Հունվարի 23 - ին 7- ա և 7- ի բ դասարանների աշակերտները բանակի օրվա առթիվ այցելեցին Եռաբլուր՝ զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:Աշակերտները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի և Արմեն Հովհաննիսյանի շիրիմներին: Նախապես պայմանավորվածություն կար գնալ հենց ամսի 28 - ին, բայց Արմեն Հովհաննիսյանի հետ պատահած դեպքը փոխեց պայմանավորվածությունը: Նրա մահը այնքան էր հուզել մեր աշակերտներին, որ նրանցից յուրաքանչյուրը երդվեց Արմենի նման պաշտպանել հայրենիքի ամեն մի կտոր հողը: Ճիշտ է նրանց աչքերում թախիծ ու արցունքներ կային, սակայն նրանց պատել էր հպարտության զգացումը, և կարծես թե Արմենը նրանց թույլ էր տալիս բարձրաձայն ասելու.
Մենք ենք այսօրվա երիտասարդները՝ պատրաստակամ, հպարտ, մեր պապերի գործը շարունակող...
Վստահեք մեզ...
Մենք ենք այսօրվա երիտասարդները՝ պատրաստակամ, հպարտ, մեր պապերի գործը շարունակող...
Վստահեք մեզ...