ԵՐԵՒԱՆԻ ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 100 ՀԻՄՆԱԿԱՆ
  • Դպրոցի անցուդարձ 2024-2025 թթ
    • Դպրոցի անցուդարձ 2023-2024 թթ >
      • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․ >
        • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
          • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
            • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
              • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
              • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
              • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
              • Հաշվետվություններ 2018-2019թթ.
              • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
              • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
              • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
              • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
              • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
              • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
                • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
                  • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
                  • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
              • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
                • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
                  • Ներդպրոցական միջոցառումներ >
                    • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                    • Ծննդյան օր 6-րդ դասարանում
  • Նախագծային աշխատանքներ
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • Հայտարարություն 2023-2024 >
      • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2024-2025թթ․
    • Ֆոտոդարան 2018-2019 >
      • Ֆոտոդարան 2016-2017
      • ֆոտոդարան 2015-2016
      • Ֆոտոդարան 2014 - 2015 >
        • Ֆոտոդարան 2013 - 2014
        • Ֆոտոդարան 2012 - 2013
        • Ֆոտոդարան 2011 - 2012
        • Ֆոտոսրահ 2010 - 2011
        • Ապահով Ինտերնետ
      • Ֆոտոդարան 2017-2018
      • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

 Պարոն Մադանին N100 հիմնական դպրոցում

3/26/2014

0 Comments

 
Picture
Սույն թվականի մարտի 3-ին N100 հիմնական դպրոց էր այցելել ՀՀ -ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի ժամանակավոր հանձնակատար Մաֆի Մադանին: Պարոն Մադանին N100 հիմնական դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց «Իրանի կաբինետում», որը նախորդ տարի պաշտոնապես բացվել էր Իրանի մշակույթի կենտրոնի կողմից, և որտեղ հասցրել ենք ընդունել բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, Իրանի Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի քաղաքապետ Ալի Ռեզա Փաքֆրետրատին և այլոց: Պարսկերեն ուսումնասիրող աշակերտները իրենց ուսուցչուհու Մարիամ Պողոսյանի հետ միասին հյուրին դիմավորեցին ԻԻՀ եւ ՀՀ պետական օրհներգերով և փոքրիկ «ճանապարհորդություն» կատարեցին դեպի Իրան: Դասի ավարտին իր խոսքում պարոն Մադանին հայտնեց, որ շատ շոյված էր ընդունելությունից. երբ ներս մտավ «Իրանի կաբինետ» և լսեց ԻԻՀ օրհներգը, իրեն զգաց ինչպես Իրանում: Տիկին Օհանյանը, ողջունելով հյուրին ընդգծեց, որ միջպետական ջերմ հարաբերությունները պետք է սկսել պետության ամենակարևոր հարստության օգնությամբ, որի անունն է երեխա: Պարոն Մադանին իր փոքրիկ նվերները երեխաներին հանձնելուց հետո հրաժեշտ տվեց նոր հանդիպման ակնկալիքով:
նկարները տես...>>>

0 Comments

Քենդըս Քեյբլը Երևանի թիվ 100 հիմնական դպրոցում

3/26/2014

0 Comments

 
Picture
Փետրվարի 25 -ին Երևանի թիվ 100 հիմնական դպրոցը հյուրընկալել էր պարաօլիմպիական խաղերի չեմպիոն Քենդըս Քեյբլին։
Քենդըս Քեյբլը մարզիկ է , բանախոս, ով ոգևորում և աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվել հասարակական կյանքում։ 1975թ-ին 21 տարեկան հասակում նա, ստանալով ողնաշարի վնասվածք , կանգնեց սայլակավոր այլ անձանց հետ սոցիալական կապեր հաստատելու և հասարակությունում ներգրավվելու անհրաժեշտության առջև։
Հյուրի հետ դպրոցում էին նաև Ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրենը, մանկավարժները, երեխաները, որոնց թվում էին նաև դպրոցում սովորող ԿԱՊԿՈւ երեխաները` իրենց հատուկ մասնագետների և ծնողների հետ։
Գրեթե 50 րոպե տևած հանդիպման ժամանակ դասասենյակում տիրում էր հաճելի մթնոլորտ։ Հանդիպման սկիզբում դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը ներկայացրեց դպրոցը.
«Մեր դպրոցը հիմնական դպրոց է, որտեղ սովորում են 350 աշակերտ, որից 64-ը սահմանափակ հնարավորություններով երեխաներ են։ Ամենակարևոր առանձնահատկությունը այն է, որ մեր դպրոցը աշխարհի «ամենաբարի դպրոցն» է։ Մեր դպրոցն ունեցել է մեծ հաջողություններ, բազմաթիվ օլիմպիադաների մրցանակակիրներ, որոնք մինչ օրս բարձր են պահում մեր դպրոցի անունը։ Մեր դպրոցն արդեն 50 տարեկան է»:
Այնուհետև Տիկին Օհանյանը խոսքը փոխանցեց ամերիկյան դեսպանատան ներկայացուցչին, ով նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացնելով հյուրին` նշեց, որ Քենդըս Քեյբլը 9 անգամ պարաօլիմպիական չեմպիոն է դարձել, և Հայաստան գալով, իր հետ բերել է այդ մեդալներից մի քանիսը։
Որից հետո խոսք տրվեց Քենդըս Քեյբլին, ով ողջունեց իրեն ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար, և պատմեց թե ինչպես է ավտովթարի ենթարկվելուց հետո ջարդել ողնաշարը և արդեն 39 տարի է ինչ գամված է անվասալյակին, որից 27 տարին զբաղվել է սպորտով։
Քենդըս Քեյբլը արժանացել է 12 պարաօլիմպիական և 8 ոսկե մեդալի։ Նա նաև միակն է եղել, ով 1983 թ-ին հաղթել է ԱՄՆ-ի սայլակներով վազքի <<Եռակի թագ>> ազգային առաջնության բոլոր երեք մրցույթներում՝ 10 կմ, կիսամարաթոնյան և մարաթոնյան վազք սայլակներով մրցույթներին։ 
Այնուհետև դիտեցինք կարճամետրաժ ֆիլմ, որտեղ ներկայացված էին այն սպորտաձևերը , որով կարող են զբաղվել նաև հաշմանդամները /սալյակների մրցավազք, ռեկբի, էլեկտրական թենիս, ձեռքի գնդակ, սուսերամարտ, ավտոմրցավազք և այլն/։
Քենդըս Քեյբլը առանձնացրեց այն, որ դպրոցը շատ կարևոր է մարդու կյանքի համար։ 
Նա ուրախությամբ նշեց, որ այսօր այս պահին մեզ հետ է այս բարությամբ լցված դպրոցում։ 
Հանդիպման վերջում Քենդըս Քեյբլը պատասխանեց աշակերտների հարցերին։
Հարցերը շատ էին, բայց ցավոք ժամանակը բավարար չէր, որպեսզի բոլոր հարցերը ունենային իրենց պատասխանները։ 
Բոլոր երեխաները ստացան փոքրիկ հուշանվերներ։ 
ԿԱՊԿՈւ երեխաների ծնողների ներկայացուցիչը իր խորին շնորհակալությունը հայտնեց հյուրերին, իրենց հետ բարություն բերելու, իրենց ոգևորելու համար։ 
Քենդըս Քեյբլը իր հերթին շնորհակալություն հայտնեց տնօրենին և բոլոր ներկաներին` բարությամբ լցված հանդիպման համար։ Հանդիպմանը հյուրը մեծ սիրով փետրվարի 26 ին հրավիրեցին <<Աղջիկը լուսնի վրա >> ինքնատիպ պարային ներկայացմանը։
Վերջում թե' երեխաները և թե' մանկավարժական անձնակազմը նկարվեցին հյուրի հետ։    նկարները տես  ...>>>

0 Comments

Թումանյանական դասեր համակարգչային կենտրոնում

3/1/2014

0 Comments

 
Picture
Այս տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 - ամյակն է: Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացվեցին Հ. Թումանյանին նվիրված բաց դասեր, ներդպրոցական միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ և վիկտորինաներ: Մեր դպրոցը ևս մասնակցեց դրան: Դասեր անցկացվեցին համակարգչային կենտրոնում, եղան Թումանյանական ընթերցումներ և 1 - 4 դասարանի աշակերտները մեկ շաբաթ ներկայացրեցին Թումանյանին և նրա ստեղծագործությունները: Թումանյանական շաբաթը մեկնարկեց փետրվարի 16 - ին: 1 -4 դասարանի աշակերտները կարդում էին  դասարաններով, խմբով, բոլորը միասին: Երգում էին Թումանյան, ներկայացնում-խաղում էին Թումանյան: Փետրվարի 21 - ին մայրենի լեզվի միջազգային օրն է: Ինչ մայրենի լեզու՝ առանց Թումանյանի բառ ու բանի: Պատշաճը մատուցենք մեր Թումանյանին: 5, 6, 7 դասարանի աշակերտները յուրովի ներկայացրեցին Թումանյանին: Ներկայացվեց հեքիաթներ, ասմունքներ, նրա կյանքն ու գործունեությունը: Ամեն դասարան ուներ պատրաստված շնորհանդես, որը ավելի պատկերավոր էր դարձնում նրանց խոսքը: 8 և 9 դասարաններում էլ եղան Թումանյանական ընթերցումներ <<Իմ Թումանյանը>> խորագրով: Հաղթող ճանաչվեց Բագրազյան Անին, ում աշխատանքը ուղղարկվեց քաղաքապետարան:
նկարները տես...>>>

0 Comments
    ՕԳՆԻՐ ԴՊՐՈՑԻԴ
    Երևանի  հ. 100 դպրոցը դիմում է բոլոր ժամանակների իր շրջանավարտներին, ծնողներին, գործարարներին, բարերարներին` միանալու  «Օգնիր դպրոցիդ»շարժմանը:
    Հուսով ենք` կարձագանքեք:

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    Июль 2014
    Июнь 2014
    Май 2014
    Апрель 2014
    Март 2014
    Февраль 2014
    Январь 2014
    Декабрь 2013
    Ноябрь 2013
    Октябрь 2013
    Сентябрь 2013

    Categories

    Все

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.