Նկարները տես...>>>
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցներում ու կրթահամալիրներում հուլիսի 1-ը ավարտական վկայականների հանձնման միասնական օրն էր։ Մեր դպրոցի հրաշք աշակերտները ստացան իրենց հիմնական կրթության վկայականները, որը հանձնվեց ուրախ, բարի, անկեղծ մթնոլորտում: Տնօրեն Ա. Օհանյանը ընդգծեց, որ շատ է կարևորում այս օրը մեր բալիկների համար:
Նկարները տես...>>>
0 Comments
Երեխաները մեր ապագան են: Նրանք պետք է իրենց միշտ պաշտպանված և երջանիկ զգան: Երեխաները ապրում են իրենց հեքիաթային մանկության մոլորակում, որտեղ միշտ պետք է թևածի սերն ու երջանկությունը: Շնորհավոր Ձեր պայծառ ու գեղեցիկ այս տոնը, սիրելի երեխաներ, թող որ ձեր յուրաքանչյուր օրը լինի բազմազան ու գունագեղ, գորովանքով ու քնքշանքով լի, մաղթում ենք, որ մանկության Ձեր մոլորակում անկեղծ ժպիտն ու սերը հարատևեն : նկարները տես...>>> Սիրելի´ շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում ենք Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր կարևոր ու անմոռանալի օր է ձեզ և ձեր ծնողների համար: Մեծ կյանքն իր դռերն է բացում ձեր առաջ, անցե՛ք ձեր կյանքի ճանապարհը պատասխանատվությամբ, հայրենիքի նկատմամբ սիրով ու հավատով, ու թող հաջողությունը փարոս դարձած ձեր մշտական ուղեկիցը լինի, իսկ սերն ու երջանկությունը թևածեն ձեր սրտերում: Ինչ բարձունքների հասած էլ լինեք, չմոռանաք, որ այդ ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եք ձեր ուսուցիչներին: Գեղեցիկ ու ջերմ այս օրվա առթիվ շնորհավորում ենք նաև շրջանավարտների ծնողներին: Աստած տա իրենց զավակների հետ կապված նպատակներն ու իղձերն իրականություն դառնան: նկարները տես...>>> 3 - րդ դասարանում կրկին տոնական տրամադրություն է: Այս անգամ ցուցադրում էին իրենց կողմից ստեղծած անսովոր հերոսներով տիկնիկային ներկայացումը: նկարները տես...>>> Մայիսի 20 - ին 3 բ դասարանը ներկայացրեց տարեվերջյան <<Մեր հայրենիքի գարունը>> թեմայով տարեվերջյան հանդես: Հանդեսը սկսվեց Շտրաուսի երաժշտությամբ: նկարները տես ... >>> 2014 թվականի մայիսի 8-ին տեղի ունեցավ 1-ին ա դասարանի (դասվար Դ.Հ.Ծատուրյան) <<Մեր մոլորակը >> խորագիրը կրող ցերեկույթը, որը նվիրված էր <<Այբբենարանի>> ավարտին: Այն անցավ ուրախ ու ջերմ մթնոլորտում`պարգևելով թե′ ծնողներին,թե′ ուսուցչական կոլեկտիվին և թե′ հյուրերին մեծ բավականություն ու զարմանք, որ այսքան կարճ ժամանակահատվածում երեխաները դարձել էին ոչ միայն տառաճանաչ այլ նրանք արտասանում էին անկաշկանդ, երգում էին միմյանց լսելով, ինչպես մի փոքրիկ երգչախումբ` միասնական ու գեղեցիկ և′ խաղում` ինչպես փոքրիկ դերասաններ: Ցերեկույթը շատ ուսանելի էր ու դաստիարակչական: նկարները տես...>>> Մայիսի 7-ին տեղի ունեցավ 1-ին բ դասարանի << Այբբենարան>> - ի ավարտմանը նվիրված միջոցառումը: Ներկայացվեց մի ներկայացում << Լեզու, որ հասկանալի է բոլորին...>>: նկարները տես...>>> |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июль 2014
Categories |