            • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
            • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
            • Հաշվետվություններ 2018-2019թթ.
            • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
            • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
            • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
            • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
            • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
            • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
              • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
                • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
                • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
            • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
              • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
                • Ներդպրոցական միջոցառումներ >
                  • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                  • Ծննդյան օր 6-րդ դասարանում
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • Հայտարարություն 2023-2024 >
      • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2018-2019
    • Ֆոտոդարան 2016-2017
    • ֆոտոդարան 2015-2016
    • Ֆոտոդարան 2014 - 2015 >
      • Ֆոտոդարան 2013 - 2014
      • Ֆոտոդարան 2012 - 2013
      • Ֆոտոդարան 2011 - 2012
      • Ֆոտոսրահ 2010 - 2011
      • Ապահով Ինտերնետ
    • Ֆոտոդարան 2017-2018
    • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

Մայրենիի տոնին ընդառաջ

2/24/2018

0 Comments

 
Picture
Մայրենի լեզվի դրախտային աշխարհը ոտք դնողի առջև բացվում են գաղտնիքներով լի բոլոր դռները, այն կարող է մեկնել անմեկնելի առեղծվածները, կարող է բացատրել անբացատրելին: Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների, բաց դասերի և էքսկուրսիաների շրջանակներում 8 - րդ դասարանի մի խումբ աշակերտներ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Գասպարյանի գլխավորությամբ, յուրօրինակ մոտեցմամբ և դրսևորումներով ներկայացրին Հ. Թումանյանի մի քանի հեքիաթների տիկնիկային բեմադրությունը: Այս անգամ կրկին մեր հանդիսատեսներն էին ոչ միայն մեր տարրական դպրոցի աշակերտները, այլև հ. 42 մանկապարտեզի ավագ խմբի սաները: Փոքրիկ հանդիսատեսները ճամփորդություն կատարեցին Անմահ լոռեցու հեքիաթների զարմանահրաշ աշխարհներով: Ներկայացումը ուսուցողական բնույթ ուներ՝ հեքիաթների հերոսները պարբերաբար հարցեր էին հղում փոքրիկ հանդիսատեսին:
​Նկարները տես...>>>


0 Comments

Բաց դաս 3 - րդ բ դասարանում

2/23/2018

0 Comments

 
Picture
Փետրվարի 22-ին 3 - րդ բ դասարանում տեղի ունեցավ միջոցառում  անգլերեն առարկայից` «ABC Party» խորագրով (ուսուցիչ Գ. Մելտոնյան): Միջոցառումը նվիրված էր անգլերենի տառուսուցմանը: Միջոցառման ընթացքում աշակերտները ասմունքեցին անգլերենի տառերի, գույների, թվերի մասին, կազմեցին երկխոսություններ, անվանեցին մարմնի մասերը, երգեցին երգեր դրանց վերաբերյալ: Բեմադրեցին <<Պապն ու Շաղգամը>> հեքիաթը: Միջոցառումն  ուղեկցվեց տեսասահիկների գեղեցիկ ցուցադրմամբ: Տնօրեն Ա. Աբելյանը կարևոր համարեց անգլերենի ուսուցումը:<<Որքան շատ լեզու իմանաք, այնքան շատ հնարավորություններ կբացվեն ձեր առջև, իսկ անգլերենի շնորհիվ կկարողանաք բազմաթիվ ընկերներ գտնել աշխարհի տարբեր անկյուններում և շփվել նրանց հետ բոլորին հասկանալի լեզվով>>,- հավելեց նա: Այնուհանդերձ տնօրենը կարևորեց ոսկեղենիկ մայրենիի դերը, հորդորեց աշակերտներին՝ անաղարտ պահել հայերենը՝ որպես ազգի գոյության հիմք:
նկարները տես...>>>

0 Comments

9 - րդ բ դասարան Հ.Թումանյանի քառյակները

2/22/2018

0 Comments

 
Picture
Բաց դաս 9 - րդ բ դասարանում
​Նկարները տես...>>>

0 Comments

Անաղարտ պահենք մեր մայրենին

2/21/2018

0 Comments

 
Picture
5 -րդ բ դասարանում դաս էր նվիրված մայրենիի օրվան
Նկարները տես...>>>

0 Comments

Դաս - միջոցառում 1 - ին ա դասարանում

2/21/2018

0 Comments

 
Picture
Մայրենիի օրվա շրջանակներում 1 - ին ա դասարանում (դասվար Ե. Ջիլավյան) անցկացվեց դաս - միջոցառում: Աշակերտները բանաստեղծությունների, երգերի ու պատմությունների միջոցով ներկաներին փոխանցեցին մեր հանճարների թևավոր մտքերը հայոց լեզվի մասին և ներկայացրին մեսրոպյան գրերի անցած դժվարին ուղին: Մայրենիին նվիրված ասմունքով և երգով հանդես եկան ոչ միայն երեխաները, այլ նաև նրանց ծնողները:
Միջոցառումը հագեցած էր ստեղծագործական տարողունակությամբ ու հանճարեղությամբ: Դպրոցի տնօրեն Ա. Աբելյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար, իր գոհունակությունը հայտնեց, որ կարևորվում է այս օրը և որ մայրենիի հանդեպ նման վերաբերմունք կա:
«Սիրե′ք մայրենին, որ ճիշտ դաստիարակեք և ուսուցանեք գալիք սերունդներին»,- ասաց նա:
​Նկարները տես...>>>





0 Comments

Դաս 4 -րդ ա դասարանում

2/21/2018

0 Comments

 
Picture
Մայրենիի օրը խորագրով ինքնատիպ, խորիմաստ մեջբերումներով ու մեկնաբանություններով հագեցած բաց դաս չորրորդ ա դասարանում ։ Նկարները տես...>>>

0 Comments

Դաս 3 - րդ բ դասարանում

2/21/2018

0 Comments

 
Picture
3- րդ բ դասարանում (դասվար Ա. Հարությունյան) ինքնուրույն ընթերցանության դաս էր` նվիրված <<Ամենայն հայոց բանաստեղծին:  Դասն ուսանելի էր, հագեցած բանատեղծություններով, երգերով և գրքի մասին ասույթներով: Երեխաները բեմադրեցին <<Թագավորն ու գյուղացին >> հեքիաթը և վերջում միմյանց նվիրեցին գրքեր:
Նկարները տես...>>>

0 Comments

Բաց դաս 1 - ին բ դասարանում

2/21/2018

0 Comments

 
Picture
Հովհաննես Թումանյանին նվիրված հետաքրքիր և ուսանելի բաց դաս անցկացվեց 1 - ին բ դասարանում (Դասվար Ա. Ալեքսանյան): Աշակերտները տեղեկություններ հայտնեցին Հովհաննես Թումանյանի մասին, բեմադրեցին նրա հեքիաթներից և երգեցին երգեր: Վերջում յուրաքանչյուրը նկարեց իր սիրած հեքիաթը: Դասարանի կողմից Ա. Ալեքսանյանը գրադարանին նվիրեց Հ. Թումանյանի գրքերից:
Նկարները տես...>>>

0 Comments

<<Արթուն պահենք մեր մայրենին >> խորագրով միջոցառում հ. 100 հիմնական դպրոցում

2/20/2018

0 Comments

 
Picture
​Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: Հայ լեզուն ավանդվել է մեզ դարերի խորքից և, որպես ամրակուռ վահան, իր վրա է կրել ոսոխի բազմաթիվ հարվածները, բայց մնացել է անսասան: Թշնամու յաթաղանի ու հրի դեմ մեր լեզուն մագաղաթ ու մատյան է դարձել… Ու հայ ազգն այսօր հայ է մնացել միայն   հավատքի ու հայոց լեզվի շնորհիվ…Միջոցառումը կազմակերպվել էր Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ` ևս մեկ անգամ գիտակցել տալու մեր «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստի»` «մեր ժառանգության մեծագույն գանձի»` մայրենի լեզվի արժեքը: Մասնակիցները համապատասխան շնորհանդեսի ուղեկցությամբ և գեղարվեստական արտահայտչականությամբ ներկայացրին, թե հայ ժողովրդի հետ դարերի դաժան փորձությունների ինչպիսի երկար ճանապարհ է անցել նրա ինքնության վկայագիրը` հայոց լեզուն: Ոսկեղենիկ մայրենիով մեր պատմիչներն ու գրողները հյուսել են մեր ժողովրդի հոգու երգն ու կարոտը, երազն ու սերը: Տնօրեն Ա. Աբելյանը, բավականին տպավորված, իր գոհունակությունն ու երախտագիտությունն արտահայտեց բոլոր մասնակիցներին` մայրենին փայփայելու, այդքան մեծ սիրով ու նվիրումով ներկայացնելու համար:
​նկարները  տես...
>>>

0 Comments

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններ

2/19/2018

0 Comments

 
Picture


Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների գրականության օլիմպիադայի տարածքային փուլը հ. 100 հիմնական դպրոցում:
​Նկարները տես...>>>


0 Comments
<<Previous

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    Июнь 2018
    Май 2018
    Апрель 2018
    Март 2018
    Февраль 2018
    Январь 2018
    Декабрь 2017
    Ноябрь 2017
    Октябрь 2017
    Сентябрь 2017
    Август 2017

    Categories

    Все

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.