
2008 թ.- ին ՄԱԿ - ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2 - ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք: 2012 թ. - ի ապրիլի 2 - ին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ջանքերով հիմնվեց <<Աուտիզմի ազգային հիմնադրամը>>, ով նաև ստանձնեց հոգաբարձուների խորհրդի նախագահությունը: Աուիտիզմի իրազեկման համաշխարհային օրվա առթիվ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից սկսվեց քայլարշավ` մինչև Ազատության հրապարակ, իսկ գիշերը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:
Մեր դպրոցը մեծ սիրով մասնակցեց այդ քայլարշավին:
նկարները տես...>>>
Մեր դպրոցը մեծ սիրով մասնակցեց այդ քայլարշավին:
նկարները տես...>>>