Այս տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 - ամյակն է: Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացվեցին Հ. Թումանյանին նվիրված բաց դասեր, ներդպրոցական միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ և վիկտորինաներ: Մեր դպրոցը ևս մասնակցեց դրան: Դասեր անցկացվեցին համակարգչային կենտրոնում, եղան Թումանյանական ընթերցումներ և 1 - 4 դասարանի աշակերտները մեկ շաբաթ ներկայացրեցին Թումանյանին և նրա ստեղծագործությունները: Թումանյանական շաբաթը մեկնարկեց փետրվարի 16 - ին: 1 -4 դասարանի աշակերտները կարդում էին դասարաններով, խմբով, բոլորը միասին: Երգում էին Թումանյան, ներկայացնում-խաղում էին Թումանյան: Փետրվարի 21 - ին մայրենի լեզվի միջազգային օրն է: Ինչ մայրենի լեզու՝ առանց Թումանյանի բառ ու բանի: Պատշաճը մատուցենք մեր Թումանյանին: 5, 6, 7 դասարանի աշակերտները յուրովի ներկայացրեցին Թումանյանին: Ներկայացվեց հեքիաթներ, ասմունքներ, նրա կյանքն ու գործունեությունը: Ամեն դասարան ուներ պատրաստված շնորհանդես, որը ավելի պատկերավոր էր դարձնում նրանց խոսքը: 8 և 9 դասարաններում էլ եղան Թումանյանական ընթերցումներ <<Իմ Թումանյանը>> խորագրով: Հաղթող ճանաչվեց Բագրազյան Անին, ում աշխատանքը ուղղարկվեց քաղաքապետարան:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>