Փետրվարի 25 -ին Երևանի թիվ 100 հիմնական դպրոցը հյուրընկալել էր պարաօլիմպիական խաղերի չեմպիոն Քենդըս Քեյբլին։
Քենդըս Քեյբլը մարզիկ է , բանախոս, ով ոգևորում և աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվել հասարակական կյանքում։ 1975թ-ին 21 տարեկան հասակում նա, ստանալով ողնաշարի վնասվածք , կանգնեց սայլակավոր այլ անձանց հետ սոցիալական կապեր հաստատելու և հասարակությունում ներգրավվելու անհրաժեշտության առջև։
Հյուրի հետ դպրոցում էին նաև Ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրենը, մանկավարժները, երեխաները, որոնց թվում էին նաև դպրոցում սովորող ԿԱՊԿՈւ երեխաները` իրենց հատուկ մասնագետների և ծնողների հետ։
Գրեթե 50 րոպե տևած հանդիպման ժամանակ դասասենյակում տիրում էր հաճելի մթնոլորտ։ Հանդիպման սկիզբում դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը ներկայացրեց դպրոցը.
«Մեր դպրոցը հիմնական դպրոց է, որտեղ սովորում են 350 աշակերտ, որից 64-ը սահմանափակ հնարավորություններով երեխաներ են։ Ամենակարևոր առանձնահատկությունը այն է, որ մեր դպրոցը աշխարհի «ամենաբարի դպրոցն» է։ Մեր դպրոցն ունեցել է մեծ հաջողություններ, բազմաթիվ օլիմպիադաների մրցանակակիրներ, որոնք մինչ օրս բարձր են պահում մեր դպրոցի անունը։ Մեր դպրոցն արդեն 50 տարեկան է»:
Այնուհետև Տիկին Օհանյանը խոսքը փոխանցեց ամերիկյան դեսպանատան ներկայացուցչին, ով նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացնելով հյուրին` նշեց, որ Քենդըս Քեյբլը 9 անգամ պարաօլիմպիական չեմպիոն է դարձել, և Հայաստան գալով, իր հետ բերել է այդ մեդալներից մի քանիսը։
Որից հետո խոսք տրվեց Քենդըս Քեյբլին, ով ողջունեց իրեն ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար, և պատմեց թե ինչպես է ավտովթարի ենթարկվելուց հետո ջարդել ողնաշարը և արդեն 39 տարի է ինչ գամված է անվասալյակին, որից 27 տարին զբաղվել է սպորտով։
Քենդըս Քեյբլը արժանացել է 12 պարաօլիմպիական և 8 ոսկե մեդալի։ Նա նաև միակն է եղել, ով 1983 թ-ին հաղթել է ԱՄՆ-ի սայլակներով վազքի <<Եռակի թագ>> ազգային առաջնության բոլոր երեք մրցույթներում՝ 10 կմ, կիսամարաթոնյան և մարաթոնյան վազք սայլակներով մրցույթներին։
Այնուհետև դիտեցինք կարճամետրաժ ֆիլմ, որտեղ ներկայացված էին այն սպորտաձևերը , որով կարող են զբաղվել նաև հաշմանդամները /սալյակների մրցավազք, ռեկբի, էլեկտրական թենիս, ձեռքի գնդակ, սուսերամարտ, ավտոմրցավազք և այլն/։
Քենդըս Քեյբլը առանձնացրեց այն, որ դպրոցը շատ կարևոր է մարդու կյանքի համար։
Նա ուրախությամբ նշեց, որ այսօր այս պահին մեզ հետ է այս բարությամբ լցված դպրոցում։
Հանդիպման վերջում Քենդըս Քեյբլը պատասխանեց աշակերտների հարցերին։
Հարցերը շատ էին, բայց ցավոք ժամանակը բավարար չէր, որպեսզի բոլոր հարցերը ունենային իրենց պատասխանները։
Բոլոր երեխաները ստացան փոքրիկ հուշանվերներ։
ԿԱՊԿՈւ երեխաների ծնողների ներկայացուցիչը իր խորին շնորհակալությունը հայտնեց հյուրերին, իրենց հետ բարություն բերելու, իրենց ոգևորելու համար։
Քենդըս Քեյբլը իր հերթին շնորհակալություն հայտնեց տնօրենին և բոլոր ներկաներին` բարությամբ լցված հանդիպման համար։ Հանդիպմանը հյուրը մեծ սիրով փետրվարի 26 ին հրավիրեցին <<Աղջիկը լուսնի վրա >> ինքնատիպ պարային ներկայացմանը։
Վերջում թե' երեխաները և թե' մանկավարժական անձնակազմը նկարվեցին հյուրի հետ։ նկարները տես ...>>>