ԵՐԵՒԱՆԻ ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 100 ՀԻՄՆԱԿԱՆ
  • Դպրոցի անցուդարձ 2024-2025 թթ
    • Դպրոցի անցուդարձ 2023-2024 թթ >
      • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․ >
        • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
          • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
            • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
              • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
              • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
              • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
              • Հաշվետվություններ 2018-2019թթ.
              • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
              • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
              • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
              • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
              • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
              • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
                • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
                  • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
                    • Ներդպրոցական միջոցառումներ >
                      • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                      • Ծննդյան օր 6-րդ դասարանում
                • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
                  • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
                  • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
  • Նախագծային աշխատանքներ
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • Հայտարարություն 2023-2024 >
      • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2024-2025թթ․
    • Ֆոտոդարան 2018-2019 >
      • Ֆոտոդարան 2016-2017
      • ֆոտոդարան 2015-2016
      • Ֆոտոդարան 2014 - 2015 >
        • Ֆոտոդարան 2013 - 2014
        • Ֆոտոդարան 2012 - 2013
        • Ֆոտոդարան 2011 - 2012
        • Ֆոտոսրահ 2010 - 2011
        • Ապահով Ինտերնետ
      • Ֆոտոդարան 2017-2018
      • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

Լույս է տեսել Արև թիվ 3, 2014

4/26/2014

0 Comments

 
Լույս է տեսել 2013 - 2014թթ. ուստարվա Արև թերթի 3 - րդ համարը
tert_-arev_3_nor_nor_2013-2014.docx
File Size: 1531 kb
File Type: docx
Download File

0 Comments

Այսօր սուրբ զատիկ է...

4/19/2014

0 Comments

 
Picture
Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է ապրիլի 20 - ին: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Շաբաթ և կիրակի օրերին եկեղեցիներում մատուցվում է պատարագ և տեղի ունենում ժամերգություն: Սուրբ Զատիկի տոնը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ավանդույթից, բայց այն ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Զատիկի խորհուրդը պահպանվել է մին օրս, այն խորհրդանշում է գարնան զարթոնքը, կյանքի սկիզբը, վերածնունդը, հարությունը:
նկարները տես...>>>


Read More
0 Comments

Գարեգին Նժդեհ

4/16/2014

0 Comments

 
Picture
 Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
Գ.ՆԺԴԵՀ

Իսկական անունը՝ Գարեգին Տեր-Հարությունյան Եղիշեի
Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել: 
9- րդ դասարանի աշակերտները Գ. Ասատրյանի հետ միասին ներկայացրեցին  Գարեգին Նժդեհի կյանքն ու սխրագործությունները: 
նկարները տես...>>>




Read More
0 Comments

Բոլորս հանուն մեր քաղաքի մաքրության

4/15/2014

0 Comments

 
Picture
Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը մեկնարկել է:
նկարները տես...>>>


Read More
0 Comments

Ապրիլի 7 - ը մայրության և գեղեցկության օր

4/8/2014

0 Comments

 
Picture
Այսօր ապրիլի 7-ն  է: Մայրության ու գեղեցկության տոնը: Ինչպես ժողովուրդն է ասում, մարտի 8-ից սկսվում և այդ օրն ավարտվում է կանանց տոնի մեկամսյակը: Շնորհավորելով մեր բոլոր մայրերին ու կանանց, քույրերին ու դուստրերին, մաղթենք, որ ամբողջ տարին առիթ ունենանք սքանչանալու նրանց գորովով ու սիրով, նրանց հմայքով ու գեղեցկությամբ, բայց և հարկ եղած դեպքում` նրանց ցուցաբերած կամքով ու կորովով: Սիրելիներս, մեր հայ ժողովուրդ, թող որ 2014 թվականին ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ լինի մեզ առաջնորդողը, թող ժամանակների ու տարածության բոլոր հատումներից ճառագի ԼՈՒՅՍԸ, թող…Պարզապես, մի քիչ գոնե, սիրենք միմյանց…
Թող աշխարհում ոչ մի մայր արցունք չթափի նշեց տնօրեն Ա. Օհանյանը:
նկարները տես...>>>

0 Comments

Անին քաղաքապետարանում

4/6/2014

0 Comments

 
Picture
Այս տարի Հովհ. Թումանյանի 145-ամյակի միջոցառումների շրջանակներում Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներին առաջարկվել էր մասնակցել գիտական ընթերցումների,տարիքային երկու խմբերով, հետևյալ թեմաներով .
ա/ «Բազմանդամ ընտանիքի հայր Հովհաննես Թումանյանի կերպարը»։
բ/ «Հովհաննես Թումանյանի զավակները» /տասը զավակների մասին մեկ աշխատանքով կամ նրանցից մեկի մասին՝ աշակերտի ընտրությամբ/։
գ/ «Իմ Թումանյանը» /աշակերտի խոհերը մեծ լոռեցու ստեղծագործության մասին/։
Գիտական ընթերցումներին մասնակցել են քաղաքի 40-ից ավել դպրոցներ։ Մշակված կարգի համաձայն խրախուսանքի են արժանացել 10 ընթերցում , իսկ 6 ընթերցում արժանացել է մրցանակների՝ I, II, III ։ Անին արժանացավ խրախուսանքի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից: Անիին պարգևատրեց հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

0 Comments

Համո Սահյան - 100

4/6/2014

0 Comments

 
Picture
Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) (Ապրիլի 14, 1914, գյուղ Լոր - Հուլիսի 17, 1993, Երևան), հայ բանաստեղծ։ 
Ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։ Մահացել է 1993 թ.-ին, Երևանում։ Դպրոցի աշակերտները ընկ. Կարապետյանի հետ միասին նշեցին Համո Սահյանի ծննդյան 100 ամյակը:
նկարները տես...>>>

0 Comments

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր՝ ապրիլի 2

4/5/2014

0 Comments

 
Picture
2008 թ.- ին ՄԱԿ - ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2 - ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք: 2012 թ. - ի ապրիլի 2 - ին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ջանքերով հիմնվեց <<Աուտիզմի ազգային հիմնադրամը>>, ով նաև ստանձնեց հոգաբարձուների խորհրդի նախագահությունը: Աուիտիզմի իրազեկման համաշխարհային օրվա առթիվ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից սկսվեց քայլարշավ` մինչև Ազատության հրապարակ, իսկ  գիշերը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:
Մեր դպրոցը մեծ սիրով մասնակցեց  այդ քայլարշավին:
  նկարները տես...>>>

0 Comments

Շնորհակալություն տնօրենին

4/4/2014

0 Comments

 
Picture
Picture
ՀՀ - ում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Ա. Օհանյանին Քենդըս Քեյբլի հետ հանդիպումը կազմակերպելու համար, ասելով, որ մեծագույն հաճույք էր նման տնօրենի հետ աշխատելը:
0 Comments

Մեր երեխաները Խնկո-Ապոր գրադարանում

4/2/2014

0 Comments

 
Picture
Սույն թվականի մարտի 25-ին, Երևանի 100 հիմնական դպրոցի պարսկերեն ուսումնասիրող աշակերտներն, ուսուցչուհու՝ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ, հյուրընկալվեցին Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի իրանական սրահում: Առիթը Նոռուզն էր՝ իրանական Ամանորը: Հանդիպումը ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի նորանշանակ խորհրդական Մաջիդ Մեշքիի և այլ իրանցի հյուրերի հետ էր: Աշակերտները ջերմ իրանական սրահում, Հաֆթ սինի սեղանի շուրջ Իրանի ազգային օրհներգով ազդարարեցին միջոցառման բացումը և վարժ ու սահուն պարսկերենով ներկայացրեցին Նոռուզը, որն, ի դեպ, պաշտոնապես գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Նոռուզը («նո»՝ «նոր» և «ռուզ»՝ «օր» բառերից, հին պարսկերենով՝ «Նոր լույս») նշվում է գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբն է համարվում։ Այն տոնվում է աստղագիտական գարնանային գիշերահավասարի օրն (արևը անցնում է երկնային հասարակածը և հավասարեցնում է գիշերը և ցերեկը), ինչը, սովորաբար, տեղի է ունենում մարտի 21-ին։ Պատրաստում են ավանդական Հաֆթ սինի սեղան: Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ), և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ,  ներկած հավկիթներ, մետաղադրամներ և  Ղուրան: Միջոցառման ավարտին գրադարանն աշակերտներին՝ Նոռուզի միջոցարմանն մասնակցելու և ուսուցչուհուն՝ իրանական ընթերցասրահի հետ ակտիվ համագործակցելու համար շնորհակալագրեր տվեց, որը դպրոց վերադառնալուց հետո հանձնեց դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը: Տիկին Օհանյան մասնավորապես նշեց. «Մարդկային հարաբերությունների ձևավորման համար շատ կարևոր է հարևան պետության ժողովրդի պատմությանը, մշակույթին, ավանդություններին ծանոթ լինելը: Իմ կարծիքով մենք ճիշտ ուղու վրա ենք, որովհետև այսօր դուք պարսկերեն լեզվով շատ գեղեցիկ եք ներկայացրել Նոռուզի տոնը, որի համար արժանացել եք շնորհակալագրերի»:
նկարները տես...>>>

0 Comments
    ՕԳՆԻՐ ԴՊՐՈՑԻԴ
    Երևանի  հ. 100 դպրոցը դիմում է բոլոր ժամանակների իր շրջանավարտներին, ծնողներին, գործարարներին, բարերարներին` միանալու  «Օգնիր դպրոցիդ»շարժմանը:
    Հուսով ենք` կարձագանքեք:

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    Июль 2014
    Июнь 2014
    Май 2014
    Апрель 2014
    Март 2014
    Февраль 2014
    Январь 2014
    Декабрь 2013
    Ноябрь 2013
    Октябрь 2013
    Сентябрь 2013

    Categories

    Все

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.