
Փետրվարի 22-ին 3 - րդ բ դասարանում տեղի ունեցավ միջոցառում անգլերեն առարկայից` «ABC Party» խորագրով (ուսուցիչ Գ. Մելտոնյան): Միջոցառումը նվիրված էր անգլերենի տառուսուցմանը: Միջոցառման ընթացքում աշակերտները ասմունքեցին անգլերենի տառերի, գույների, թվերի մասին, կազմեցին երկխոսություններ, անվանեցին մարմնի մասերը, երգեցին երգեր դրանց վերաբերյալ: Բեմադրեցին <<Պապն ու Շաղգամը>> հեքիաթը: Միջոցառումն ուղեկցվեց տեսասահիկների գեղեցիկ ցուցադրմամբ: Տնօրեն Ա. Աբելյանը կարևոր համարեց անգլերենի ուսուցումը:<<Որքան շատ լեզու իմանաք, այնքան շատ հնարավորություններ կբացվեն ձեր առջև, իսկ անգլերենի շնորհիվ կկարողանաք բազմաթիվ ընկերներ գտնել աշխարհի տարբեր անկյուններում և շփվել նրանց հետ բոլորին հասկանալի լեզվով>>,- հավելեց նա: Այնուհանդերձ տնօրենը կարևորեց ոսկեղենիկ մայրենիի դերը, հորդորեց աշակերտներին՝ անաղարտ պահել հայերենը՝ որպես ազգի գոյության հիմք:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>