Ժամանա՞կն է արդյոք ծնում իր հերոսներին, թե՞ անհատներն են իրենց ժամանակը դարձնում հերոսական։ Ինչպես էլ լինի, ժողովրդի երախտագետ հոգում անգիր տառերով են դրոշմվում հայրենիքը պաշտպանող թանկ անունները։ Հայրենիքս խաղաղ պահող
քաջորդիներ, խոնարհում ձեզ...
Այսօր հայոց բանակի տոնին ընդառաջ հ.100 դպրոցի աշակերտները տնօրեն Ա. Աբելյանի և զինղեկ Ա.Նանյանի նախաձեռնությամբ այցելեցին Արարատի մարզի N զորամաս՝ շնորհավորելու, ողջույնի խոսք փոխանցելու հայ զինվորին։ Հանդիպումը տպավորիչ և հիշարժան էր։ Բարձր դասարանի աշակերտները ծանոթացան զինվորի առօրյային, շփվեցին հրամանատարական կազմի հետ ։
Ոգեշնչված հայ զինվորի կերպարով՝ մեր աշակերտները խոստացան նրանց արժանի հետնորդն ու շարունակողը լինել։
Նկարները տես...>>>