4- րդ բ դասարանում (դասվար Հ. Վարդանյան) տեղի ունեցավ բաց դաս նվիրված ՀՀ պետական խորհրդանշաններին: Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով ու պաստառներով: Դասը սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ, այնուհետև անցկացվեց մտագրոհ վարժությունը «Նշան» բառի շուրջ: Ուսուցիչը փոքրիկ դասախոսությամբ ներկայացրեց խորհրդանշան բառի իմաստը: Աշակերտական խմբերին հանձնարարվեց պատկերել Հայաստանի զինանշանը՝ դրանում արտացոլելով իրենց վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ: Յուրաքանչուր խումբ մեկ րոպեի ընթացքում ներկայացրեց իր աշխատանքը: Դասը ամփոփելու համար ուսուցիչը աշակերտներին առաջարկեց զինանշանի մի պատկեր, որում պետք է գտնեին սխալները: Աշակերտները ակտիվորեն մասնակցեցին վարժության կատարմանը: Տնօրեն Անուշ Աբելյանը նշեց, որ նմանօրինակ դասերի շնորհիվ է, որ մեր երիտասարդությունը կարողանում է նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք ու խորը հարգանք ձևավորում հայկական պետական կարևորագույն խորհրդանշանների նկատմամբ:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>